Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրքի շնորհանդես՝ Թեքեյան մշակութային միությունում

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ  ОФИЦЕРЫ-АРМЯНЕ ПЕРВОЙ МИРОВОЙ ВОЙНЫ. ОФИЦЕРЫ АРМИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ 1914-1920  («Առաջին համաշխարհային պատերազմի հայ սպաները Հայաստանի Հանրապետության բանակի սպաները 1914-1920 թթ.») ստվարածավալ գրքի շնորհանդեսը:

Պատմակենսագրական բառարանի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ու պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանը: Նրանք հայ ընթերցողի եւ գիտական հանրույթի դատին են ներկայացրել հանրագիտարանային նշանակություն ունեցող հսկայածավալ աշխատություն՝ 1390 էջ: Գրքում հավաքված են տեղեկություններ 1914-1918 թթ-ին Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ավելի քան յոթ հազար հայ, ինչպես նաեւ  1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության բանակում ծառայած հայ եւ այլազգի սպաների մասին: Ուսումնասիրությունները կատարվել են Հայաստանի ազգային արխիվի, ռուսական արխիվների, պատմական տարբեր աղբյուրների հիման վրա:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Միրզախանյանը գրքի լույսընծայումը կարեւորեց պատմագիտական տեսանկյունից. այն հնարավորություն կտա ծանոթանալ Առաջին համաշխարհային պատերազմում ռուսական կայսրության զորքերում հայերի ունեցած բացառիկ դերին ու նշանակությանը:

«7000 սպա, 60 գեներալ, որոնց մեծ մասն արժանացել է կայսրության՝ զինվորական բարձրագույն կոչումների եւ գնահատանքի: Մեզանից ավելի մեծաթիվ ազգեր, որոնք Խորհրդային պետության մաս էին կազմում,  նման արդյունավետ, լուրջ եւ պատմական նշանակություն դեր չեն ունեցել: Մյուս կողմից, ոչ մի պետության բանակի կազմում հայերի նման թվով սպաների ներկայություն չի եղել»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հավելեց, որ գիրքը յուրատեսակ նշանակություն ունի նաեւ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում:

Շնորհանդեսի մասնակիցներին ողջունեց եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը փոխանցեց Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը: Սրբազանն իր խոսքում կարեւորեց ստվարածավալ գրքի լույսընծայման առթիվ եւ ընդգծեց. «Մենք մշտապես հպարտանում ենք մեր ձեռագրացուցակներով: Այսօր ունենք զինվորացուցակ, որի ամեն մի զինվոր մեր կյանքում ունեցել է մասնավոր դեր, եւ այդ դերն իր կյանքի ավարտով չի ավարտվում»:

Սրբազանն այն կարծիքին է, որ հատորյակի հրատարակությունը խորհրդանշական եւ ուսուցողական դեր ունի հատկապես հիմա՝ հետպատերազմյան շրջանում, երբ բոլորիս ցանկությունն է ունենալ հզոր եւ զինվորյալ բանակ, աննկուն եւ հաստատուն հույս՝ հայ ազգին արժանի հայրենիք ունենալու համար:

Գրքի հեղինակը՝ արխիվային գործի բացառիկ գիտակ Ամատունի Վիրաբյանը խոստովանում է՝ այն տասնամյակների աշխատանք է, որ սկսել են դեռ նախորդ դարում: Նպատակն էր ոչ միայն հայ սպաների կենսագրական տեղեկությունները եւ նրանց նվիրյալ գործունեությունը ներկայացնել, այլեւ հերքել այն թյուր կարծիքը, թե հայերը միայն արհեստավորներ կամ վաճառականներ են եղել եւ ռուսական կայսրությունում ապրել են միայն հարստանալու համար. մինչդեռ ռուսական բանակի կազմում ծառայել են մեծաքանակ սպաներ, հրաշալի զինվորականներ:

«Սա ունի սկիզբ, բայց ոչ վերջ, քանի որ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են: Այս աշխատանքով մենք մոռացությունից փրկեցինք 7000 սպայի անուն, ներկայացվել են լուսանկարներ, որոնք երբեւէ չեն հրապարակվել: Բացի այդ, նպատակ ունեինք ցույց տալ, թե ինչպիսի հայ սպայություն ենք ունեցել, որոնց ավանդույթները պետք է շարունակել այսօր՝ հաղթելու գծով»,-նշում է հեղինակն ու հավելում, որ գիրքը բազում դժվարությունների եւ արխիվային գործում հմուտ կոլեկտիվի քրտնաջան աշխատանքի արդյունք է:

Նշենք, որ պատմակենսագրական բառարանը լույս է տեսել 2022 թվականին: Գիրքը վերահրատարակվել է՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո բանակը ոչ թե վերազինել, այլ կազմաքանդել է». Արտակ Զաքարյան

Հաջորդ գրառումը

Կառավարելի քաոս՝ ինչպես երազում էր թշնամին

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Կառավարելի քաոս՝ ինչպես երազում էր թշնամին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական