Ուրբաթ, Մայիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհայտ փաստեր. Հայաստանում  տնտեսագիտական ուսումնական առաջին հաստատությունը հիմնվել է 102 տարի առաջ

ԱԶԳ
22/05/2026
- 22 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
16
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեզանում ոչ ոք, համոզված եմ, տեղյակ չէ, թե որտեղից են սերում ներկայիս տնտեսագիտական ուսումնական հաստատությունները եւ ե՛րբ է ստեղծվել այն կառույցը, որը, հիրավի, կարելի է համարել այս ոլորտի հայաստանյան մասնագիտական հետագա զարգացման «հիմնաքարը»: Իսկ այդ հաստատությունը 1924 թվականին Երեւանում հիմնված առաջին հաշվապահական կուրսերն էին: Այս տեղեկությունը ես քաղել եմ հավաստի աղբյուրից՝ իմ պապի՝ Գեղամ Եգորի Սարգսյանի ձեռագիր հուշագրությունից, որից որոշ ուշագրավ էջեր արդեն իսկ հրապարակել եմ, եւ դեռ բազում հետաքրքրական եւ ուսանելի դրվագներ կան, որ արժանի են հանրության ուշադրությանը ներկայացնելու:

Գեղամ Ե. Սարգսյանը 20-րդ դարասկզբին ավարտել է Երեւանի թեմական դպրոցը, Վեհափառ Հայրապետի՝ Գեւորգ V-ի օրհնությամբ ու հավանությամբ ընդունվել Էջմիածնի Գեւորգյան ճեմարան, 1916 թ.-ին, կիսատ թողնելով ճեմարանական կրթությունը, թեմակալ առաջնորդ Խորեն Մուրադբեկյան սրբազանի (հետագայում՝ կաթողիկոս) կարգադրությամբ հանձն է առել Սարդարապատի շրջանի Մոլլաբայազետ (ներկայումս՝ Բամբակաշատ) գյուղի դպրոցի ավագ ուսուցչի պաշտոնը: 1918-ին երկաթգծի պաշտպան բատալյոնի կազմում մասնակցել Սարդարապատի պաշտպանական կռիվներին: 1920 թ.-ի ամռանը մասնակցել է Հայաստանի ազգային կառավարության նախաձեռնած՝ դեպի Իգդիր գավառ հարձակմանը: Նույն տարում Երեւանի Գավլուսբաժնի կողմից նշանակվել է Պուշկինյան դպրոցի դասատու, ապա նույն տարում հաստատվել Արզականի դպրոցի վարիչի պաշտոնում: Ախտայի շրջանի գյուղերում նրա ծավալած լուսավորչական աշխատանքի եւ անմիջական ջանքերի շնորհիվ 1924-25-26 ուս. տարիներին դպրոցական մի քանի շենքեր են կառուցվել եւ վերակառուցվել: 1925-ին շրջկենտրոն Ախտայում հիմնադրել է Գյուղերիտ յոթնամյա դպրոցը, դարձել վերջինիս վարիչը, միաժամանակ աշխատել՝ որպես շրջանի լուսհրահանգիչ:

Ստանալով բազմակողմանի հիմնավոր կրթություն՝ այդ տարիներին դասավանդել է համարյա բոլոր առարկաները՝ հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, երաժշտություն եւ այլն: Նրա անմիջական միջնորդությամբ 1924 թ.-ին հիմնվել են Հայաստանում առաջին հաշվապահական դասընթացները. երկրի ժողտնտեսության զարգացման գործում դրանք բացելու անհրաժեշտությունը նա ներկայացրել է Լուսժողկոմատ, այստեղից էլ՝ Մռավյանին:

1937 թ.-ին կեղծ մատնագրի հիման վրա կալանավորվել է եւ առանց հիմնական մեղադրանքի աքսորվել Մագադանի աքսորականների ճամբարներ: Աքսորում անցկացրել է տաժանակրության 7 երկար ու ձիգ տարիներ՝ հայտնվելով մահվան ճամբարներում: 1952 թ.-ին Գ. Սարգսյանի վերաբերյալ պաշտոնապես որոշում է կայացվել, որ նրա դատվածությունն ապօրինի է եղել, ներկայացված մեղադրանքը չեղյալ է համարվել, եւ նա լիովին արդարացվել է: Մահացել է 1987 թվականին՝ 92 տարեկան հասակում՝ մինչեւ վերջ պահպանելով պայծառ միտքը:

Ահա Գեղամ Ե. Սարգսյանի հուշագրությունից քաղված դրվագը, որում պատմվում է Հայաստանում առաջին հաշվապահական դասընթացներ կազմակերպելու մասին:

«…Հաշվապահություն սովորել էի Երեւանում իմ միջնորդությամբ բացված Մարտին Կիրակոսյանի հաշվապահական կուրսերում: Մարտին Կիրակոսյանն Ախտայի շրջանում իմ աշխատելու ժամանակ Ծաղկաձորի դպրոցի վարիչն էր: 1924 թ. գարնանն այցելելով Ծաղկաձորի դպրոց՝ գիշերեցի Կիրակոսյանի տանը: Նա ինձ պատմեց, որ ինքն ունի բարձրագույն ֆինանսական կրթություն: Ղարսում վթարի ենթարկվելու (գնացքի տակ ընկնելու) պատճառով հաշմանդամ դառնալով՝ համաձայնվել է աշխատել Ծաղկաձորում՝ որպես ուսուցիչ, միաժամանակ Երեւանում հաշվապահական կուրսեր բացելու ծրագիր է կազմել: Շատ քչերին էր հաջողվում գնալու Թբիլիսի՝ հաշվապահական կուրսերում սովորելու: Անհրաժեշտ էր Երեւանում եւս նման կուրսեր բացել: Ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման եւ աճի հետ միաժամանակ աճում էր հաշվապահական կադրեր ունենալու անհրաժեշտությունը: Ծանոթանալով Կիրակոսյանի կազմած ծրագրին՝ խնդրեցի այն վստահել ինձ: Ծրագրի նյութերը վերցնելով՝ մի քանի օրից մեկնեցի Երեւան, ներկայացա Լուսժողկոմատ եւ այնտեղ Տիգրան Մուշեղյանին ներկայացրի Կիրակոսյանի կազմած ծրագիրը (Տիգրան Պետրոսի Մուշեղյանը եղել է լուսավորության բնագավառի գործիչ, ֆիզիոլոգ, ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժինը, 1912 թ.-ից աշխատել նույն ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնում, 1919-ից եղել է Երեւանի արական գիմնազիայի ուսմասվար: 1921-ից դասավանդել ԵՊՀ-ում, իր ջանքերով է մայր բուհում կազմավորվել կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը: 1933-ից մինչեւ կյանքի վերջ՝ 1935 թ., եղել է ԵՊՀ ռեկտորը: Մեծ է եղել նրա դերը դասագրքեր ստեղծելու, մանկավարժական կադրեր պատրաստելու գործում: Հ. Ս.): Տ. Մուշեղյանը ծանոթանալով ծրագրին՝ հաջորդ օրն այն ներկայացրեց ընկ. Մռավյանին (Ասքանազ Մռավյանը եղել է կուսակցական եւ պետական գործիչ, 1921-1923 թ.թ. ՀՍԽՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար, 1923-1929 թվականներին՝ լուսավորության ժողկոմ: Հ. Ս.): Մռավյանը հավանելով մտահղացումը՝ կարգադրում է Կիրակոսյանին հետ կանչել քաղաք եւ օգնել նրան հաշվապահական վեցամսյա կուրսեր հիմնելու՝ Լուսժողկոմատի հսկողությամբ: Մյուս օրը Մուշեղյանն ինձ հանձնեց ծրագիրը եւ Մռավյանի գրավոր կարգադրությունը՝ Մարտին Կիրակոսյանին Ծաղկաձորից Երեւան ուղարկելու եւ Լուսժողկոմատի տրամադրության տակ աշխատելու կապակցությամբ: Այսպես  Հայաստանում հիմնվեցին առաջին հաշվապահական կուրսերը, որոնք ղեկավարում էր Կիրակոսյանը: Հենց նրա խորհրդով ես սովորեցի այդ կուրսերում՝ միաժամանակ աշխատելով մեծահասակների դպրոցում:                                                                                       

 1930 թ.-ից մինչեւ 1937 թ. հունվարի 10-ը աշխատեցի՝ որպես հաշվապահ: Մինչեւ կեղծ մեղադրանքով կալանվելս՝ 1936 թ. սեպտեմբերի 1-ից նշանակվեցի Ապարանի տասնամյա դպրոցում՝ քարտուղար-հաշվապահի պաշտոնով եւ միաժամանակ որպես աշխարհագրության դասատու»:                     

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներում՝ Տիգրան Պետրոսի Մուշեղյան, Գեղամ Եգորի Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Յաակկո Հեյկիլյա. «Հայաստանը մշտապես իմ մտքում է»

Հաջորդ գրառումը

«Թրամփի ուղին»… խնդիր նաեւ Եվրոպայի համար

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողովհրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

«Թրամփի ուղին»... խնդիր նաեւ Եվրոպայի համար

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Իսրայելական կայքն ընդդեմ հակահայ արարքների

22/05/2026

«Դավար (Իսրայելի երկրի աշխատավորների խոսքը)» առցանց թերթում մայիսի 18-ին լույս է տեսել Յարոն Վեյսի «Երուսաղեմի օրը ես դարձյալ կանգնում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռուբինյան, դու ստախոս ես. եթե չհերքես, 10 միլիոն դոլարի փոխհատուցում եմ պահանջելու». Ռոբերտ Ամստերդամ

22/05/2026

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատական հայց կներկայացնի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դեմ, եթե նա չհերքի իր ասածը։ «Ռուբեն Ռուբինյան, դու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական