Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարդուհի Աբրահամյանի բեմելը Չեչիլիա Բարտոլիի խաղընկերակցությամբ

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փետրվարի 22-ին Օպերա դը Մոնտե-Կառլոն բացեց նոր համերգաշրջանը իտալացի հռչակավոր երգչուհի Չեչիլա Բարտոլիի ղեկավարությամբ: Որպես առաջին բեմադրություն՝ Բարտոլին ընտրել է Հենդելի՝ 1735 թվականին գրած «Ալսինա» օպերան՝ կատարելով գլխավոր դերերգը: Ի դեպ, «Ալսինան» դարձել է Հենդելի ամենից հաճախ բեմադրվող գործերից. միայն անցյալ տարի այն ներկայացվել է Քովենթ Գարդենում, Նյուքասլի Հյուսիսային Օպերայում եւ Գլինդեբուրնի փառատոնում: Մոնտե-Կառլոյի բեմադրությունն իրականացրել է գերմանացի բեմադրիչ Քրիստոֆ Լոյը՝ Ցյուրիխի օպերայի հետ համատեղ: Ըստ https://operawire.com կայքէջի՝ Բրադամանտեի դերը հիանալի է կատարել ֆրանսահայ մեցցո-սոպրանո Վարդուհի Աբրահամյանը՝ վերջերս Չեչիլիա Բարտոլիի «Բարտոլիի հովանու ներքո» նախագծի համար ընտրված երգչուհիներից մեկը: Ըստ հոդվածի հեղինակներ Ռոբերտ Ադելսոնի եւ Ժակլին Լեցտերի՝ «Աբրահամյանը կենսունակությամբ եւ երբեմն-երբեմն հումորով առաջին պլան է մղել իր կերպարը, որի արդյունքում առաջացել է մի տեսակ բարդություն ու եռանդ, որը երբեմն բացակայում է այլ բեմադրություններում: Աբրահամյանի տպավորիչ վոկալային շարքում «Vorrei vendicarmi» արիան առանձնացել էր ցածր կոլորատուրայի երկար հատվածներով, որոնք հաճախ մարտահրավեր են մեցցոների համար, բայց որոնք հայ երգչուհին կատարել է մեծ ոգեւորությամբ»:

Վարդուհի Աբրահամյանը ծնվել է երաժիշտների ընտանիքում, ուսանել է Երեւանի կոնսերվատորիայում: Հանդես է եկել Փարիզի, Մարսելի, Բարսելոնայի, Տուրինի, Մոնպելիեի, Ցյուրիխի, Համբուրգի, Պալերմոյի, Մոսկվայի, Հոնկոնգի, Թորոնթոյի եւ այլ քաղաքների օպերայի թատրոնների բազմաթիվ բեմադրություններում:              

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը Կիպրոսում

Հաջորդ գրառումը

Հայապատում թատերախաղ իտալական բեմում

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
Հաջորդ գրառումը

Հայապատում թատերախաղ իտալական բեմում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական