Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եգիպտահայ դիզայների նոր նախագիծը

15/07/2022
- 15 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ «Եգիպտոսն այսօր» անգլերեն կայքէջի՝ հայազգի եգիպտական նշանավոր դիզայներ Քարիմ Մխտիկյանը մասնակցել է Դիզայնի շոուի 7-րդ թողարկմանը իր «Մովիոլա» նախագծով, որտեղ դիզայնի աշխարհը համադրել է կինեմատոգրաֆիկ ոսպնյակին (Հիշամ Մահդիի հետ միասին): Նախագծի հիմնական գաղափարն է ժամանակակից վերաիմաստավորված իրականության մեջ միաձուլել անցյալն ու ներկան՝ եգիպտական հարուստ կինոդարանի տեսարանների վերամոնտաժման միջոցով, որտեղ կահույքի մասերն ու աքսեսուարները վերախմբագրվում եւ տեղակայվում են ժամանակակից աշխարհում:

Մխտիկյանը թեեւ ծնվել է Եգիպտոսի ՀՅԴ ղեկավարներից Պետրոս Մխտիկյանի ընտանիքում, նրա գերդաստանում եղել են նաեւ արվեստագետներ: Նրա հորեղբայր Թագվոր Անտոնյանը եղել է եգիպտական կինոյի «ոսկեդարի» ամենահայտնի արտադրիչներից եւ տարածողներից մեկը: Մխտիկյանը հաճախ է զբաղվում կինոյով, նախկինում ձեւավորել է Կահիրեի միջազգային կինոփառատոնի 40-րդ ցուցահանդեսը, «Էլ Գունա» 4-րդ կինոփառատոնում կազմակերպել է ճանաչված դեկորատոր Օնսի Աբու Սեյֆին հարգանքի տուրք մատուցող ցուցահանդես:

Քարիմ Մխտիկյանը դիզայնի աշխարհում առաջամարտիկ է՝ լինի ճարտարապետության, ինտերիերի, արտադրանքի ձեւավորման թե դիզայնի կառավարման ոլորտներում: 1997-ին հիմնել է «Ալքեմի դիզայն» միությունը, այնուհետեւ՝ «Քիմե» ապրանքանիշը, «Քարիմ Մխտիկյան դիզայնի ստուդիան», որը ներառում է ճարտարապետություն եւ ինտերիերի դիզայն, «Չայ» թեյի տունը Մաադիում,«Լայֆ լաբ» ինտերակտիվ տարածքը, «Անալոգ» սպասքի հիմնադրման կենտրոնը եւ «Յար» գրասենյակը, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր գյուղերի դիզայնով: Իր փայլուն կարիերայի ընթացքում Քարիմը համագործակցել է եգիպտական բարձրակարգ ընկերությունների հետ, բազմաթիվ տեղական եւ համաշխարհային մրցանակների դափնեկիր է: 2005 թվականին ստեղծել է Եգիպտոսի դիզայներների ֆորումը եւ 2006-ին եղել Եգիպտոսի կահույքի արտահանման խորհրդի գեղարվեստական տնօրեն: Նա նաեւ Կահիրեի դիզայնի մրցանակաբաշխության ժյուրիի մշտական ղեկավարն է:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հունգարահայերից սերած պերուացի դասախոսը նախնիների երկրում

Հաջորդ գրառումը

Հալէպի Ադամեան թատերախումբին յուշամատեանը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը
dav

Հալէպի Ադամեան թատերախումբին յուշամատեանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական