Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մերի Քեշիշյան. «Հայ ժողովրդի շնորհալի դուստրը՝ Սերիկ Դավթյան»

Մարիետա Խաչատրյան
04/10/2024
- 4 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
216
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբեմն կյանքի դիպվածներն անսպասելի են դասավորվում: 1976 թվականին, երբ ես ուսանող էի եւ պրակտիկանտ՝ թերթերից մեկում, ինձ հանձնարարվեց հարցազրույց անել համարյա թե միֆական մի անձնավորության` արվեստաբան, հայ ասեղնագործության պահապան հրեշտակ,ազգագրագետ, հասարակական-պետական գործիչ, գիտնական Սերիկ Դավթյանի հետ: Խոստովանում եմ` ազատության հովերով տարված ուսանողիս սրտով չէր ժամանակին կուսակցական գործիչ եղած եւ տարբեր պատմությունների առանցքակետ տիկնոջ հետ հարցազարույց անցկացնելը, չնայած գայթակղություն էր բռնադատվածի թոռանս համար լսել նույնպես բռնադատված եւ տասը տարի Մագադանի մահվան ճանապարհով անցած հայ արվեստագետի ոդիսականը: Գիտեի, թերթել էի նրա «Հայկական ժանյակ» (1966), «Հայկական ասեղնագործություն» (1972) եւ «Հայկական կարպետ» (1975) գրքերը, ինչ -որ տեղ լսել էի նրա մի դասախոսությունը հայկական ասեղնագործության մասին, բայց ջահել լինելու պարագայով առանձնապես չթեւավորվեցի առաջարկից: Իսկ երբ Թումանյան փողոցի վրա գտնվող նրա բնակարանում հանդիպեցինք, շատ երկար տեւած մեր զրույցն արմատապես փոխեց իմ մակերեսային պատկերացումները Սերիկ Դավթյանի մասին եւ այդ պահին խորը հետք թողեց իմ հոգում` գծելով արվեստին, կյանքին, մարդկային արժեքներին, հայկական ասեղնագործությանը նվիրված մի վառ անհատականության, արվեստի մարդու եւ գիտնականի կերպար:
Հետագայում ես մոռացա Սերիկի մասին, եւ ահա շատ տարիներ անց իմ կյանքում հենց Սերիկի հետ հարցազրույցի առիթով հայտնվեց Մատենադարանի գիտաշխատող Մերի Քեշիշյանը, որը, պարզվեց, Սերիկ Դավթյան արվեստագետի եւ մարդու նվիրյալն էր ու շատ տարիներ արդեն հետազոտում էր նրա կյանքի ուղին, նրա դժվարին հանգրվանները, նյութեր հավաքում` գիրք պատրաստելու համար նրա մասին: Սերիկի նման համառ, իր գործին նվիրյալ Մերի Քեշիշյանը օրերով, երկար ժամերով անցկացնում էր Երեւանի եւ Դիլիջանի գրադարաններում, թանգարանների արխիվներում, մամուլում նյութեր հավաքելով, հանդիպելով Սերիկին ճանաչողներին եւ նրա կյանքին ու գործին առնչվողներին: Եւ նա ի վերջո նպատակին հասցրեց ձեռնարկը` օրեր առաջ լույս տեսավ նրա հեղինակած «Ժանյակահյուս կյանք» խորագիրը կրող «Հայ ժողովրդի շնորհալի դուստրը` Սերիկ Դավթյան» ծավալուն աշխատությունը, որտեղ նաեւ իմ պատմած մանրամասները կան հեռավոր` 1976 թվականին Սերիկի բնակարանում տեղի ունեցած հանդիպումից:

Մերի Քեշիշյանը ծնվել է այն տարի, երբ մահացել է Սերիկ Դավթյանը, այդ իմաստով նրա գրքի ծնունդը խիստ խորհրդանշանական է եւ վկայություն` սերունդների չընդհատված կապի, այն բանի, ինչ կարող է ազգ ապրեցնել` փոխանցելով արվեստի ու մարդկանց համար մոմի պես կյանքը վառած կնոջ  գործի, տառապանքի ու նվիրումի պատմությունը: Գիրքը նախ արժեքավոր եւ արժանահավատ է նրանով, որ հեղինակը ժամանակի զանազան ազդեցությունների ու հովերի ճնշմամբ չի ուսումնասիրել նյութը (ասենք` այս ու այն ուղղվածության դրամաշնորհներով), այսինքն` չի առաջնորդվել պահի նպատակահարմարությամբ, այլ ազնիվ մղումով համակողմանի ուսումնասիրել եւ ներկայացրել է Սերիկ Դավթյան- երեւույթը` որպես մնայուն արժեք հետագա ժամանակների համար:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ տպագրված գիրքը ոչ միայն Դավթյանի կյանքն ամբոջացնելու, նրա հայտնի եւ անհայտ ժառանգությունը միատեղ ներկայացնելու հաջողված իրացում է, այլեւ նոր եւ բացառիկ փաստերի ներկայացում, բազմաթիվ, դեռեւս չշրջանառված տեղեկությունների փոխանցում նրա գիտական, հասարակական, մանկավարժական-դասախոսական, հետազոտական գործունեության մասին, անգամ անձնական բնույթի նոր տեղեկություններ կան, որոնք լույս են սփռում Սերիկի բարդ կյանքի մութ մնացած շատ պահերի վրա:

Եւ, իհարկե, գրքի ստեղծման մեջ կարեւոր դեր է ունեցել հեղինակի նվիրումը, աշխատասիրությունը, Սերիկի կերպարից ներշնչվելու հանգամանքը եւ անխոս` գրելու ձիրքը. այս գիրքը փաստերի անշունչ շարադրում չէ, բազմաթիվ վերնագրերի, ժամանակագրական հերթագայությամբ սերիկյան հիշողությունների հետ գրքի հեղինակի գրավիչ լեզվով պատումներն են, որոնք, կարելի է անգամ դիտարկել, որ չեն զիջում Սերիկի հիշողությունների հետաքրքրական լեզվին, մի տեսակ մոնոլիտ դարձնելով ծավալուն գիրքը եւ ընթերցողին վարակելով հերոսուհու դրվագաշատ եւ դժվարին կյանքի, նրա ապրած ժամանակի, արվեստի, բարքերի մասին պահ առաջ իմանալու մի անհամբեր ընթերցասիրությամբ, Սերիկի հյուսած ժանյակի ասեղնահարվածների գեղեցկությամբ պատում պատումի հետեւից տանելով ողջ գրքի հյուսվածքը:

Իսկ թե որքան նոր բան կիմանաք Թումանյանի, Չարենցի, Զապել Եսայանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Գարեգին Հովսեփյանի, Ռուբեն Զարյանի,Սերիկի ամուսնու եւ լուսավորության ոլորտի այդ ժամանակի հանրային դեմք Ներսիկ Ստեփանյանի, ժամանակի մյուս մեծերի`գրողների, արվեստագետների, հանրային դեմքերի հետ Սերիկ Դավթյանի առնչություններից եւ այդ մասին նրա հուշերից` պարզապես աննկարագրելի է ծավալի եւ խորքի առումով:

Հիշողությունը հրաշագործ է, որ կապում է անցյալը ներկային` ապագա ապահովելով, ինչպես հեղինակն է գրել` գրքի հիմնական ասելիքը նախապատրաստող իր մուտքի խոսքում.«Միշտ կռիվ է գնում հավերժի ու ժամանակի միջեւ, որ մարդիկ չմոռանան արժեքների մասին, չհեռանան դրանցից: Ես պետք է գնայի Սերիկի անցյալի բեկորների եւ հիշատակների հետեւից… Պարտավոր էի հավերժացնել մարդու եւ գիտնականի կերպարը»:

Թիֆլիսում ուսումնառություն, Հովհաննես Թումանյան-Սերիկ Դավթյան առնչություններ, ծննդավայր Դիլիջանի եւ իր մտավորական գերդաստանի կրթահեն ու արվեստահեն մթնոլորտ, ուսումնառություն Ռուսաստանում, կրթալուսավորական աշխատանք ծննդավայրում, Դիլիջանի առաջին թերթի հիմնադրում, բազմաթիվ առնչություններ արվեստի, գրականության մեր շատ մեծերի հետ, Մոսկվայում ապրելու ժամանակաշրջան, հանդիպումներ Չարենցի, Գորկու հետ, ժանյակահյուսությամբ հաղթահարված անմարդկային աքսոր ու նվաստացումներ, աքսորից հետո կյանք վերադառնալու համար պայքար, բազմաբնույթ, բազմաբովանդակ առնչությունների արվեստի եւ գրականության վառ դեմքերի հետ, հայ ասեղնագործության եւ ժանյակագործության ի մի բերում` ձեռնարկների մակարդակով, ի վերջո ստեղծագործական կյանք. Մերի Քեշիշյանն այս գրքում փորձել է ի մի բերել, միատեղ ներկայացնել անընդգրկելին` Սերիկ Դավթյան արվեստագետի եւ գործչի վայրիվերումներով, ստեղծագործական պրպտումներով լի կյանքը: Այս մի հրապարակման մեջ հնարավոր չէ շատ մանրամասնել, բայց ով ձեռք բերի այդ գիրքը` կունենա ոչ միայն մեր անցյալի մի տեւական ժամանակի եւ նրա հերոսուհու մասին պատմող հիանալի ոճով մի գիրք, այլեւ պարզապես ներշնչվելու, սովորելու, օրինակ եւ ուժ առնելու մի շտեմարան:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

Դեռ մոմեր կը պլպլան Նեղոսի ափին…

Համանման Հոդվածներ

Դասական

Մահացել է օպերային երգչուհի Ալիս Մանուկյանը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Անհանգիստ Միջին Արեւելքը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական