Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրի, դեկտեմբեր 7. օրվա խորհրդին անհարիր՝ պարտադրված կանոնախախտ  պատարագ, վիրավորված զգացմունքներ

Գեղամ Մկրտչյան
12/12/2025
- 12 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
32
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ախր ինչո՞ւ, ինչի՞ համար է այսքան հակառակություն, մեզ անվերջ թուլացնող այսքան պառակտում, հրահրում ու թշնամանք, մեր ազգապահ արժեքների, մարդկային զգացմունքների այսքան արհամարհում ու ոտնահարում… Ինչո՛ւ:

Ասում եք՝ պատարագ, ասում եք՝ առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը տալու: Այդպիսի զարմանալի «պատարագների» նախաձեռնող ու հովանավոր, երեք միլիոն հայության հերթական վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարող խմբով անզիջում ելած լինելով տասը միլիոն հայության Եկեղեցու օծյալ ցկյանս գահակալի դեմ, պետք է որ դժգոհ մնացած լինի անցած կիրակի ավանդապաշտ  Գյումրի ներմուծած իրենց հերթական նման պատարագից: Որովհետեւ դրա ընթացքում այնուամենայնիվ եղավ բարձրաձայն ընդվզման դրվագ ու երկու խիզախ աղջիկներ հասցրին անհրաժեշտ պահին երգչախմբի հարթակի բարձրությունից ըստ կարգի, օրհներգությամբ հնչեցնել ե՛ւ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ե՛ւ Շիրակի թեմի ազատազրկված առաջնորդի անունները:

…Թեմիս կարծեմ 29 քահանաներից ոչ մեկը չէր համաձայնել ԱԱԾ-ականների միջոցով փոխանցված ձեր «խնդրանքին»՝ կատարել օրվա պատարագը այդ անունները զեղչելով, ու թեմի հոգեւոր սպասավորներից ոչ մեկն այնտեղ չկար: Դուք եկաք պաշտոնյաներով ու վերջին շրջանի երեւի ձեր շրջիկ աղոթախմբով, ձեր բերովի քահանայով ու ապստամբեալ չորս բարձրաստիճան հոգեւորականներով, պետական պաշտոնյաների պահպանության համար ակնհայտորեն այդքան չպահանջվող ԱԱԾ աշխատողներով եւ ոստիկանների ու հատուկջոկատայինների զորքով, անցկացրիք քաղաքին պարտադրված, ամեն կանոն խախտող ձեր ինտրիգային պատարագը, երբ նաեւ… օրը դեկտեմբերի 7 էր: 88-ի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն էր, այդ ահեղ աղետի բյուրավոր անմեղ զոհ մեր հարազատների հիշատակի, վերապրողներիս ցավի նորոգման հերթական օրը… Հիմա դո՛ւք ձեր արածի գնահատականը տվեք՝ եթե դեռ կարող եք:

Ասում են՝ իր գոյության ողջ ընթացքում առաջին անգամ պատարագին չհնչեցին քաղաքիս կենտրոնական հրապարակի մի կողմում գտնվող մեր այդ մայր եկեղեցու՝ Սբ. Աստվածածին-Սբ. Յոթվերքի զանգերը… Զանգեր հնչում էին հրապարակի մյուս կողմում գտնվող Սբ. Ամենափրկիչ եկեղեցուց, որտեղ թեմականների  կանոնական պատարագն էր: Նախօրեին քաղաքիս մի հայտնի, մտահոգ դուստրն այնքան տեղին գրել ու բացատրել էր՝ դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ո՛չ թե շահարկման օր է… հարգե՛ք քաղաքիս չսպիացող վերքը: Դուք հակառակն արեցիք… Ու նաեւ վիրավորեցիք օրվա, կորուստների անանց ցավի եւ աղետի տարբեր հետեւանքների բեռը դեռ կրողների մեր մարդկային զգացմունքները: Թեկուզ եւ ըստ ընդունված կարգի սկզբում ծաղիկներ էիք դրել ու խոնարհվել «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանին:

Քաղաքիս մեկ այլ ճանաչված երիտասարդ դուստրն այս ամենին ի տես՝ գյումրեցուն ուղղված հետեւյալ լակոնիկ գրառումն էր արել. «չմոռանաս էս օրը… չներես էս օրը»:

Սբ. Յոթվերքը զորավոր է: Հիշեմ եւ տարիներ առաջ տեղական մի կառավարողի հասցեին մայրենիի իմ վաղուցվա բազմավաստակ, սիրելի ուսուցչուհու՝ այժմ լուսահոգի Ազգանուշ Ջուլհակյանի ասած խոսքը. «Հերիք է աստվածապաշտ լինես. մի քիչ էլ աստվածավախ եղիր»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արժեքավոր գիրք՝ Մանվել Բեգլարյանի մասին

Հաջորդ գրառումը

Ալան Ուայթհորն. Հայերը ցեղասպանական հետազոտությունների եւս մեկ կենտրոն կորցնելու վտանգի առաջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ալան Ուայթհորն. Հայերը ցեղասպանական հետազոտությունների եւս մեկ կենտրոն կորցնելու վտանգի առաջ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական