Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի պատվաբեր «սեւ ցուցակ»

Արծվի Բախչինյան
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
265
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս Դիմագրքի ռուս օգտատերերից մեկը՝ Անաստասյա Բուռլակովան, հանդես է եկել հետեւյալ գրառմամբ.

«Ուզում էի գրքեր տանել Մոսկվայի գրադարան: Ինձ ցույց տվեցին այն հեղինակների ցանկը, որոնց հանում են կամ որոնց գրքերով չեն կարող ֆոնդերը համալրվել»: Եվ կցել է լուսանկարը մի թղթի, որի վրա ռուս ժամանակակից, նաեւ մի քանի արտասահմանցի հեղինակների անվանացանկն է…

Հանում են… որ հետո ի՞նչ անեն, խարո՞ւյկը նետեն…

Հակագովազդը յուրովի գովազդ է: Ցանկի գրողների մեծ մասին կարդացել եմ, եւ այս «սեւ ցուցակը» դեռեւս չընթերցվածների գործերին ծանոթանալու ցանկություն առաջացրեց:

Բնականաբար, ցանկի մեծամասնությունը մերօրյա կրեմլյան ռեժիմին եւ Ուկրաինայի պատերազմին դեմ արտահայտվածներն են: Անկախ դրանից՝ նրանք մերօրյա ռուս գրականության ամենատաղանդավոր եւ միջազգայնորեն հայտնի դեմքերն են, մեծ մասն այսօր՝ հարկադիր տարագրության մեջ, հատկապես Իսրայելում (Դինա Ռուբինա, Վիկտոր Շենդերովիչ) եւ Գերմանիայում (Լյուդմիլա Ուլիցկայա, 2015 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիեւիչ, մեր Նարինե Աբգարյանը): (Իսկ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Ռուսաստանից հեռացած գրողներին չեղարկելու միտք չունի): Ցանկում աչքի ընկնող անուններից են նաեւ արձակագիրներ Գուզել Յախինան, «Ռուսաստանի ամենասկանդալային բանաստեղծուհի» Ալինա Վիտուխնովսկայան, նաեւ Միխայիլ Վելլերը, որը հաճախ է հանդես եկել Հայաստանի ու Արցախի իրավունքների պաշտպանությամբ, 2020-ի պատերազմի ժամանակ հայտարարել, որ  «Ղարաբաղը հայկական հող է՝ դարեր ու հազարամյակներ շարունակ»: Այդ ցանկում են նաեւ Դմիտրի Գլուխովսկին,  Ալեքսանդր Իլիչեւսկին, Ալեքսեյ Իվանովը, Յուլյա Լատինինան, Վլադիմիր Սորոկինը, նաեւ հայերեն լույս տեսած «Կրեմլի ամբողջ շքախումբը» համաշխարհային բեսթսելերի հեղինակ Միխայիլ Զիգարը (որը ոչ միայն համարձակվել է քննադատել Պուտինին, այլեւ, ի շարս այլ «մեղքերի»՝ ամուսնացել է տղամարդու հետ) եւ այլք: Անշուշտ, այս ցանկում են հեռակա կարգով ազատազրկման դատապարտվածներ Իվան Վիրիպաեւը եւ Բորիս Ակունինը (հայտնի իր քաղաքական հայտարարություններով եւ Վլադիմիր Պուտինի ռեժիմի քննադատությամբ, որը ՌԴ նախագահին համեմատել է Կալիգուլայի հետ): Կրեմլի «թեթեւ ձեռքով» մեկ գիշերվա մեջ արտասահմանյան գործակալներ հռչակված (կամ չհռչակված) այս գրողների ժառանգության մերժումն այսօրվա ռուսական ռեժիմի դժբախտ դեմքն է: Ուստիեւ պատահական չէ, որ ցանկում առկա երկու հանգուցյալ ռուս գրողները խորհրդային այլախոհներ Վլադիմիր Վոյնովիչն ու Էդուարդ Լիմոնովն են: Հաջորդ ցանկում պիտի փնտրել արդեն Բուլգակովի, Պաստեռնակի եւ Սոլժենիցինի անունները…

«Վերադարձ դեպի ԽՍՀՄ» կարգախոսն է հիշեցնում նաեւ սույն «սեւ ցուցակում» առկա Ջորջ Օրուելի անունը: Հասկացանք, «Անասնաֆերման»… Իսկ կանադացի Լինվուդ Բարքլին մերժվում է, քանի որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո վերջինս հրաժարվել է իր գրքերի ռուսերեն հրատարակություններից: Բայց միջազգային «ֆաշիզմի» դեմ մեն-մենակ պայքարող Ռուսաստանը հավանաբար մեծագույն վտանգներ է տեսնում հատկապես գիտաֆանտաստիկ եւ ֆենթեզի ժանրի գրականության մեջ, քանի որ ցանկի մյուս արտերկրացիները՝ ամերիկացի Սթիվեն Քինգը, անգլիացիներ Ջոան Ռոուլինգը, Ջո Աբերկրոմբը եւ Նիլ Գեյմանը, լեհ Ադամ Պշեխշտան, այդ ժանրի գրողներ են… Դե ինչ, ռուս դեռահասներին «Հարի Փոթերը» ոչինչ չի կարող տալ, ուրիշ բան են Անգետիկը կամ Չուկն ու Գեկը…

Օրինաչափ է, որ «հպարտ մենության» մեջ աշխարհից մեկուսացված Ռուսաստանում նորից գործում են սեփական ու համաշխարհային արժեքները քաղաքականացնելու եւ արգելելու բոլշեւիկյան հնամյա սկզբունքները: Եվ այսօրվա Ռուսաստանի միապետն ինչո՞վ է պակաս իր նախորդներից, որոնք, թողած երկրում տիրող հազար ու մի տարրական կարիքները, հարկ էին համարում արվեստագետներին սովորեցնել ճիշտ ստեղծագործելու ձեւերը, գետնին էին հավասարեցնում ժամանակակից նկարիչների ցուցահանդեսը կամ պաշտոնապես ելույթ ունենում ռոք երաժշտության դեմ…

Անցյալ տարի Սանկտ-Պետերբուրգում արվեստի գործիչների հետ ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինն ընդգծել է մշակութային բազմազանության կարևորությունը:

Սակայն առավել քան ակնհայտ է, որ եթե ռուսական գրադարաններն ու գրքի ոլորտն առանջորդվեն վերոհիշյալ ցուցակով՝ դժվար թե հնարավոր լինի խոսել Ռուսաստանում մշակութային եւ առհասարակ՝ որեւէ կարգի բազմազանության մասին…

Եվ ինչպե՞ս չհամաձայնել քաղաքագետ, նույնպես «արտասահմանյան գործակալ» հորջորջվող Անդրեյ Կոլեսնիկովի վերջին հոդվածի խորագրին՝ «Ռուսաստանն այրում է իր ապագան»…

Հակագովազդը յուրովի գովազդ է: Հուսով եմ՝ որ այս արձագանքը կարդացողները նույնպես այսուհետ կսկսեն փնտրել եւ կարդալ այդ պատվաբեր «սեւ ցուցակի» գրողներին…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պրոֆ. Վահագն Տատրյանի արխիվի թվայնացման աշխատանքները շարունակվում են

Հաջորդ գրառումը

Ռուբեն Գալչյան. Քարտեզներով պայքար՝ հորինված պատմության դեմ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուբեն Գալչյան. Քարտեզներով պայքար՝ հորինված պատմության դեմ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական