Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելում 1600-ամյա խճանկար է հայտնաբերվել. չի բացառվում՝ հայկական լինի

Իսրայելում հնագետները հայտանբերել են գրեթե 1600-ամայ խճանկար՝ աստվածնչյան մոտիվներով: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Համալսարանի մասնագետ Չապել Հիլլի՝ ուղղանկյան տեսք ունեցող խճանկարի վրա եբրայերենով գրություն կա, ինչը դեռեւս չի վերծանվել: «Դրա վրա նաեւ հայերենով արձանագրություն կա: Հայերենով, ըստ երևույթին, խճանկարը պատրատող վարպետների (գուցե՝ հայ) կամ հովանավորների անուններն են գրված»,- ասել է Հիլլը:

Դատելով խճանկարի բովանդակությունից (խոյի հետեւից վազում է երախը բացած ընձառյուծը), կարելի է ենթադրել, որ այն հայկական է, քանի որ ընձառյուծը հայկական լեռնաշխարհին բնորոշ կենդանի է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ