Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեփան Պապիկյանի նոր հաջողությունները

25/08/2023
- 25 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023 թվականի հուլիսի 19-ից հուլիսի 25-ը տեղի է ունեցել Հոնկոնգի գրքի 33-րդ տոնավաճառը HONG KONG BOOK FAIR 2023, որն անցկացվել է Հոնկոնգի կոնվենցիայի եւ ցուցահանդեսային կենտրոնում:

Ցուցահանդեսը ավանդաբար կազմակերպվել է Հոնկոնգի Առեւտրի զարգացման խորհրդի կողմից եւ ամեն տարի ունեցել ավելի քան մեկ միլիոն այցելու:

Ասիական տարածաշրջանի ամենամեծ ցուցահանդեսը ներկայացնում էր վերջին մեկ տարվա ընթացքում հրատարակված կրթական, մեթոդական եւ գիտական   հրապարակումները, ինչպես նաեւ հեռավար ցուցահանդեսում ներկայացված հրատարակությունների եւ գյուտերի մասին տեղեկություններով կատալոգներ:
Ցուցահանդեսի էքսպոզիցիան ուղղված էր ցուցահանդեսի այցելուներին, ցուցահանդեսում աշխատող ԶԼՄ-ներին, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կրթական հաստատություններին գիտական   եւ կրթական գրականության մասին իրազեկելուն:

Հաշվի առնելով անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների  իսկական անդամ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի  գիտական աշխատանքների կարեւորությունը գիտության եւ կրթության զարգացման գործում, ցուցահանդեսի նախագահության որոշմամբ նրա գիտական աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի  ծանոթագրված կատալոգում (HONG KONG BOOK FAIR 2023 կատալոգի հատուկ հրատարակությունում):

Հարկ է նշել,որ Ս. Պապիկյանը հեղինակ է շուրջ 300 գիտական աշխատությունների եւ տասնյակ մենագրությունների: Նրա գիտական աշխատանքները դեռեւս Խորհրդային Միության տարիներին ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ կազմակերպություններում: Նա համաշխարհային ճանաչման արժանացած վաստակաշատ  գիտնական է:

2009թ. գիտամանկավարժական բազմամյա եւ բեղմնավոր գործունեության համար ստացել է Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսորի գիտական կոչում: Հաշվի առնելով նրա հսկայական ծառայությունները էներգետիկայի զարգացման եւ կրթության բնագավառում՝ նրան շնորհվել է Վերնադսկու անվան ոսկե մեդալ (Մոսկվա), իսկ 2010թ` «Գիտության եւ կրթության վաստակավոր աշխատող» պատվավոր կոչում (Մոսկվա):

2019 թվականի հուլիսի 17-23-ը Հոնկոնգում (Չինաստան), այնուհետեւ Մոսկվայում, Եվրոպական մի շարք երկրներում (Անգլիա, Գերմանիա, Ավստրիա եւ այլք) տեղի ունեցած գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում Ս. Պապիկյանի գիտական աշխատանքները մեծ հետաքրքրություն եւ լայն արձագանք են ունեցել:

Նրա գրչին է պատկանում նաեւ Հայաստանի եւ Արցախի էներգետիկայի  պատմության քառհատոր գիտական մենագրությունը: 2017թ. Արցախի էներգետիկայի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար պարգեւատրվել է ԱՀ-ի պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքի ջերմային  էլեկտրակայան -120

Հաջորդ գրառումը

Չշփվող «կարգինը», ընդդեմ եւ մերձ քոչարյանականները, նախկին լուսավորականն ու «անող» ՔՊ-ականը՝ նույն կտավում

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Չշփվող «կարգինը», ընդդեմ եւ մերձ քոչարյանականները, նախկին լուսավորականն ու «անող» ՔՊ-ականը՝ նույն կտավում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական