Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շուշան Ավագյանի վեպն արժանացել է մրցանակի

27/10/2023
- 27 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Հումանիտար եւ սոցիալական գիտությունների քոլեջը հպարտությամբ հայտնում է դոցենտ Շուշան Ավագյանի գրական ձեռքբերման մասին: Նրա «Գիրք-անվերնագիր» վեպն արժեւորվել է անգլիական PEN-ի առաջատար դրամաշնորհային ծրագրի՝ PEN Translates-ի կողմից՝ 12 երկրներից ինը լեզուներով, 13 այլ գրքերի շարքում: Ավագյանի վեպը վերջերս անգլերեն է թարգմանել Դիաննա Քաչոյան-Շանցը: Անգլիական PEN-ի թարգմանական եւ միջազգային մենեջեր Ուիլ Ֆորեսթերի խոսքերով՝ «Այս 13 գրքերը գրականության նշանակալից գործեր են՝ առանձին-առանձին՝ իրենց որակով եւ հավաքաբար՝ այն բանով, թե ինչպես են դրանք օգնում փոխել Միացյալ Թագավորության գրական լանդշաֆտը»: Սա առաջին դեպքն է, երբ անգլիական PEN-ը մրցանակ է շնորհում արեւելահայերենից թարգմանված գրքի:

Ավագյանն իր փորձարարական աշխատանքում պատմում է 1926 թվականին Երեւանում 20-րդ դարասկզբի երկու գրողների՝ Շուշանիկ Կուրղինյանի եւ Զապել Եսայանի երեւակայական հանդիպման մասին. նրանց ժառանգությունը հիմնականում թաքցվել եւ մոռացվել է հայ գրական կանոնում:

Օգոստոսի սկզբին Ավագյանը հրավիրվել էր ներկայացնելու իր վեպն Էդինբուրգի գրքի միջազգային փառատոնին՝ Ավստրալիայի ամենաազդեցիկ գրական գործիչներից մեկի, «Այս ավերիչ տենդը» գրքի հեղինակ Սոֆի Քանինգեմի հետ զրույցի միջոցով: Նրանք միասին բացահայտեցին պատմության մեկնաբանման նրբությունները, հետազոտեցին անցյալի եւ ներկայի սահմանները եւ այդ ենթադրյալ կոշտ գծերից շեղվելու հետեւանքները: Քննարկումը վարում էր Էդինբուրգում բնակվող շոտլանդացի բանավոր բանաստեղծ եւ գրող Քեթրին Ուիլսոն Գարին:

«Գիրք-անվերնագրի» ամերիկյան հրատարակությունը 2023 թվականի ապրիլին թողարկել է «Օսթ փրեսը», իսկ բրիտանականը նախատեսվում է հոկտեմբերին՝ «Թիլթիդ աքսիզ փրեսի» կողմից:

«Ես այնքան էլ չէի սպասում ականատես լինել, թե որքան հեռու կարող է հասնել «Գիրք-անվերնագիրը» (առաջին անգամ հրատարակվել է 2006 թվականին), բայց թարգմանությունը հենց դա է անում. այն ստեղծում է անսպասելի հետագծեր: Եվ այսպես, վերջերս «Գիրքը» ձեռք է բերել նաեւ իտալական «Ուտոպիա» հրատարակչությունը եւ շուտով հասանելի կլինի նաեւ իտալերենով»,- ասում է Ավագյանը:

«Գիրք-անվերնագիրը» գրախոսել են Ալիսթեր Յան Բլիթը՝ «Big Other»-ում, Լիզա Գյուլեսերյանը՝ «Արմինիըն ուիքլիում» եւ Արփի Սարաֆյանը՝ «Արմինիըն միրըր-սփեքթեյթըր»-ում: 2024 թվականի մարտին այն կներկայացվի բրիտանական «Wasafiri: International Contemporary Writing» գրական ամսագրում:

Frontpage2

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայ-իրանական հարաբերությունները 1991-2005 թթ.»

Հաջորդ գրառումը

Նոր գիտական հարթակ` երիտասարդ հայ արվեստաբանների համար

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Նոր գիտական հարթակ` երիտասարդ հայ արվեստաբանների համար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական