Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հունգարահայերից սերած պերուացի դասախոսը նախնիների երկրում

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տրանսիլվանիայի (Ռումինիա) Տըրգու-Մուրեշ քաղաքում գործող Հայ-հունգարական մշակութային ընկերակցությունը եւ «Կաստելում» հիմնադրամը վերջերս Տրանսիլվանիայի ոչ պաշտոնական մայրաքաղաք Կլուժում կազմակերպել էր հանդիպում, որի ընթացքում ներկաները ծանոթացել են հունգարահայ Լուկաչ ազնվական ընտանիքի պատմությանը եւ հանդիպել ընտանիքի հետնորդ, Լիմայի (Պերու) Սան Մարտին դե Պորես համալսարանի դասախոս, քաղաքագետ, փիլիսոփա, մշակութաբան Միկլոշ Վայկ Լուկաչ Պերենիի հետ: Ըստ Հայ-հունգարական մշակութային ընկերակցության նախագահ դոկտոր Աթիլա Պուշկաշի՝ պերուացի դասախոսի հետ հարաբերությունները ստեղծվել են հայազգի հունգարական բանաստեղծուհի Էվա Անկայի՝ 1941 թվականին տպագրված բանաստեղծությունների հատորը վերահրատարակելու մտադրության առթիվ: Անկայի հետնորդներին փնտրելիս տեղեկացել են Պերուում բնակվող Միկլոշ Վայկ Լուկաչ Պերենիի մասին: Միկլոշը վերջին կես տարում ապրում եւ որպես հրավիրյալ դասախոս դասավանդում է Հունգարիայում, ինչը նրան թույլ է տվել այցելել Տրանսիլվանիա եւ փնտրել իր արմատները:

Հանդիպման ընթացքում պատմաբան դոկտոր Աթիլա Կալման հակիրճ ներկայացրել է Տրանսիլվանիայի հունգարահայ ազնվական Լուկաչ ընտանիքի պատմությունը` շեշտը դնելով պետական գործիչ, կրոնի եւ կրթության նախարար Դյորդ Լուկաչի (1865-1950) եւ նրա ժառանգների կյանքի ուղու վրա: Իր խոսքում հյուրը՝ Միկլոշ Վայկ Լուկաչ Պերենին, պատմել է նախնիների մասին, թե ինչպես է Էվա տատիկը փորձել փրկել կորստի դատապարտված հունգարերենը՝ թոռների համար կարդալով իր բանաստեղծություններն ու վեպերը: Հունգարահայ հոր եւ պերուացի մոր զավակ Միկլոշ Վայկ Լուկաչ Պերենին այժմ ապրում է Անգլիայում, բայց դասավանդում է Լիմայի համալսարանում: Նա սովորում է հունգարերեն եւ, ինչպես խոստովանել է միջոցառման ժամանակ, Տրանսիլվանիա կատարած իր այցը զգալիորեն ամրապնդել է իր հունգարահայ ինքնագիտակցությունը: Միջոցառման վերջում նա ներկաների համար ընծայագրեց տատիկի՝ Էվա Անկայի բանաստեղծությունների՝ վերջերս հրատարակված հատորը:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայում ուրարտական սեպագիր արձանագրությունը հայտնվել է գանձագողերի թիրախում

Հաջորդ գրառումը

Եգիպտահայ դիզայների նոր նախագիծը

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Եգիպտահայ դիզայների նոր նախագիծը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական