Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օղը ականջի՞ն, թե՞ քթին

Հայերը հետաքրքրական սովորույթ ունեն. ձախ ձեռքի ցուցամատին գրիչով խաչ են «դաջում», որ անելիքը հիշեն: Հետո, որոշ ժամանակ անց, տեսնելով հուշարար խաչը, սկսում են մտածել, թե ինչի համար են նշում արել:

 Ժամանակին հիշողությունը թարմ պահելու համար մատին նաեւ թել էին փաթաթում:

Ժամանակակից հայերը մի քիչ տարբերվում  են. անելիքները հիշելու համար թուղթ ու գրիչ են վերցնում ու մեսրոպատառ հայերենով նշումներ կատարում: Իսկ ավելի ժամանակակիցները վերցնում են հեռախոսը (համակարգիչը) եւ իրենց համար հասկանալի տառատեսակներով գրում անելիքների մասին:

Բայց վաղ անցյալում, երբ համակարգիչ, առավել եւս՝ (Գալուստի ականջը կանչի) թուղթ ու գրիչ  գոյություն  չունեին, հիշողությունը թարմ պահելու համար հայերն օգտագործում էին այլ միջոցներ: Այդ միջոցներից ամենազորեղը  ծեծն էր:  Մեր նախնիների հին ասույթը դրա մասին է. «Ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս լսել տան նմա» («Ծառան որ ականջով չի լսում՝ մեջքով լսել կտան նրան». այսինքն՝ կծեծեն): Տերթոդիկյան դպրոցներում էլ ականջ ոլորելը հիշողությունն արթնացնելու ամենամեղմ միջոցներից էր:

Բայց անհիշելի վաղ ժամանակներում, որպես հիշողության խթանիչ, կար նաեւ ԱԿԱՆՋԻՆ ՕՂ ԱՆԵԼՈՒ միջոցը:

Ականջին օղ անելու սովորույթը գոյություն է ունեցել մարդկության պատմության վաղնջական ժամանակներից: Ընդ որում, օղակներ էին հագցվում ոչ միայն մարդկանց, այլ նաեւ կենդանիների ականջներին: Ականջին հագցված օղակները ցույց էին տալիս մարդկանց դիրքը հասարակությունում: Ականջօղերի օգնությամբ նաեւ ստրուկների հիշողությունը մշտապես թարմ էին պահում իրենց սոցիալական ծագման մասին: Սակայն Ժամանակի ընթացքում  ԱԿԱՆՋԻՆ  ՕՂ  ԱՆԵԼ  բառակապակցությունը տարբեր ժողովուրդների, այդ թվում հայերի մոտ ձեռք է բերել փոխաբերական իմաստ: Հայ հեղինակների մոտ հաճախ կարելի է հանդիպել նման դարձվածքների: Բազմաթիվ օրինակներից հիշենք միայն Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ  ետ տար ցավի վրայից» պատմվածքում օգտագործված «…Գործիդ մնա, հետն  էլ  ԱԿԱՆՋԻԴ  ՕՂ  ԱՐԱ, տղա, կյանքդ քո կամքով չի եղել, որ կարճելն ու երկարելը քո կամքով լինի… »

«ԱԿԱՆՋԻՆ ՕՂ ԱՆԵԼ» արտահայտությունը նույնպիսի կիրառություն ունի նաեւ պարսկերենում: Բազմաթիվ օրինակներից միայն մեջբերում եմ իրանցի անվանի բանաստեղծներ Նիզամու եւ Մոլանայի ստեղծագործություններից փոքրիկ պատառիկներ՝

Խոսրով եւ Շիրին պոեմում հայազգի թագուհի Մեհին Բանուի՝ եղբոր դստեր Անուշին (Շիրին) ուղղված խրատական խոսքերի առիթով Նիզամին ասում է.

Հենց որ Շիրինը խորհուրդը լսեց,

Այն իր  ականջին օղակ  դարձրեց:

Իսկ Մոլանան իր ընթերցողին ուղղած խրատական խոսքում ասում է.

Խոսքս թող լինի  օղակ ականջիդ,

Իբրեւ  ուղենիշ մտորումներիդ:

Որոշ ժողովուրդների մոտ տարածված է եղել նաեւ ՔԹԻՆ  ՕՂ  ԱՆԵԼՈՒ  սովորույթը, ինչի մասին է վկայում ԱԿԱՆՋԻԴ ՕՂ ԱՐԱ նշանակությամբ ռուսերեն «ջՈՐցոՌ րպոպ վՈ վՏրց» արտահայտությունը: Ուշագրավն այն է, որ ռուսերեն վՏր (քիթ) բառը հին ռուսերենում շնչառական ու հոտառական օրգանից բացի ունեցել է նաեւ «հուշատախտակ» փոխաբերական իմաստը, որի վրա մարդիկ հիշելու նպատակով փորագրում էին իրենց մտքինը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոմեն Կոզմոյանի անձնական արխիվը հանգրվանեց Արվեստի եւ գրականության թանգարանում

Հաջորդ գրառումը

Ռուսաստանի տնտեսական ապտակները Հայաստանի համար թանկ կարժենան

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանի տնտեսական ապտակները Հայաստանի համար թանկ կարժենան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական