Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Exif_JPEG_420

Exif_JPEG_420

Պատմություններ կենդանիների ու մի հրաշալի ընտանիքի մասին

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեխաները աշխարհաճանաչողության որոշակի փուլերում տանը բրդոտ, փափլիկ արարածներ պահելու ցանկություն են հայտնում, ու այդ երազանքը տարեցտարի ավելի ու ավելի է ամրապնդվում: Ծնողների գործը բարդանում է, եթե նրանք քաղաքում են ապրում, այն էլ՝ բազմաբնակարան շենքում: Շվեդերենից հայերեն թարգմանչուհի Աշխեն Բախչինյանը վերջերս հրատարակած իր առաջին՝ «Երախիկները, կենդանիներն ու ես» գրքում (Երեւան, «Գրական հայրենիք» ՓԲԸ-«Հայաստան» հրատ., 2023, 80 էջ) մեծագույն գրավչությամբ ու անթաքույց գորովանքով է ներկայացրել կենդանիներ պահելու՝ իր ընտանիքի արկածալի փորձառությունը: Երբ հեղինակի առաջին որդու խնդրանքով տանը հայտնվում է Կարեն անունով խխունջը, ընտանիքի կյանքը լիովին փոխվում է, ստանում նոր հմայք ու գունավորում: Ինչպես հեղինակն է նկատում, տանը կենդանու առկայությունը երեխային պակաս միայնակ է դարձնում: Այսպիսով իրար հաջորդում են պատմությունները նապաստակի, մկնիկների, բադիկների, կատուների, շների, թութակների ու այլ արարածիկների մասին՝ տանը, երբեմն նաեւ՝ բնության գրկում:

Որպես արդյունք, փոխվում են բազմանդամ ընտանիքի պատկերացումները շրջակա աշխարհի մասին, որը սովորեցնում է սիրել ու այդ սերը բազմապատկելով սփռել ամենուր. «մեր կյանքի ընթացքը խաթարվում էր, երբ մենք… որեւէ կենդանի չէինք ունենում»:

Գրքի սկզբում հեղինակը շնորհակալություն է հայտնում տանը վազվզող ու աղմկող բոլոր կենդանիկներին, բոլոր երախիկներին, Յուրա պապիկին, ընտանիքի հայրիկին՝ Արծվիին, որը նաեւ գրքի խմբագիրն է, ինչպես նաեւ Թագուհի Վարդանյանին՝ գրքում զետեղված համով-հոտով նկարազարդումների հեղինակին:

Պատմությունները համեմված են մեղմ, առինքնող հումորով: Այսպես. երբ ընտանիքի հայրիկը պահանջում է ընտրություն կատարել իր ու «ահաբեկիչ» նապաստակի միջեւ, ի պատասխան «մենք, այսինքն, տվյալ դեպքում՝ ես, բնականաբար ընտրեցինք հայրիկին»:

Յուրաքանչյուր տողում զգացվում է մանկական ձեւավորվող անհատականության նկատմամբ հեղինակի ուշադիր, նրբանկատ վերաբերմունքը:

Գիրքը միաժամանակ կհետաքրքրի թե՛ փոքրիկներին, թե՛ նրանց ծնողներին ու տատիկ-պապիկներին: Ինչպես Բելինսկին է նկատել, երեխաների համար նախատեսված գրականությունը պետք է զբաղեցնի մեծերին, լինի «գրական ստեղծագործություն, որ բոլորի համար է գրված», ու սա հենց այդ դեպքն է:

Աշխեն Բախչինյանը խոստովանում է, որ կենդանիներն իրեն ստիպել են մտածել ու սովորել իրենցից. «ես չգիտեմ՝ ո՛վ է ում ուսուցիչը եւ ո՛վ է ում վարժեցնում: Ավելի շուտ՝ գնալով համոզվում եմ, որ աշխարհը սխալ ենք ընկալում՝ կարծելով, թե կարող ենք որեւէ գազանիկի, երկոտանի թե չորքոտանի, որեւէ բան սովորեցնել: Գոնե ես դադարեցրել եմ ուժերս վատնել այդ ուղղությամբ: Փոխարենը, տարիներով դիմադրություն հաղթահարելուց հետո, սկսել եմ ինքս սովորել նրանցից, բնությունից, սովորել հնարավոր ամեն բան»:

Գրքում յուրովի է ներկայացված կենդանիների հոգեբանությունը. «Սոցկայքերում խնամակալ փնտրողն ակամա իր տատիկին է դարձնում կատվի տեր: Ավելի շուտ՝ կատվին է դարձնում տատիկի տեր: Որովհետեւ կատուներն այլ կերպ չեն կարող: Եթե չես կարող ենթարկվել կատվին, ուրեմն արժանի չես կատվի տեր լինելու եւ նրա ներկայությամբ ապրելու բարձր առաքելությանը»: Ինչպե՞ս չհամաձայնես, որ «կենդանիները հասկանում են շատ ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել»:

Կիրառվող ընտիր հայերենին զուգահեռ հեղինակը հեշտությամբ նոր բառեր է դնում գործածության մեջ՝ ինչպես երախիկը (երեխա): Իհարկե, ետ չեն մնում հնարամիտ երեխաները. օրինակ, Արեգը խխունջի դրած ձվիկները կոչում է խխունջկիթ:

Աշխեն Բախչինյանը ծնվել է ճանաչված բանաստեղծ, մանկագիր Յուրի Սահակյանի ընտանիքում: Հիմնականում շվեդերենից, երբեմն նաեւ՝ անգլերենից ու ռուսերենից հայերեն է թարգմանել բազմաթիվ ստեղծագործություններ, մեծ մասամբ՝ մանկական, որոնք սիրվել ու ընդունվել են թե՛ փոքրերի, թե՛ մեծերի կողմից: Համոզված եմ, որ այս գրքին էլ նույն բախտն է վիճակված:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կալլե Կասպեր. «Հայաստանն իմ սիրո երկիրն է»

Հաջորդ գրառումը

«Ջահակրի» 2023 թ. յաւելուածները

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

-Այտա, էս ինչ լավ էրեխեք են, շշմելու...

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական