Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

«Իշխանական աբսուրդ» շարքից

– «Եթե իմանամ՝ Արցախի դրոշը Էվերեստի գագաթին դնելով՝ խնդիրները լուծվելու են, վաղը կբարձրանամ Էվերեստի գագաթ»,- ասել է քպական պատգամավոր Լուսինե Բադալյանը, նույն ինքը՝ Լուլուն:

– «Մենք չենք կարող այսօր Ադրբեջանին, Թուրքիային դիմակայել ռազմական իմաստով, մենք կարող ենք դիմակայել մեր նպատակների ազնվության իմաստով»,- հայտարարել է քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

– «Այո, սիրելի թշնամիներ, մենք ճանաչում ենք ձեր տարածքային ամբողջականությունը». սա ևս Հովիկ Աղազարյանի հայտարարություններից է:

– «Դրոշ տնկելով չեն երկիր պահում, Էդ խորհրդանիշը բերեք գլխիս տնկեք»,- ասել է  քպական պատգամավոր Հակոբ Ասլանյանը:

– «Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան  ներդրում չի արել, որքան  «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո»,- ասել է ԱԺ նախագահ  Ալեն Սիմոնյանը:

– «Ընդդիմությունն ասում է՝ հանձնել եք Արցախը, բայց այսօր նրանք մեկնել են Արցախ: Հիմա Արցախը հանձնել ե՞նք, թե՞ չենք հանձնել»,- զարմանք է հայտնել քպական պատգամավոր Լուլուն:

–  «Դրոշ տեղադրելը քաղաք գրավելու նշան է: Արցախի դրոշը Երեւանում ի՞նչ նպատակ ունի, Երեւանը վաղուց Արցախի կողմից գրավված է: Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո ՀՀ-ն գրավված է, էլ Արցախի դրոշ դնելու նպատակը ո՞րն է»,- ասել է քպական պատգամավոր, գեներալ, Պաշտպանության նախկին փոխնախարար  Գագիկ Մելքոնյանը:

–  «Ես չեմ գնում Արցախ, որպեսզի առիթ  փնտրելով՝  չկրակեն մեր գյուղացիների վրա, արժե՞ նման բան անել, որ հետո ասեն՝ տեսա՞ք Ալենը ինչ ուժեղ տղա էր»,- ասել է ՀՀ  ԱԺ նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Արցախ չի գնում:

–  «Արցախը համարո՞ւմ եք Ադրբեջանի ամբողջականության մաս»  հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել»:

–  «Իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ և 550. 000 դոլանաոց զրահապատ մեքենայից հրաժարվել: Պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը փոխվել է դեպի վատը»,- կյանքից դժգոհել է Ալեն Սիմոնյանը:

–  «Պատերազմի մեկնարկից մի քանի օր հետո եմ իմացել, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

v «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- խոստովանել է Նիկոլ Փաշինյանը:

–  «Գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, այսօր կարելի է ասել՝ դա ճիշտ չի եղել»,- հայտարարել է քպական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

ՆԱԻՐ ՅԱՆ