Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026
- Նորություններ

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով») հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, նա, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձից իր անձնական օգտագործման համար ձեռք է բերել եւ ապօրինի պահել է խոշոր չափերի՝ 0, 335 գրամ քաշով «a-PVP» կրճատ անվամբ տեսակի թմրամիջոց:

Թմրանյութը հայտնաբերվել է 2026 թ․ ապրիլի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված վերջինիս անձնական խուզարկությամբ:

Ադրբեջանցի Վագիֆ Գուսեինովը ծնվել է 1992-ին, Վրաստանի Հանրապետությունում, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատված չի եղել, ՀՀ-ում չի աշխատել, ՀՀ-ում հաշվառում չունի, բնակվել է Երեւանի Մամիկոնյանց փողոցում: Նախնական դատալսումների ընթացքում նա ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն՝ հայտնելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, ամբողջությամբ համաձայն է ներկայացված մեղադրանքի հետ, մինչեւ միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետեւանքները եւ այլն:

Հանրային մեղադրող Վ. Մովսիսյանը չի առարկել արագացված վարույթ կիրառելու դեմ:

2026թ․ հունիսի 2-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գ․ Պողոսյանը վճռել է Վագիֆ Գուսեինովին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 19-ապատիկի՝ 1 միլիոն 425 հազար ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվի առնելով Վ. Գուսեինովի 1 ամիս 27 օր ժամանակով փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ նրան ազատել նաեւ իր նկատմամբ տուգանքի ձեւով նշանակված պատիժը կրելուց:

Վագիֆ Գուսեինովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխել եւ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ կիրառել բացակայելու արգելքը, որը թողնել անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ վճռի դեմ մեղադրող Վ․ Մովսիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով մասնակի բեկանել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2026թ. հունիսի 2-ին կայացրած դատավճիռը, Վ․ Գուսեինովի նկատմամբ նշանակել պատիժ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար, վերջինիս նկատմամբ նշանակել պատիժ՝ 1 տարի ժամկետով ազատազրկում։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ քրեական վերաքննիչ դատարանում սույն գործով հուլիսի 13-ին նիստ է կայացել, հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 22-ին։

Դե, ազգությամբ ադրբեջանցի թմրանյութ օգտագործողը հո հայ ընդդիմադիր չէ՞, որ դատարանն ամիսներով նրան կալանքի տակ պահեր եւ վերջում խիստ պատիժ նշանակեր: Դատարանն առաջնորդվել է ՀՀ իշխանությունների ադրբեջանցիների հանդեպ սիրո եւ հանդուրժողականության զգացումներով եւ մեղմ պատիժ է սահմանել, ավելի ճիշտ ազատել է պատժից:

«Հրապարակ օրաթերթ»

Նախորդ գրառումը

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Հաջորդ գրառումը

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026
Միջազգային

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026
Նորություններ

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026
Հաջորդ գրառումը

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

Լրահոս

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի...

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական