Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Գործնական սեմինար քոլեջում նվիրված էներգետիկ խնդիրներին

Էներգետիկ անվտանգության տեսակետից կարեւոր նշանակություն ունի համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստումը: Այս տեսակետից հսկայական աշխատանքներ է կատարվում Երեւանի տարածաշրջանային պետական թիվ 2 քոլեջում (տնօրեն ֆիզ.մաթ.գիտություների թեկնածու,դոցենտ Կ. Հայրապետյան): Վերջերս քոլեջում տեղի ունեցավ սեմինար-քննարկում «Ուսումնական հաստատությունների ու գործատուների համագործակցության խնդիրներ» թեմայով:

Քննարկման մասնակիցներն էին «Վերականգնող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում ու սպասարկում» մասնագիտությունն ուսուցանող միջին ու նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենները եւ այլընտրանքային էներգիայի ոլորտի գործատուներ:

Միջոցառման ընթացքում քննարկվեցին վերոնշյալ մասնագիտության ուսումնական ծրագրերը, կրթություն – աշխատաշուկա համագործակցության խթանման ուղղությունները, ոլորտի գործատուների ընդգրկումն ուսումնական գործընթացին եւ այլ հարցեր: Միջոցառումը փոխադարձ արդյունավետ էր:

Անհրաժեշտ  է նշել, որ քոլեջի ղեկավարությունը տնօրեն Կ.Հայրապետյանի անմիջական ղեկավարությամբ մեծ աշխատանքներ է կատարում այս ուղղությամբ: Այս տարի 11 սովորող կհանձնեն պետական քննություն եւ ստանալով որակավորում՝ կաշխատեն իրենց մասնագիտությամբ: Նրանք առաջին շրջանավարտներն են: Հաջողություն ցանկանանք նրանց:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Խմբագրության կողմից.Հարկ է նշել, որ քոլեջում  իր բազմամյա փորձն ու գիտելիքները սիրով դասավանդում է Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, վաստակաշատ էներգետիկ,  պրոֆեսոր, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան  Պապիկյանը: