Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների երեսնամյակին

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թ. ապրիլի 7-ին տեղի ունեցավ «Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ. ձեռքբերումներ եւ հեռանկարներ» խորագրով առցանց միջազգային բարձր մակարդակի գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին՝ հայկական կողմից ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժինը, իսկ չինական կողմից՝ Չինաստանի Հումանիտար գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների ինստիտուտը:

Չինական կողմից ողջույնի խոսք ասացին ՉԺՀ կառավարության Եվրասիական հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը, Չինաստանի հասարակական գիտությունների գլխավոր քարտուղար Ճաո Ցին, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Ֆան Յոնգը, Շանհայի համագործակցության կազմակակերպության բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Շըն Վեյը:

Հայկական կողմից բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը: Ողջույնի խոսք ասացին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, ինչպես նաեւ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը:

Կողմերը կարեւորեցին հայ-չինական համագործակցությունը, մասնավորապես միջազգային հարաբերությունների արդի կերպափոխումների համատեքստում, ընդլայնելու անհրաժեշտությունը: Քննարկման առարկա դարձավ Չինաստանի աճող դերակատարության, նոր աշխարհակարգի ձեւավորման հեռանկարի, միջազգային անվտանգության ու խաղաղության հաստատման հրամայականի եւ առնչվող այլ հարցերի մասին:

Պաշտոնական մասի ավարտից հետո գիտաժողովը շարունակեցին երկու երկրների հետազոտողները, որոնց զեկուցումները նվիրված էին մի կողմից՝ Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին եւ փոխադարձ ընկալումներին, մյուս կողմից՝ տարածաշրջանային եւ միջազգային արդի կերպափոխումներին ու մարտահրավերներին, այդ թվում՝ ռուս-ուկրաինական առճակատմանը, Չինաստանի հետ հարեւանության երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Ծոցի արաբական պետությունների հարաբերություններին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը, միջազգային հարաբերություններում Չինաստանի արդի դերակատարությանը, ինչպես նաեւ Չինաստանի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարին:

ՀՀ ԳԱ ԱԻ Արաբական երկրների բաժնի գիտաշխատող Արարատ Կոստանյանը ներկայացրեց նոր ձեւավորվող աշխարհակարգի մասին իր պատկերացումները, հատկապես Չինաստանի աճող դերակատարության եւ այդ համատեքստում Չինաստանի հետ Հայաստանի բազմակողմ համագործակցության խորացման անհրաժեշտության մասին: Բանախոսը ներկայացրեց հայ-չինական փոխառնչությունների պատմական համատեքստը` օրինակ բերելով նաեւ Չինաստանում, մասնավորապես Հարբինում հայության պատմական ներկայության փաստը: Նշվեց, որ հայերին եւ չինացիներին միավորում են արժեքային համակարգի բազմաթիվ ընդհանրություններ, որոնք կարեւոր են փոխադարձ ընկալումների եւ փոխգործակցության տեսանկյունից: Ընդգծվեց, որ չինական փորձը ուսանելի է Հայաստանի համար, այդ իսկ պատճառով հարաբերությունների զարգացման համար կարեւոր են ոչ միայն տնտեսականն ու այլեւայլ ուղղությունները, այլեւ հանրային դիվանագիտությունը. կարիք կա, որպեսզի հասարակությունները ճանաչեն միմյանց: Բանախոսն առաջարկեց հայ-չինական հարաբերություններում հետեւողական լինել, ջանքեր չխնայել, հիմնվել հայ-չինական պատմական փորձի վրա, որի օրինակները շատ են:

Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող, ք.գ.թ. Արամ Աբաջյանը վերլուծության ենթարկեց ժամանակակից միջազգային հարաբերություններում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) աճող դերակատարության հարցը` այդ համատեքստում դիտարկելով Հայաստանի հնարավորությունները: Ներկայացնելով եվրասիական տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական ու տնտեսական ինտեգրացիոն գործընթացները` զեկուցողը մանրամասն ներկայացրեց ՇՀԿ-ի իրական հնարավորությունները հատկապես վերջին ժամանակահատվածի ընդլայնումից հետո: Քննարկվեցին տարբեր հետազոտողների առաջ քաշած թեզերը՝ կապված կազմակերպության զարգացման հեռանկարի հետ: Հիմնական շեշտադրումն ուղղվեց ներկա փուլում Հայաստանի ռազմաքաղաքական, անվտանգային եւ տնտեսական հիմնահարցերին. առաջարկվեց ավելի ճկուն դիվանագիտական ջանքեր գործադրել ՇՀԿ բարձր ամբիոնից արդեն իսկ գոյություն ունեցող տարածաշրջանային մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:

Միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Նազելի Նավասարդյանը «Իրանի Իսլամական հանրապետության անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը» վերտառությամբ իր զեկույցում ներկայացրեց ռազմաքաղաքական առանցքային գործոնները եւ կենտրոնասիական տարածաշրջանի այն մարտահրավերները, որոնց պայմաններում նախորդ տարի ԻԻՀ-ն դարձավ ՇՀԿ-ի անդամ: Այդ համատեքստում բանախոսն առանձնացրեց Աֆղանստանի շուրջ ձեւավորված անվտանգային իրավիճակը, միջազգային հարաբերություններում ԻԻՀ միջուկային ծրագրի բանակցային գործըթացի խնդիրները, ինչպես նաեւ շեշտադրվեց աշխարհաքաղաքական նոր իրողություններում կազմակերպության հիմնադիր պետությունների՝ Չինաստանի եւ Ռուսաստանի մոտեցումները ԻԻՀ- անդամակցությանը:

Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող պ.գ.թ. Մուշեղ Ղահրիյանի զեկուցումը նվիրված էր Չինաստանի եւ Ծոցի համագործակցության խորհրդի երկրների հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին՝ Ծոցի արաբական երկրների աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական շահերի տեսանկյունից: Թե՛ Չինաստանը եւ թե՛ ԾՀԽ անդամ երկրները շահագրգռված են բազմակողմ համագործակցության զարգացմամբ: Վերլուծելով առկա հարաբերությունների բնույթը եւ տարածաշրջանային քաղաքական իրողությունները՝ բանախոսը ներկայացրեց երկկողմ համագործակցության հեռանկարը:

2020 թ. արցախյան պատերազմից հետո Հայաստանի առաջ ծառացած անվտանգային եւ առնչվող թեմաների լուսաբանման հետ կապված հատկապես տպավորիչ էր Թուրքիայի բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Լեւոն Հովսեփյանի ելույթը, որտեղ բանախոսն անդրադարձավ Թուրքիա-Չինաստան հարաբերությունների կերպափոխումների առանձնահատկություններին՝ դրանք ներկայացնելով Թուրքիայի արտաքին քաղաքական տեսլականի շրջանակում: Թուրքիա-Չինաստան հարաբերությունները ներկայացվեցին վերլուծության երկու՝ միջազգային-կառուցվածքային եւ միավորային մակարդակներում: Առանձնահատուկ կարեւորվեց գաղափարախոսական գործոնների ազդեցությունը, որոնք պայմանավորում են նաեւ թուրք-չինական արդի հարաբերությունները: Թուրքիա-Չինաստան հարաբերությունների հեռանկարներն ու խնդիրները ներկայացվեցին նաեւ 2020թ. արցախյան պատերազմի համատեքստում Անկարայի ագրեսիվ ու հավակնոտ արտաքին քաղաքականության եւ մասնավորապես դեպի Կենտրոնական Ասիա թուրքական ուժի արտածման նոր ակտիվության համատեքստում:

Չինական կողմից ելույթ ունեցան ոլորտի հայտնի մասնագետներ, ինչպես օրինակ՝ Թան Ճիչաոն՝ Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի Արեւմտաասիական եւ աֆրիկյան հետազոտությունների ինստիտուտից՝ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հեռանկարի վերլուծություն» խորագրով, Վան Ցյուենը Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի Տեղեկատվության ինստիտուտից՝ «Չինաստան-Հայաստան համագործակցության հնարավորություններն ու մարտահրավերները Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության համատեքստում» խորագրով, Յան Ծինը Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտից՝ «Չինաստան-Հայաստան տնտեսական եւ առեւտրային համագործակցության հնարավորությունն ու առաջնահերթությունը» խորագրով, Սյու Թաոն Պետական խորհրդի Զարգացման հետազոտական կենտրոնից «Հայաստան-Չինաստան հումանիտար համագործակցության սերտացման հարցի շուրջ» խորագրով, ինչպես նաեւ Գաո Հանսյունը Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների ինստիտուտից «Չինաստանում Հայաստանի մասին ընկալումների կերպափոխումների վելուծություն» խորագրով:

Չին հետազոտողների վերլուծություններն արժեքավոր գիտելիք են պարունակում ոչ միայն Չինաստանում Հայաստանի մասին պատկերացումների, այլեւ Հայաստանի աշխարհաքաղաքական խնդիրների, միջազգային հարաբերությունների արդի գործընթացներում Հայաստանի անելքիների ու հեռանկարի մասին:

Գիտաժողովի ավարտին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը եւ Չինաստանի հումանիտար գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրությունների տնօրեն Սուն Ճուանճին հույս հայտնեցին երկու հաստատությունների միջեւ գիտական համագործակցության եւ առհասարակ հայ-չինական համագործակցության հետագա ընդլայնման հարցում, ինչպես նաեւ մեկ անգամ եւս շնորհավորեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակի կապակցությամբ:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Արաքս Փաշայանը շնորհակալություն հայտնեց չին գործընկերներին գիտաժողովի կայացմանը անգնահատելի աջակցություն ցույց տալու, հայ եւ չին հետազոտողներին՝ արժեքավոր հետազոտությունների համար: Նա նշեց, որ գիտաժողովը կարեւոր նշանակություն ունի Հայաստան-Չինաստան գիտական եւ քաղաքական համագործակցության առումով: Այն իրապես նշանակալից ներդրում է գիտական դիվանագիտության տեսանկյունից եւս, որին հանձնառու է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտը:

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդդիմությունը կսպասարկի Արցախի շահը․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

ՀՊՄՀ. Մեկդարյա հոբելյանին ընդառաջ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀՊՄՀ. Մեկդարյա հոբելյանին ընդառաջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական