Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չկա՛ հրաժարում. Մանկավարժական համալսարանում բացվեց Լեմս Ներսիսյանի «Էրգիր…» խորագրված գեղանկարչական ցուցահանդեսը 

02/05/2025
- 2 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
62
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում ակնառուներից մեկը պետք է համարել Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում «Էրգիր…» խորհրդանշական խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում գեղարվեստի խոսքը հավասարակշիռ կերպով հնչում էր հրապարակախոսական ոճի ստեղծագործությունների շարքում: Որքան էլ, ինչպես սովորաբար է լինում, պլակատին հատուկ է պաթոսը, Լեմս Ներսիսյան գեղարվեստագետի վրձնով պլակատային հրապարակախոսությունը դադարում է զուտ գաղափարախոսություն լինելուց: Այս դեպքում համաշխարհային մեծության արվեստագետների, գիտնականների, քաղաքական գործիչների, Մեծ մարդասերների մտքերը, որոնցով իրենք դատապարտել են Ցեղասպանությունը եւ հանդես եկել՝ հօգուտ հայության դատի, ներդաշնակորեն տեղ են գտել այն կտավների վրա, որոնցում պատկերված են Արեւմտյան Հայաստան, պատմական Կիլիկիա, Անի եւ Պոնտոս, Բյուրակն եւ Վան, այլուր այցերի ժամանակ նկարչի տեսածն ու զգացածը: Կորստի ցավը, հարկավ, կեղեքել է նրա հոգին, բայց ինչպես Լ. Ներսիսյանն է ասում, շրջել է ո՛չ կորուսյալ վայրերում, այլ տիրոջ զգացողությամբ, վրձնել է Ավետյաց, ասել է թե՝ խոստացված էրգիրը: Չկա՛ հրաժարում մեր նախնիների հողից ու ժառանգությունից, չկա՛ հրաժարում հիշողությունից, ինչի մարմնացումն էր այս ցուցահանդեսը:

Ցուցադրված գործերի մեծ մասը մինչ այս ցուցադրվել են Եվրոպայի մի շարք երկրներում՝ այլազգի լայն հանրությանը եւս հայոց հարցի շուրջ լայն տեղեկատվություն հաղորդելու, ճշմարտության դեմ ոտնձգությունները կանխելու, միաժամանակ հայ արվեստի լեզվով մարդկության հետ խոսելու նպատակով: Շատ գործեր, հրավիրող կողմերի ցանկությամբ, մնացել են Եվրոպայում: Եղել են նաեւ երեւանյան ցուցադրություններ՝ լրացված այլ ստեղծագործություններով:

Օրերս բացված ցուցահանդեսը նաեւ յուրօրինակ ուղեւորություն էր դեպի հայոց պատմության պանծալի էջեր, վայրեր, որոնցում հայ կյանքը ժամանակին եռացել է. դեպի Էրգիր իր շրջագայությունները միայն ավեր վանքանկարներ չեն, լքված ամրոցների պատկերներ չեն, հայաթափ եղած վայրեր չեն. դրանք անցյալի արձանագրումեր են, ներկայի կարոտ եւ խոնարհում, ապագայի համար՝ ուսանելի եւ տպավորիչ հիշեցումներ:

«Մշակույթը բարձր ձայն ունի. դրա միջոցով պետք է կարողանալ խոսել 20-րդ դարի հանցագործության մասին,- ցուցահանդեսի բացման արարին ընդգծեց Լեմս Ներսիսյանը»:

«Գեղարվեստական գործերը ստեղծված են ոչ միայն ցավն արտահայտելու, այլեւ վրեժ, պայքար սերմանելու, դեպի վերածնունդ ուղղորդելու համար,- ցուցադրությանը նշեց ՀՊՄՀ Համաշխարհային պատմության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը:- Մշակույթը պետք է շանթեր բեկանի՝ մեր ցավերը բուժելու, կորցրածը հետ բերելու եւ արդար դատի լուծում գտնելու»: Խ. Ստեփանյանը խորհրդանշական համարեց, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նշվում է նաեւ մշակութային միջոցառումներով. «Թշնամին մեզ փորձում է վերացնել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ ոչնչացնել մեր ինքնությունը, որի ամենակարեւոր բաղադրիչը մշակույթն է»: Պատմաբանն արձանագրեց, որ Հայոց ցեղասպանությունն ապացուցված փաստ է եւ հետագա աշխատանքները ոչ թե ապացուցվածն ապացուցելու, այլ քաղաքական եւ դիվանագիտական կապիտալն ուժեղացնելու, առավել ծանրակշիռ փաստարկներով Դատի արդար լուծման համար պայքարելու համար է. «Հիշել, պայքարել եւ հավատալ մեր պայքարին: Սա է լեռներում հարսանիք ունենալու եւ այդ պտուղները հավիտյանս վայելելու հայի բանաձեւը»:

Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանի այս ցուցահանդեսում կար հստակ ձեւակերպված տեսլական՝ անջնջելի հիշողություն, պահանջատիրություն, հայոց ներկայիս եւ ապագա սերունդներին ուղղված՝ Ավետյաց երկիրը վերադարձնելու հորդոր եւ այնտեղ վերադառնալու եւ նորեն բնավորվելու խոստման հաստատում…:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրակարգում հայոց լեզվի եւ գրականության զարգացման միտումներն են

Հաջորդ գրառումը

Երգչախմբային համերգ Գաֆեսճեան կենտրոնում

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովն ավարտվեց

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական