Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինը համերգ՝ Վահագն Ստամբոլցյանի անվ. երգեհոնային երաժշտության III միջազգային փառատոնին

ԱԶԳ
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 24-ին Երեւանում մեկնարկեց Վահագն Ստամբոլցյանի անվ. երգեհոնային երաժշտության III միջազգային փառատոնը: Փառատոնի բացման համերգը, որ կայացավ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը, ամբողջապես  նվիրված էր Կոմիտասին: Առաջիկա երեք ամիսների ընթացքում փառատոնի շրջանակներում կանցկացվեն եւս ութը համերգներ Երեւանում, Կապանում, Չարենցավանում:

Ամեն երկիր չէ, որ իրեն կարող է թույլ տալ երգեհոնային արվեստի փառատոներ պարբերաբար անցկացնելու «ճոխությունը»: Դա մեզանում հնարավոր է դարձել երգեհոնային կայացած դպրոց ունենալու, փառատոնի գաղափարը հղացողների եւ նախաձեռնողների խանդավառության ու հետեւողականության, ինչպես նաեւ հայ հանդիսականի նվիրվածության շնորհիվ: Երգեհոնայի երաժշտության համերգները մեզանում անցնում են լեցուն դահլիճներում, եւ հանդիսականները տարբեր տարիքի մարդիկ են: Իսկ փառատոնի նախաձեռնողը Կամերային երաժշտության ազգային կենտրոնն է (ԿԵԱԿ), հիմնադիրը եւ գեղարվեստական ղեկավարը՝ ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը: Հենց նա էր, որ բացման համառոտ խոսքով հայտարարեց փառատոնային առաջին օրվա համերգի սկիզբը: Ա. Սուքիասյանը շնորհակալությամբ հիշատակեց նրանց, որոնք օգնել են փառատոնը կայացնելու հարցում. դրանց թվում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, որը ողջունել է փառատոնն անցկացնելու գաղափարը եւ աջակցել այդ գաղափարն իրականացնելուն, միջազգային մի շարք կառույցներ, որոնք օգնել են կազմակերպիչներին տարբեր երկրներից հրավիրված երգեհոնահարների հետ բանակցելու եւ նրանց հավանությունն առնելու գործում: Եվ, իհարկե, Ա. Սուքիասյանը երախտագիտությամբ դիմեց դահլիճում ներկա հանդիսականներին, որոնց ջերությունն ու խրախուսանքն էր, որ ոգեշնչել էր իրենց՝ շարունակական դարձնելու փառատոնը՝ ամեն անգամ ավելի ընդգրկուն դարձնելով հերթական փառատոնի ներկայացվող ծրագրերը, նաեւ ընդլայնելով համերգներն անցկացնելու վայրերի ցանկն ու ապահովելով արտերկրից հրավիրյալ հանրահայտ երգեհոնահարների մասնակցությունը:  

Նկատեց, որ առաջին փառատոնից հետո զգալի առաջընթաց ենք ունեցել երգեհոնային արվեստում, հայաստանյան դպրոցներում սկսել են երգեհոնայի երաշտության դասեր անցկացնել, շատ մասնավոր դպրոցներ երգեհոններ են գնել, ունենք կայուն եւ նվիրված հանդիսատես, որի շարքերում շատ են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Անգամ նախորդիվ արտերկրից ժամանած երգեհոնահարները զարմանքով են նկատել մեզանում երիտասարդների հետաքրքրվածությունը երգեհոնային երաժշտությամբ, քանի որ իրենց երկրներում սովոր են դահլիճներում տեսնելու միջինից բարձր տարիքի ունկնդիրների: 
Կարելի է ընդգրկուն խոսք ասել Վահագն Ստամբոլցյանի մասին, որը խոշոր դերակատարություն է ունեցել երգեհոնային արվեստը մեզանում արմատավորելու եւ տարածելու, հայ հոգեւոր երաժշտությունը բեմ բերելու, Հայաստանի տարբեր քաղաքներում երգեհոններ տեղադրելու, ընդհանրապես՝ հայկական երգեհոնային դպրոցը հիմնադրելու եւ երգեհոնահարների ներկա սերունդն ունենալու գործում: Բանախոսն առիթը գործածեց՝ տալու հայ երգեհոնահարների ավագ սերնդի մի քանի կարկառուն ներկայացուցիչների անունները հնչեցնելու համար՝ Արթուր Ադամյան, Լեւոն  Աբրահամյան, Դավիթ Դիլանյան, Աշոտ Աֆրիկյան, Գարեգին Գրիգորյան, ամերիկահայ երգեհոնահար Պերճ Ժամկոչյան, Կարինե Աղաբեկյան:
Բանախոսը հույս հայտնեց, որ այսուհետ երգեհոնայի երաժշտության այս փառատոնը կլինի շարունակական, ուստի եւ՝ ավանդական: Նա ավարտեց իր խոսքը՝ դիմելով ժամանակակից հայ կոմպոզիտորներին՝ ասելով, որ մեր երգեհոնահարները սպասում են նոր ստեղծագործությունների:

Կազմակերպիչների եւ հովանավորների համոզմամբ, երգեհոնային փառատոնը մի քանի կարեւոր առաջընթացներ է արձանագրում. նպաստում է հայ երգեհոնային դպրոցն ընդլայնելուն, կատարելագործելուն եւ հանրահռչակելուն: Արտերկրից հրավիրյալ երգեհոնահարների ներկայությամբ եւ կատարումներով բարձրանում է փառատոնի միջազգային հեղինակությունը, մեծանում է ճանաչելիությունը, նաեւ հնարավոր է դառնում երաժիշտների միջեւ կենդանի շփումների միջոցով կատարողական արվեստի առումով փորձի փոխանակումը: Նաեւ երգեհոնային արվեստը մայրաքաղաքային բեմերից տեղափոխվում է մեր մյուս քաղաքներ, մասնավորապես Կապան, Չարենցավան. հող է ստեղծվում հետագայում այլ մարզերի համար եւս երգեհոններ ձեռք բերելու, տեղադրելու եւ երգեհոնային կենդանի կատարումները լայն ազգաբնակչությանը հասանելի դարձնելու համար:

Իսկ այս համերգին հանդես եկան երգեհոնահարներ Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Արփինե Հարությունանը, Հարություն Թագվորյանը եւ Լուսինե Հարությունյանը: Ծրագիրը կազմված էր հիմնականում կոմիտասյան ստեղծագործությունների կամ մշակումների հիման վրա, նաեւ հնչեցին հայ հեղինակների՝ կոմիտասյան շնչին համահունչ գործեր: Կոմիտասի «Օրհնյալ է Աստված»-ը, «Գովեա Երուսաղեմ»-ը, «Յայս յարկ»-ը (վերջինը՝ Ա. Հարությունյանի փոխադրությամբ), «Շուշիկի»-ն եւ «Օրոր»-ը երգեհոնի հնչողությամբ մի այլ խորհուրդ էին ստանում: Առանձնակի տպավորիչ էր, երբ երգեհոնին միանում էին այլ նվագարաններ: Կոմիտասի «Ա՜խ մարալ ջան» եւ «Էրվում եմ» ժողովրդա-ավանդական հնչողությամբ երգերը չափազանց սրտահույզ կատարեցին բլուլահար Հասմիկ Մուրադյան-Հարությունյանը եւ երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը: Ալան Հովհաննեսի «Սուրբ Գրիգորի աղոթքը» երաժշտական երկը կատարելիս՝ վերջինիս միացավ շեփորահար Արմեն Մայիլյանը:

Հիշատակեմ երաժիշտների եւս մի զույգի կատարումները: Կոմիտասի «Հով արեք»-ը եւ «Շողեր ջան»-ը հնչեցրին հայր եւ որդի՝ երգեհոնահար Արմեն Աղաջանյանը եւ երիտասարդ թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը:

Համերգային երեկոյին կատարվեցին նաեւ Ներսես Շնորհալու, Սիմեոն Երեւանցու, Մակար Եկմալյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Մարի Պոզապալյանի, Ստեփան Շաքարյանի երկերը:

Վ. Ստամբոլցյանի անվ. երգեհոնային III փառատոնին վերոնշյալ երգեհոնահարներից բացի հարուստ ծրագրերով կբեմեն նաեւ Աննա Բակունցը, Լուսին Սառաջյանը, Կարինե Հովհաննիսյանը, Հովհաննես Մանուկյանը, Վահագն Մարգարյանը, Մարինա Նահապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Աննա Առուստամյանը, Նելլի Սահակյանը, այլք: Հանդես կգան արտերկրից չորս հրավիրյալ երաժիշտներ՝ Փարիզի Աստվածամոր տաճարի տիտղոսակիր երգեհոնահար Վենսան Դյուբուան, Բարսելոնի Սագրադա Ֆամիլիա բազիլիկի գլխավոր երգեհոնահար Խուան դե լա Ռուբիան, բրիտանացի երգեհոնահար Ջոնաթան Սքոթը եւ Ռոտերդամի քաղաքային երգեհոնահար Ադրիան Հոեկը: Նրանք կանցկացնեն նաեւ վարպետության դասեր: 

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հալվա - հալվա ասելով բերանը չի քաղցրանում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական