Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Շնորհավո՛ր հոբելյանդ, Տիկին ՖԼՈՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Թեեւ կանանց տարիքը «հույժ գաղտնի» նյութերի շարքում է դասվում, սակայն հարգարժան եւ նշանավոր կանայք բացառություն են կազմում, մանավանդ երբ նրանց հոբելյանն է, այն էլ՝ ադամանդյա հոբելյանը:

Հայաստանյան մամուլի կարեւորագույն անդամներից՝ ռուսալեզու «Գոլոս Արմենիի» թերթի երկարամյա ու բազմավաստակ գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը 75 տարեկան է: Նրա հմուտ գրչի ու ղեկավարության շնորհիվ է, որ «Գոլոս Արմենիի»ն տասնամյակներ ամբողջ հանդիսացել ու դեռ հանդիսանում է ռուսալեզու, եւ ոչ միայն, ընթերցողների տեղեկացվածության գլխավոր աղբյուրը, ավելին՝ այդ թերթը Հայաստանի պատկերն է ներկայացնում բազմահազար ընթերցողների:

Շնորհավորում ենք ջերմությամբ եւ խորին հարգանքով:

«ԱԶԳ»