Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռոմեն Կոզմոյանի անձնական արխիվը հանգրվանեց Արվեստի եւ գրականության թանգարանում

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման վերջին 60 տարիների գլխավոր ճարտարապետներից Ռոմեն Կոզմոյանի անձնական արխիվը հոկտեմբերի 11-ին համեստ, բայց սրտառուչ արարողությամբ հանձնվեց Ե. Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանին: Արարողությանը ներկա էին հանգուցյալ գործչի դուստրը, որդին, քույրը, թոռը, օգնականը, մտերիմ ընկերներ եւ, անշուշտ, թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը:

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում նախագահ Վարդգես Համազասպյանի տեղակալի պաշտոնում, այնուհետեւ Լիբանանում Խ. Միության դեսպանատանը դիվանագիտական գործուղման տարիներին եւ, ավելի ուշ, մինչեւ իր անսպասելի մահը, Երեւանի անձնական իր գրասենյակում աշխատած 60 եւ գուցե ավելի տարիների ընթացքում Ռոմեն Կոզմոյանը հազարավոր մարդկանց հետ պաշտոնական, կիսապաշտոնական եւ ընկերական շփումներ ու հանդիպումներ է ունեցել, ոմանց հետ, հատկապես մտավորականների հետ, նամակագրական տեւական կապ պահպանել, գրել է հոդվածներ ու կարճ ակնարկներ, դրանք հրատարակել մամուլում՝ ի մասնավորի «Զարթօնք» եւ «Ազգ» թերթերում՝ երբեմն Ս. Ղազարյան կեղծանունով, գրել է բազմաթիվ զեկուցագրեր, արել օրագրային գրառումներ եւ այլ գրություններ, որոնք, հետմահու, օգնականուհու՝ Ռուզան Պետրոսյանի խնամքոտ հոգածությամբ ցուցակագրվել եւ ամփոփվել են 6 արկղերում եւ հանձնվել թանգարանին:

Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, որն արդեն առիթ էր ունեցել ծանոթանալու դրանց մի մասին, հաձնման արարողության ընթացքում հայտնեց իր գոհունակությունը արժեքավոր այդ նյութերի ստանձման համար, շնորհակալություն հայտնեց կտակակատարներին, որոնց հանձնեց համապատասխան վկայագրերը, ապա խոստացավ նվիրաբերված թողոնը թանգարանային մշակման ենթարկելուց եւ պատճենահանելուց հետո ի սպաս դնել հետազոտողներին:

Եղան նաեւ այլ ելույթներ՝ Ռոմեն Կոզմոյան գործչի, մտավորականի եւ ընկերոջ, վերջապես՝ ազգային օգտավետ եւ արդյունավոր կյանք ապրած մարդու մասին: Ընդգծվեց, որ Ռոմեն Կոզմոյանը շարունակելու է ապրել ոչ միայն մտերիմների հուշերում, այլեւ իր արխիվով, որը, վստահաբար, հարստանալու է իր հետ նամակագրական կապ ունեցած բազմաթիվ մարդկանց կամ նրանց ժառանգների ուղարկելիք կամ հանձնելիք նյութերով, լուսանկարներով եւ հուշագրություններով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լիբանանը խստօրէն կը դատապարտէ ատրպէյճանցիներուն գործած պատերազմական ոճիրները

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական