Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Միջազգային գիտաժողով Երեւանում

2022թ. սեպտեմբերի 29-30-ին Հայաստանի ազգային գրադարանում կկայանա «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովը:

Աշխարհի 17 երկրների գրադարանային եւ տեղեկատվական ոլորտի մասնագետներ, «Ինտերնետ արխիվ»-ի հիմնադիր Բ.Քեյլը, «Գրադարանային ասոցիացիաների եւ հաստատությունների միջազգային դաշնության» (IFLA) նախագահ Բ. Լիզոնը, ԱՊՀ ազգային գրադարանների տնօրենները Հայաստանի ազգային գրադարանում կմասնակցեն «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովին ներկայացված է 114 զեկուցում՝ գրադարանների ավտոմատացման եւ կառավարման համակարգերի, թվայնացման, նոր տեխնոլոգիաների, միջազգային չափորոշիչների ներդրման եւ այլ թեմաներով:

Գիտաժովն անշուշտ կնպաստի ոլորտի հետագա զարգացմանը մեր երկրում:

Ստ. ՊԱՊԻԿՅԱՆ