Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Կոչ ուղղենք Շուշիում գտնվող տարբեր կրոնների հոգեւոր առաջնորդներին

Շուշիում ընթացող միջմշակութային երկխոսության 6-րդ համաշխարհային ֆորումը, որ նվիրված է «Խաղաղության եւ գլոբալ ավտանգության հարցերին», համախմբել է 38 երկրի հոգեւոր առաջնորդների, կրոնական համայնքների, նաեւ միջազգային 10 կազմակերպությունների ներկայացուցիչների, մայիսի 2-ին ծանուցում է ադրբեջանական պետական «Ազերթաջի» գերմաներեն ծառայությունը: Հյուրընկալ կողմը հոգացել է անշուշտ, որ մահմեդական, քրիստոնյա, հրեա, բուդդիստ, հինդու եւ այլ կրոնադավան ներկայացուցիչներն այցելեն Շուշիի «տեսարժան վայրեր, ծանոթանան վերակառուցման շինարարարական աշխատանքներին»: Լրատվության կից լուսանկարներից մեկում հյուրերի թիկունքում պղծվող սուրբ Ղազանչեցոցն է: Անհրաժեշտ է կոչով դիմել համաշխարհային հոգեւոր այրերին՝ դադարեցնելու հայոց քրիստոնեական ժառանգության դեմ Ալիեւի վանդալիզմը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա