Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանի փողոցները

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փոխադրակառքերու կանգառը սպասած ատենս կանգ առնող ու անցնող աւտոբուսերուն վրայ երթուղիի փողոցներուն անունները հետաքրքրութեամբ կը կարդամ. ընդհանրապէս ծանօթ անուններ են, մասնաւորաբար գլխաւոր պողոտաներունը եւ փողոցներունը, մնացեալը՝ երբեմն ծանօթ անուններ, սակայն անծանօթ փողոցներ կան, նաեւ անծանօթ անուններ:
Ծանօթ, անուանի մարդոց անունները սիրելի են եւ հպարտութիւն կը ներշնչեն, սակայն անծանօթ անուններուն մէջ բաւական օտար անուններ կան, ընդհանրապէս ռուսական. շատ հաւանաբար սովետական շրջանէն մնացած: Վստահ եմ՝ Երեւանի քաղաքապետարանը յատուկ յանձնախումբ ունի փողոցներուն անուններով զբաղելու համար, որոնց անդամները չեմ գիտեր ինչ պարտաճանաչութեամբ կը կատարեն իրենց վստահուած գործը, որ ըստ իս շատ կարեւոր է, քանի որ փողոցներուն անունները քաղաքին ինքնութեան փաստաթուղթի նման են, քաղաքին պատուոյ ցանկին նման, միւս կողմէ ալ կ՛անմահացնեն անուններուն տէրերը:

Պարզ է որ մեր պատմական անուններն ու արեւելահայ նշանաւոր մարդոց անունները պիտի գրաւէին անուանացանկին մեծ մասը, սակայն եւ այնպէս, անոնց շարքին կան հատ ու կենտ արեւմտահայերու անուններ, ինչպէս Յակոբ Պարոնեանի անունը: Վերջին տասնամեակներուն բազմացան արեւմտահայ անուանի մարդոց անունները, յատկապէս Եղեռնի զոհ մտաւորականներու: Խորհրդային շրջանէն մնացած ժամանակավրէպ, հնամաշ անուններ ալ կան, որոնք վերանայման ու փոխարինման կարիք ունին, ինչպէս կեդրոն շրջանի «Դեղատան փողոցը», եթէ շատ շատոնց այդ թաղը նշանաւոր եղած է իր դեղատունով, հիմա արդէն այդ դեղատան հետքն անգամ չկայ ու կարելի է շատ յարմար նոր անունով մը կնքել: Կամ «Աղիւսագործների փողոց», «Գաջագործների փողոց» եւ այլն: Տակաւին կարելի՞ է այսպիսի անուններ պահել, ի՞նչ իմաստ ունի:

«Պէյրութ» անունով փողոց կայ Քաղաքապետարանի հարեւանութեամբ, այնքան գեղեցիկ վայր մը, մինչ «Հալէպ» անունով փողոց չկայ, երբ մեծ թիւով հալէպահայեր արդէն տեղացի դարձած են եւ ահագին ներդրում ունին երկրի տնտեսական թէ այլ ոլորտներու զարգացման մէջ:

Հետաքրքրութիւնս մղեց զիս, որ քննութիւն մը կատարեմ Երեւանի փողոցներուն անուններուն եւ դիմեցի Google-ին, որ իսկական հրաշք մըն է, որ բոլոր հարցերուդ պատասխանն ունի: Երեւանի տակաւ ընդարձակուող շրջաններու նոր թաղամասերը առիթ ընծայած են, որ նոր անուններով կոչուին անոնք, որոնց մէջ հանդիպեցայ լիբանանահայ բանաստեղծ Վահէ-Վահեանի անուան, ուրախացայ, սակայն երբ Վահան Թէքէեան, Շահան Շահնուր, Ա. Ծառուկեան, Սիմոն Սիմոնեան, Զահրատ եւ նման հեղինակաւոր գրողներու անուններ փնտռեցի, չգտայ:

Հիմա նստած պիտի չթուեմ սփիւռքահայ գրող, բանաստեղծ, արուեստագէտ, նկարիչ, երաժիշտ, դերասան, գիտնական հսկայ փաղանգի մը անունները, որոնք, վստահ եմ՝ ծանօթ են քաղաքապետարանին, սակայն երեւի իրենց հերթին կը սպասեն: Եթէ օտարանուն փողոցներուն անուանց տէրերը ժամանակավրէպ եղած են, առիթ է, որ անոնք փոխարինուին հերթի սպասող անուններով: Չեմ գիտեր եթէ ընդունուած չէ, որ միեւնոյն անձին անունը թէ՛ դպրոցի մը տրուի, թէ՛ փողոցի մը, բայց արդէն կան այդպէս մի քանին: Օրինակ՝ Չարենց անունով թէ՛ դպրոց կայ, թէ՛ փողոց, նոյնը՝ Ռաֆֆի անունով:

Ուրիշ բան մը. ինչո՞ւ, օրինակ, դերասան Վ. Փափազեանի անունով փողոց կայ, բայց Սիրանոյշ, Պետրոս Ադամեան անուններով փողոցներ չգտայ: Մարտիրոս Սարեանի անունով փողոց կայ, սակայն Արշիլ Կորքիի, կամ Գառզուի անունով փողոցներ չկան: Արամ Խաչատուրեան կայ, բայց Ալան Յովհաննէս չկայ:

Ինչ որ է, իմ կարծիքով շատ կարեւոր է անուանադրութիւնը: Սփիւռքը հալոցքի մէջ է, փրկենք եւ անմահացնենք մեր մեծերուն անունները:

Յիշածս անուններուն մէջ եթէ սխալներ կան, կամ թերացումներ, ներող եղէք:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լարսը փակ է, իսկ տնտեսությունում՝ աննախադեպ աճ …

Հաջորդ գրառումը

Այցելություն ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հիմնած թանգարան

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Այցելություն ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հիմնած թանգարան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական