Չորեքշաբթի, Հուլիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանահայության զորաշարժ՝ հանուն Արցախի

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

«Արցախի հետ, Արցախի կողքին»

Մեր օրերում, երբ սփյուռքի համայնքներում հանուն Արցախի եւ հայրենիքի տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, անմասն չմնաց հարեւան Իրանի հայ համայնքը: «Արցախի հետ, Արցախի կողքին» կարգախոսով հունվարի 27-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպվել էր զորակցության հանրահավաք: Ինչպես նշվում է Թեհրանի հայոց թեմի տարածած հաղորդագրության մեջ, հավաքին մասնակցել են համայնքի «գիտակից հայորդիներն՝ ի պաշտպանություն Արցախի եւ արցախահայության»: 

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի նախագահությամբ մատուցված Պատարագի ավարտին տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորանոցի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների հիշատակին: Սրբազան Հայրն իր քարոզում հայրենի երկրի գոյության երաշխիք է համարել բանակը, որի հզորությամբ պետք է կարողանալ ՀՀ տարածք մուտք գործած թշնամուն դուրս վտարել եւ վերականգնել Հայրենիքի սահմանների ամբողջականությունը: 

Հանրահավաքին մասնակցել են հատուկ հրավերով Թեհրան այցելած Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային Կենտրոնական վարչության քաղաքական ժողովի անդամ Հովսեփ Ավետյանը, Իրանի Հայ Կաթողիկե եւ Ավետարանական համայնքների հոգեւոր առաջնորդները, Իսլամական խորհրդարանում իրանահայության պատգամավորներ Արա Շահվերդյանը եւ Ռոբերտ Բեգլարյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական Սերգեյ Գրիգորյանը, համայնքային գործիչներ: Այլ կերպ ասած՝ հանրահավաքի գաղափարն համահայկականությունն է առանց բաժանումների:

Հարկ է նշել, որ հավաքին մեծ թիվ են կազմել նաեւ երեխաներն ու երիտասարդները, որը հիմք է տալիս կարծելու, որ երիտասարդ սերունդը եւս ակտիվորեն ներգրավված է Արցախի հայությանը զորավիգ լինելու նոր շարժմանը: Հանրահավաքի ավարտին ընթերցվել է օրվա բանաձեւը, որտեղ պահանջվում է Իրանի Իսլամական Հանրապետությունից անմիջական միջամտություն՝ վերաբացելու Արցախն ու Հայաստանն իրար կապող Բերձորի միջանցքը, ինչպես նաեւ պաշտպանելու Արցախի բնիկ հայ ժողովրդին ադրբեջանական ցեղասպանական արարքներից:

Ակնհայտ է, որ հանրահավաքի այդ բանաձեւի հասցեատերը պաշտոնական Թեհրանն է, որն իր տարածաշրջանային քաղաքական ծրագրերում պետք է ներառի նաեւ ԻԻՀ քաղաքացի հանդիսացող եւ կրոնական փոքրամասնություն դիտարկվող հայության պահանջները: Մյուս կողմից, իրանահայ համայնքն ուղղակիորեն փորձում է ներգրավվել իրանական կողմին Բերձորի միջանցքի բացման հարցում միջնորդական գործունեության մեջ: Թերեւս այդ հարցում կարող է օգտակար լինել այն, որ դեռեւս 2022 թ. աշնանը Իրանի հստակ դիրքորոշմամբ հաջողությամբ պատնեշվել է ադրբեջանական հարձակումը ՀՀ տարածքի ուղղությամբ: Այդ մասին է վկայում օրերս ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանի հարցազրույցը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը. «Մենք ունեինք հետախուզական տվյալներ, որ Ադրբեջանը նախապատրաստում էր ավելի մեծ ագրեսիա, երբ հարձակվեց Հայաստանի վրա անցյալ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանխել իրավիճակի հետագա վատթարացումը: Իրանը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար»: 

Այսպիսով, ունենալով որոշակի քաղաքական ռեսուրսներ՝ իրանական կողմը կարող է Բերձորի միջանցքի բացման հարցում եւս հանդես գալ մարդասիրական կարեւոր առաքելությամբ: Այլ կերպ ասած՝ համայնքային գործիչները իրանական կողմին են վերապահում ու նրանից ակնկալում կանխարգելելու Ադրբեջանի որդեգրած ցեղասպան քաղաքականությունը Արցախում եւ հանդես գալ տարածաշրջանում արդար միջնորդի դերում:

Հիրավի, հայ համայնքն այդ հավաքով զորաշարժի է ենթարկել սեփական ռեսուրսները՝ «Արցախի հետ, Արցախի կողքին» կարգախոսն առաջարկելով նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին՝ աջակցելու շրջափակման պայմաններում գտնվող իրենց ազգակիցներին:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ 

Նախորդ գրառումը

Հայոց արյունը ջուր չի դառնում

Հաջորդ գրառումը

Սատանան մանրուքների մեջ է. իրո՞ք

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Սատանան մանրուքների մեջ է. իրո՞ք

Լրահոս

Ցեղասպանության միջազգային ճանաչումն ինքնին մեծ արժեք չունի, եթե այն չի զսպում Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

30/06/2026

Պատմական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը հարցազրույց է տվել «Եվրոմեդիա-24» կայքին և վերլուծել Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրադարձությունը։ Արմեն Այվազյանը...

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը

30/06/2026

Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը հրապարակել է միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումները։ Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի...

Բաքվում շարունակվել է առևանգված հայ պատանդների շինծու դատավարությունը

30/06/2026

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը: Ադրբեջանական APA-ն հայտնում է,...

Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը

30/06/2026

Հայաստանի կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը....

Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան. Սամվել Կարապետյան

30/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ իշխանությունները ոչ մի շանս չունեն իրենց «մեջտեղից հանելու»։ Կարապետյանը չի պատկերացնում, թե...

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

30/06/2026

​Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական