Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Վաղը մի շարք ակցիաներ են տեղի ունենալու. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է.

Վաղը Բաքվում մեկնարկում է հայ 15 պատանդների շինծու դատավարությունը: Դրա առթիվ մի շարք ակցիաներ են տեղի ունենալու, այդ թվում՝ ժամը 11:30-ին՝ արցախյան մի խումբ կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ԱԳՆ դիմաց, ինչպես նաև «Միասին» շարժման կողմից ժամը 14:00-ին՝ ՀՀ կառավարության դիմաց:

Ես ինքս մասնակցելու եմ ակցիաներին և ակնկալում եմ, որ շատերը կկարևորեն մեր միասնական ձայնի բարձրացումը՝ հանուն բոլոր պատանդների ազատ արձակման ու անհետ կորածների ճակատագրերի պարզման:

Իսկ մեր պահանջները պետք է ուղղված լինեն թե՛ միջազգային հանրության տարբեր դերակատարների, թե՛ հատկապես ՀՀ իշխանություններին, քանի որ առաջնահերթորեն հենց Հայաստանի Հանրապետությունը պետք է տեր կանգնի իր քաղաքացիներին և ամեն ինչ անի նրանց ազատման համար: