Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը կհարվածի՞ Ադրբեջանին

Գրիգոր Առաքելյան
23/08/2024
- 23 Օգոստոսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
46
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանում ՀԱՄԱՍԻ քաղբյուրոյի ղեկավարի  սպանությանը հակադարձելու  կապակցությամբ բրիտանական «The Telegraph» պարբերականի տարածած այն տեղեկատվությունը, որ ԻԻՀ նորընտիր  նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել  է հարվածել Իրանի հարեւան երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում  տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին, մտահոգել է Բաքվին: Ադրբեջանում    պաշտոնական աղբյուրները գերադասել  են բրիտանական ԶԼՄ-ի այս տեղեկությունը «ֆեյք»  անվանել՝ ակնկալելով   նաեւ Թեհրանի հերքումը:

Պաշտոնական Թեհրանն էլ առայժմ  զերծ է մնում մեկնաբանել բրիտանական «The Telegraph» պարբերականի տարածած տեղեկատվությունն ու հրաժարվում հերքել  Թել Ավիվին  հարվածելու փոխարեն Ադրբեջանում տեղակայված իսրայելական ռազմական հենակետերը թիրախավորելու հնարավորության մասին նախագահ Փեզեշքիանի առաջարկությունը:

Այնուամենայնիվ,  Իրանում լույս տեսնող կենտրոնական թերթերն ավելի հաճախ են սկսել փաստական տվյալներով հարուստ տեղեկատվական նյութեր հրապարակել Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ ռազմական ոլորտին վերաբերող  փոխգործակցության մասին:

Իրանական «hamshahrionline»  կայքին հասանելի աղբյուրների համաձայն, Ադրբեջանն Իրանի հետ սահմանակից շրջաններում տեղակայել է Իսրայելի նվիրաբերած «Barak-8» հակաօդային պաշտպանության համակարգեր: Նույն աղբյուրները նաեւ վկայում են, որ այդ համակարգերը նախատեսված են Իրանի հնարավոր հարձակումներին հակադարձելու  նպատակով:  
Ըստ իրանական կայքի, ռազմական ոլորտում Ադրբեջանի ու Իսրայելի  համագործակցության ծավալները, հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո,  բավականին ընդարձակ եւ ընդգրկուն են եղել, որի մասին անդրադարձ կա նաեւ ադրբեջանական «Յենի Մուսավաթ» պարբերականի  տարբեր համարներում: Ըստ պարբերականի տրամադրության տակ եղած  տեղեկատվության, փոխադարձ պայմանավորվածության համաձայն, Ադրբեջանում են գտնվում մեծ թվով իսրայելցի զինվորականներ:

Նույն աղբյուրի  համաձայն, վերջին շրջանում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը հասել  է իր բարձրակետին: Իսրայելի Հետախուզության եւ հատուկ առաջադրանքների վարչության՝ Մոսադի նախկին ղեկավար Էֆրաիմ Հալեվին հայտնել է, որ զբոսաշրջության անվան տակ իսրայելցիների հաճախակի այցելություններն Ադրբեջան, Մոսադին հնարավորություն են տալիս Իրանի մասին կարեւոր օպերատիվ տվյալներ հայթայթել:

Իրանի ու Ադրբեջանի միջեւ ծայր առած լարվածության եւ Իրանի դեմ գործողություններ ծավալելու նպատակով Իսրայելի մատակարարումների հարցում Թուրքիայի անվտանգության ծառայության դերի բացահայտումից եւ   «Ալ-Աքսա փոթորիկ» ռազմական գործողությունից հետո, ըստ իրանական մամուլի, Բաքուն պաշտոնապես վերածվել է Իսրայելի զինապահեստի, ինչպես նաեւ  ռազմական, անվտանգային ու հետախուզական հենակետի:
Իրանական մամուլը գրում է, որ Ադրբեջանը նաեւ իսրայելական Uvision ընկերությունից ձեռք է բերում  մեծ մարտագլխիկներ ունեցող   հակահետեւակային ու  հակատրանսպորտային անօդաչու սարքեր:

Նաեւ տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանը ներկայումս օգտվում  է IAI ընկերության արտադրած հակաօդային պաշտպանության Barak-MX համակարգերից:
 Էֆրաիմ Հալեվիի խոսքերով, Թել Ավիվը լավ հարաբերություններ ունի Բաքվի  հետ եւ անհրաժեշտության դեպքում, Ադրբեջանին հետախուզական աջակցություն է ցուցաբերում: Էֆրաիմ Հալեվին  նաեւ տեղեկացրել է, որ Մոսադը Ադրբեջանում ունի Իրանի դեմ կահավորված հետախուզական հենակետ, որի միջոցով Իրանի մասին օպերատիվ տվյալներ է ձեռք բերում:  
Հրապարակման մեջ նշված է նաեւ, որ 2021 թվականին ռազմական ոլորտում Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունները

Հաջորդ գրառումը

 COP 29-ից առաջ Ադրբեջանը ինքնությունն է վերաձեւակերպում

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

 COP 29-ից առաջ Ադրբեջանը ինքնությունն է վերաձեւակերպում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Աշխարհի խոսքաշատ լռությամբ…

15/05/2026

Հետաքրքիր զգացողությամբ ձեռքս վերցրի գրող, լրագրող Մարիետա Խաչատրյանի «Կյանքի կինոն» գիրքը, որը վերջերս տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում:Ընթերցողի միտքը կլանող...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական