Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
17/01/2025
- 17 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
12
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վույ ամա՜ն, ամա՜ն

ԱՄԱՆ բառի օգնությամբ հայերն ու մեր հարեւան ժողովուրդները ափսոսանք, վիշտ, ցավ ու վախ են արտահայտում՝ «ամաա՜՜ն», «վույ աման», «ուֆ աման» , «աման-աստված» եւ այլն:

Ձայնարկություն համարվող այս բառը մինչեւ թուրքերենի միջնորդությամբ արաբերենից մեզ փոխանցվելը, փոխատու լեզվում ունեցել է AMN տեսքով արմատ ու բայական հիմք՝ որից էլ կազմվել են մի շարք արաբերեն բառեր՝ amin, amanat, amn, որոնք էլ իրենց հերթին բարդ կամ ածանցավոր բառերի համար հիմք են ծառայել:

Հայերեն «ԱՄԱՆ-ԱՍՏՎԱԾ» ձեւին համապատասխանում է արաբերեն Amanullah բառը, որը նաեւ անձնանուն է եւ տրվում է զավակներին անվտանգ կյանք երաշխավորելու ակնկալիքով:

«Ամանուլլահ» բառացի նշանակում է ապավինել Աստծուն: Դրա եբրայերեն տարբերակը՝ Էմանուել ձեւն է, որի հայերեն տարբերակն է Մանվել անձնանունը:

Արաբերեն AMN արմատից հայերի մոտ կա նաեւ ԷՄԻՆ անձնանունը, որը նշանակում է հավատարիմ, ճշմարտագործ, ապահով: Վստահելի առեւտրականի համբավ վայելած Մուհամմեդ մարգարեին ԱՄԻՆ պատվանունով էին կոչում:

«Ավանդ» եւ «գրավ» իմաստներով հայերեն ԱՄԱՆԱԹ բառն էլ նույն AMN արմատից է, որն ամենայն հավանականությամբ պարսկերենի միջբնորդությամբ է հայերենին անցել:

Ձայնարկային հնչերանգությամբ օգտագործվող հայերեն ԱՄԱՆ բառը ժամանակին արաբական աշխարհում ռազմական տերմինի արժեք է ունեցել: Այն լայնորեն կիրառվել է հատկապես «անհավատների» կողմից «հավատացյալներից» ապաստան խնդրելու ժամանակ: Սակայն իսլամի պատկերացրած «ապաստան խնդրելու» հասկացությունը միանգամայն տարբերվում է այդ եզրույթի համար միջազգային իրավունքի պատկերացրած սահմանումից: Քանի որ իսլամի սահմանած ԱՄԱՆ-ը գաղափարախոսական ու կրոնական եզրույթ է:

Ռազմական գործողությունների ժամանակ ԱՄԱՆ նշանակում էր այն իրավիճակը, երբ պարտված կողմը, սպիտակ դրոշ բարձրացնելու փոխարեն, բացականչում էր «ԱՄԱՆ», (խաղաղություն, հաշտության կամ ապաստան ստանալու խնդրանք, հանձնվելու առաջարկ եւ այլն), որից հետո պատերազմում հաղթական դիրք գրաված կողմը խորհում էր ռազմական գործողությունները դադարեցնելու կամ շարունակելու մասին: Նման իրավիճակներում «ԱՄԱՆ» տրվում էր թե՛ անձին, եւ թե՛ զորախմբին, ու երաշխավորվում նրանց կյանքի ու գույքի անվտանգությունը:

Ժամանակին, երբ Արցախի առաջին պատերազմում մենք հաղթական դիրք էինք գրավել, միգուցե արժեր մի քիչ ավելի երկար խորհել ադրբեջանցիների աղերսած «ԱՄ՜Ա՜Ն»-ի մասին:

Ուֆ աման, եսիմ, է՞…

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաղը մի շարք ակցիաներ են տեղի ունենալու. Արտակ Բեգլարյան

Հաջորդ գրառումը

Հոբելյանական Ամանորը Վալենսիայի Հայկական կիրակնօրյա դպրոցում

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հոբելյանական Ամանորը Վալենսիայի Հայկական կիրակնօրյա դպրոցում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական