Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Թրամփի ուղին»… խնդիր նաեւ Եվրոպայի համար

Գեղամ Մկրտչյան
22/05/2026
- 22 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
6
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանում իր անհաջողության վրեժը լուծելու համար ԱՄՆ-ին Հայաստանի տարածքն է պետք

Լեհական «Միսլ Պոլսկա» շաբաթաթերթի թարգմանաբար ներկայացվող այս հոդվածը հրապարակվել է ապրիլի 29-ին, բայց կարծում ենք՝ դրա հիմնական հարցադրումները մնում են խորհրդածության արժանի:

Հոդվածի հեղինակ՝ Տոմաշ Յանկովսկի:

Եվրոհանձնաժողովը եւ ԵՄ երկրների առաջնորդներն ուշադիր հետեւում են Հորմուզի նեղուցի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Բայց նույն այդ ժամանակ Իրանից հյուսիս, կամ ավելի ճշգրիտ՝ Կովկասում, զարգանում են նախագծեր, որոնք կարող են ավելի մեծ հարված հասցնել Եվրոպային:

«Ենի» էներգետիկ ընկերության նախագահը վերջերս խոստովանեց, որ ԵՄ-ին պակասում են գազի այլընտրանքային մատակարարներ: Միեւնույն ժամանակ  Հարավային Կովկասում ստեղծվում է մի երթուղի, որն էլ ավելի կսահմանափակի Եվրոպայի մուտքը վառելիքի աղբյուրներ եւ կնվազեցնի այնտեղ տանող ուղիների թողունակությունը:

Խաղաղությունից պատերազմ

Շատերը տարակուսում էին, թե ինչու Դոնալդ Թրամփին հարկավոր եղավ ներգրավվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծման գործում: Քչերն էին հավատում, որ նա անկեղծորեն ձգտում է կատարել մոլորակի վրա որքան հնարավոր է շատ պատերազմներ դադարեցնելու իր խոստումը: Իսկ չէ՞ որ Հարավային Կովկասը ո՛չ նավթ ունի, ո՛չ գազ, ռեսուրսներ՝ որոնց նկատմամբ վերահսկողության համար Ամերիկան   տասնամյակներ շարունակ կատաղի պայքար է մղում ամբողջ աշխարհում: Այդ դեպքում ինչո՞ւ Վաշինգտոնն այդքան մտահոգվեց այնպիսի ոչ մեծ երկրներով, որոնք կարեւոր են Ռուսաստանի եւ Թուրքիայի, բայց թվում էր՝ ամենեւին ո՛չ Ամերիկայի համար:

Հայաստանին եւ Ադրբեջանին համոզելով համաձայնագիր կնքել՝ ԱՄՆ նախագահն  առաջարկեց գործարկել տրանսպորտային նախագիծ՝ օգտագործելով Զանգեզուրի «միջանցքը» (չակերտը մերն է – Գ. Մ.)՝ հայկական հողատարածքի մի շերտ  Ադրբեջանի եւ նրա էքսկլավ Նախիջեւանի միջեւ: Ծրագրի հեղինակներն այն  անվանում են անգլերեն հապավմամբ TRIPP, որը նշանակում է «Թրամփի ուղի  միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար»: Փորձագետներն ու լրագրողները գլխավորապես գովաբանում են դրա առեւտրային ներուժը: Այս ուղին պետք է դառնա Եվրոպան եւ Ասիան Թուրքիայի միջոցով կապող նոր զարկերակ: Եվ սա իսկապես կարող է մեծ շահույթներ բերել:

Սակայն առեւտուրը միայն սառցալեռան վերին մասն է: Հատուկ անվնաս անվան ներքո թաքնված են չարամիտ ծրագրեր, որոնք դժվար թե խաղաղություն բերեն  տարածաշրջանին: ԱՄՆ-ի՝ այս տարածքներում ծավալվելու հիմնական խոչընդոտը երկար ժամանակ եղել են Ասիա ներթափանցելու հնարավորության բացակայությունն ու այլ տերությունների, հատկապես՝ Չինաստանի եւ Ռուսաստանի դիմադրությունը, որոնք նման ծրագրերում տեսնում էին սպառնալիք իրենց անվտանգության եւ տնտեսության համար: Իրանի հետ պատերազմը ցույց տվեց, որ ծովից հարվածներ հասցնելու Ամերիկայի հնարավորություններն այնքան մեծ չեն, որքան նա կցանկանար: Նույնիսկ միջին հակառակորդի հետ հակամարտության դեպքում նավատորմն առանձնապես մեծ առավելություն չի տալիս, եթե այդ հակառակորդն ականապատում է իր ափամերձ գիծը: Եթե   Թրամփը կարողանար Իրանի վրա գրոհել ցամաքից, Պենտագոնը դժվարին իրավիճակում չէր հայտնվի:

Իրանով դեպի Եվրասիա

Իրանի հետ պատերազմից կարճ ժամանակ առաջ ԹՐԻՓՓ հայեցակարգի ի հայտ գալը պատահական չէր: Ճանապարհը նախատեսվում է կառուցել հայ-իրանական  սահմանից ոչ հեռու: Դա Միացյալ Նահանգներին հենատարածք է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսում ցամաքային ներկայության համար: Դրանով Ամերիկան   կարող է Իրանը գրոհել երկու հակադիր ուղղություններից՝ հյուսիսային ցամաքային սահմանը շատ ավելի մոտ է Թեհրանին, քան հարավային՝ ծովայինը:

Ամերիկյան ներկայությունը Հարավային Կովկասում խախտում է ուժերի հավասարակշռությունը, իսկ նման փոփոխությունները երբեք խաղաղ տեղի չեն ունենում: ԱՄՆ-ի տեղավորվելը Հայաստանում՝ սպառնում է ոչ միայն Իրանի, այլ նաեւ  Թուրքիայի, Ռուսաստանի ու նույնիսկ Չինաստանի շահերին: Զբիգնեւ  Բժեզինսկին՝ ամենահայտնի բազեներից մեկը, Լինդոն Ջոնսոնի եւ Ջիմի Քարտերի խորհրդականը, ժամանակին ծավալապաշտական հայացքով էր նայել այս տարածաշրջանին իր «Մեծ շախմատի տախտակ» գրքում: Դրանում նա Կովկասն անվանել էր «Եվրասիական Բալկաններ», հսկայական աշխարհաքաղաքական ազդեցության եւ նույնքան հսկայական հարստության դարպաս: Նրա կարծիքով այս հայեցակարգում Ադրբեջանը հատկապես կարեւոր էր. այն կարող էր Միջին Ասիայից  Եվրոպա տեղափոխել նավթ եւ գազ՝ շրջանցելով Ռուսաստանը:

Թրամփը, փորձելով տարանցիկ երթուղի բացել Ադրբեջանի երկու մասերի միջեւ, անշեղորեն հետեւում է Բժեզինսկու տրամաբանությանը: Սակայն այս հողաշերտը շատ ավելին է նշանակում, քան պարզապես առեւտրային ուղին: Զանգեզուրի «միջանցքը», ըստ էության, ՆԱՏՕ-ից դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ճանապարհ  է: Այն նոր հնարավորություններ է  բացում ռազմական լոգիստիկայի համար՝ Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը ապակայունացնելու հնարավոր գործողությունների շրջանակներում: Այս ուղին իդեալական է Ռուսաստանին եւ  Չինաստանին իրենց, թվում էր թե, անվտանգ թիկունքում սպառնալու համար: Մոսկվան  եւ Պեկինը հրաշալի հասկանում են՝ դա ինչ կարող է արժենալ:

Դա ոչ մեկին դուր չի գա, բացի Ամերիկայից

Թուրքերի համար վտանգն ավելի մեծ է: Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այն վարում է հարաբերականորեն անկախ քաղաքականություն: Անկարան չի ցանկանում, որ ամերիկյան զորքերն ընդլայնեն ներկայությունն իր ետնաբակում: Նա  չի ցանկանում, որ Վաշինգտոնը ոչնչացնի Իրանը եւ անկայունացնի իր արեւելյան սահմանները: Նման ցնցումներից հետո Թուրքիան ստիպված կլինի հրաժեշտ տալ իր աշխարհաքաղաքական հավակնություններին եւ ենթարկվել Վաշինգտոնի ցանկացած ճնշման: Ամերիկա-իրանյան հակամարտությունը դեռ հեռու է ավարտից: Սպիտակ տունը չի կարողացել հաղթահարել ակնհայտորեն ավելի թույլ քաղաքական միավորին եւ հակամարտությունը մղել է փակուղի: Ամերիկան   նվաստացած դուրս եկավ: Ոչ մի հայտարարված նպատակ այդպես էլ չի իրականացվել: Գերագույն առաջնորդի փոփոխությունը նույնպես չի հանգեցրել քաղաքական փոփոխությունների. Թեհրանը պահպանել է կայունությունն ու հակաամերիկյան ուղեգիծը, ու այժմ նաեւ վերահսկում է Պարսից ծոցի՝ աշխարհի գլխավոր նավթային նավահանգստի մուտքը:

ԱՄՆ-ն այս հակամարտությունում ինչ-ինչ աղետալի կորուստներ չի կրել: Սա նշանակում է, որ այն դեռ ռեւանշի ուժեր ունի: Բայց դրա համար նրան հարկավոր է Հայաստանի տարածքը: ԹՐԻՓՓ-ից բացի ԱՄՆ-ն Երեւանին առաջարկել է  ատոմակայանի եւ տվյալների մշակման հսկայական կենտրոնի կառուցում: Չափազանցություն չի լինի ենթադրել, որ տարածաշրջանային տերության հետ հակամարտության դեպքում ամերիկացիները կօգտագործեն այս ենթակառուցվածքը իրենց նպատակների համար՝ այն դարձնելով հրթիռային հարվածների թիրախ, առաջին հերթին՝ Իրանի կողմից: Առավել եւս, որ Իսլամական Հանրապետությունը նման տվյալների կենտրոնները համարում է լիովին օրինական թիրախներ: Հայաստանը շատ ավելի փոքր է, քան Միացյալ Արաբական Էմիրությունները, առավել եւս՝ Սաուդյան Արաբիան: Հրթիռային եւ հրետանային ցանկացած փոխադարձ հարվածներ անմիջականորեն կթիրախավորեին նրա քաղաքացիներին, նրանք որեւէ տեղ չէին ունենա փախչելու, կամ՝ թաքնվելու: ԱՄՆ-ի էքսպանսիան երկիրը կվերածեր փորձադաշտի:

Բայց եւ Եվրոպայի համար էլ հետեւանքները ոչ պակաս ծանր կլինեն: ԵՄ-ն իր գազի զգալի մասը գնում է Ղազախստանից, ընդ որում ներմուծման մի մասը գալիս է Հարավային Կովկասով: Սա ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից չվերահսկվող մնացած վերջին միջանցքն էր: Հիմա այն նույնպես կփակվի: Ամերիկացիները կսահմանեն էներգակիրների գները Եվրոպայում:

Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են անգամ արգելափակել Եվրոպայի կապերը Չինաստանի եւ  ասիական շուկաների հետ: ԹՐԻՓՓ նախագիծը եւս մի հզոր քարաբլոկ է «Մեծ ամերիկյան պատին»՝ հակամարտության գոտիների եւ ռազմական բազաների այն շղթային, որն ԱՄՆ-ին թույլ կտա փակել Եվրոպա տանող բոլոր ճանապարհները:  Եվրոմիությունը պետք է կանխի սա՝ թե՛ տարածաշրջանային խաղաղության, թե՛  ապագայում իր գոյատեւման համար:

Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհայտ փաստեր. Հայաստանում  տնտեսագիտական ուսումնական առաջին հաստատությունը հիմնվել է 102 տարի առաջ

Հաջորդ գրառումը

Ամեն ինչ կորցրած արցախցիները հույսը դեռ պահպանում են, վերադարձի՛ հույսը

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Ամեն ինչ կորցրած արցախցիները հույսը դեռ պահպանում են, վերադարձի՛ հույսը

Ամենաշատ ընթերցվածը

Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել մայիսի 28-ի շքերթին, քանի որ չեմ զոհվել

21/05/2026

Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին Հարգելի՛ պարոն Պապիկյան, Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար ՀՀ վարչապետ...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Յայտարարութիւն

15/05/2026

«Մեծերը եւ Միւսները»* Ճիշդ 30 տարի առաջ, մօտաւորապէս այս օրերուն, Հայաստանի արդարադատութեան նախարարութիւնը, փոխնարար Գագիկ Ճհանկիրեանի, ՀՀՇ այն ժամանակ ազդեցիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական