Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ երաժշտություն՝ Ազնավուրյան դուետի ոճավորված մեկնաբանությամբ

08/07/2022
- 08 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Չիկագո քլասիքըլ ռիվյու»

Ազնավուրյան տաղանդավոր քույրերը՝ թավջութակահար Անին եւ Չիկագոյում բնակվող դաշնակահարուհի Մարթան, իրենց հայկական ժառանգությունն են ուսումնասիրում դուետի առաջին ձայնագրությունում, որը վերջերս թողարկել է «Սեդիլ» ընկերությունը՝ «Գոհարներ Հայաստանից» ( Gems from Armenia ) վերնագրով:

Բացառությամբ Արամ Խաչատրյանի եւ միգուցե Առնո Բաբաջանյանի՝ ներկայացված կոմպոզիտորներից շատերի անուններն անծանոթ կլինեն նույնիսկ երաժշտության սիրահարներին: Այս 75 րոպեանոց ձայնասկավառակի կոմպոզիցիաների մեծ մասը թավջութակի եւ դաշնամուրի համար գործիքավորումներ են, հիմնականում՝ մինչեւ հինգ րոպե տեւողությամբ մանրապատկերներ:

Ծրագիրը բացվում է հինգ կարճ պիեսներից բաղկացած սյուիտով, որի հեղինակն է գերապատիվ Կոմիտաս Վարդապետը (1869-1935), որը հավաքել եւ մշակել է հայ ժողովրդական երգերը նույն եղանակով, ինչ Բարտոկը՝ Հունգարիայում: Այս երաժշտության մեջ գերակշռում է մտածկոտ մելամաղձությունը, իսկ Անիի թավջութակի փայլեցված տեմբրը հաղորդում է ներքին խորհրդածություն: Ավելի դինամիկ «Ալ այլուղս»-ը բերում է ողջունելի հակադրություն, իսկ դաշնակահար Մարթան զգայունորեն հպվում է ստեղնաշարին «Գարուն ա»-ի մենանվագում: Եզրափակիչ երգը՝ «Կռունկը», աչքի է ընկնում երկուսի լավ ներգրավվածությամբ, երբ Անին գործադրում է պաթետիկ արտահայտչականության հուզիչ ջիղը:

Խաչատրյանը ներկայացված է երկու գործով, այդ թվում՝ «Գարուն Երեւանը»՝ նրա քնքուշ ձոնը Հայաստանի մայրաքաղաքին: Առնո Բաբաջանյանի «Էլեգիա դաշնամուրի համար» ստեղծագործությունը հարգանքի տուրք է Խաչատրյանին՝ իր ուսուցչին, եւ Մարթան այս երաժշտությանը հաղորդում է ուժ եւ ողջերթի արտահայտություն: Բաբաջանյանի «Արիան» երգեցիկ է՝ լի զգացողությամբ, իսկ դրան հաջորդող «Պարն» այն ավելի թեթեւ է դարձնում:

Սկավառակի ամենածավալուն ստեղծագործությունը Ավետ Տերտերյանի 20 րոպեանոց թավջութակի սոնատն է, գրված 1956 թվականին: Բացման «Անդանտեն» ներկայացնում է լայնորեն ռոմանտիկ մեղեդի Ազնավուրյանների ուժեղ նվագով, որը հուժկու թափ է հաղորդում երաժշտությանը: Ավելի մռայլ են մտորումները միջին «Ադաջոյում», որը մեծ զգացումով նվագում է Անին: Եզրափակիչը մոտորային «Պրեստոն» է, որտեղ դուետը ռիթմերը հմտորեն գցում է ետուառաջ՝ հիմնվելով կոնտրաստային քնարական մասի վրա՝ մինչ կոդան:

Ալեքսանդր Հարությունյանի «Էքսպրոմտը» (նրա «Շեփորի կոնցերտը» որոշ ժողովրդականություն էր վայելում անցյալ տասնամյակներում) աշխույժ ժողովրդական մեղեդի է՝ ողբանվագային միջին հատվածով:

Սկավառակը եզրափակվում է երիտասարդ սերնդի կոմպոզիտորների ստեղծագործությունների եռյակով՝ ավելի վառ ժամանակակից ոճի մեջ: Լիբանանցի կոմպոզիտոր Սերուժ Գրաճյանը կատարել է «Սարի սիրուն յար» երգի հուզիչ մշակումը: Վաչե Շարաֆյանի «Քարացած պարը» որոնողական գործ է, ավելի գրավիչ, քան տերպսիխորյան բնույթի, գրված տպավորիչ իմպրեսիոնիստական լեզվով:

Ծրագիրն ավարտվում է Փիթեր Բոյերի «Արարատ լեռով», որը գրված է Ազնավուրյան դուետի համար եւ հնչում է այստեղ որպես պրեմիերային ձայնագրություն: Այն իննուկես րոպե տեւողությամբ սկավառակի ամենաերկար առանձին հատվածն է: Ստեղծագործությունը սկսվում է թավջութակի ստորին ճարտասանական զարգացումով եւ անցում կատարում առավել հուզական հատվածի: Երաժշտությունը ստեղծվել է Բոյերին բնորոշ վարպետությամբ, իսկ հիմնական քնարական մեղեդին՝ ամերիկացի կոմպոզիտորի ամենահատկանշական գրավիչ ոճով, որտեղ «Կռունկ» ժողովրդական երգն արձագանքում է կոդային: Հեշտությամբ կարելի է նկատել, որ «Արարատ լեռը», ինչպես եւ Տերտերյանի սոնատը, մեծ ժողովրդականություն են վայելում կամերային համերգներում:

Թեեւ այս ծրագրում գերիշխում է մտածկոտ մելամաղձությունը, Ազնավուրյաններն իրենց հոյակապ նվագով վառ են պահում հետաքրքրությունը: Նրանք աչքի են ընկնում արտահայտչականությամբ, տեխնիկական պատրաստվածությամբ եւ ներդաշնակությամբ: «Լոգան» կենտրոնում կատարված ձայնագրությունը համապատասխանում է «Սեդիլի» ընդունված ստանդարտին:

«Գոհարներ Հայաստանից»-ը մեծապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փնտրում են անկրկնելի էթնո-երաժշտական արահետներ, ինչպես նաեւ թավջութակի եւ դաշնամուրի դուետներին՝ նոր երկացանկերի որոնման ընթացքում:

ԼՈՈՒՐԵՆՍ Ա. ՋՈՆՍՈՆ

Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է, ավելի ճիշտ՝ դավաճանի ու աղետի ուրվական

Հաջորդ գրառումը

Հայաստանում «դեղում են», Եվրոպայում՝ յեղում

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում «դեղում են», Եվրոպայում՝ յեղում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026

Հետաքրքիր է, ընտրությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանից եկած հայրենակիցներին «հայտնաբերող» լրատվամիջոցները նույն նախանձախնդրությամբ փորձում ե՞ն հայտնաբերել նույն խորհրդարանի ընտրությանը մասնակցելու նպատակով...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական