Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրին «տիրավորվեց»՝ առայժմ անկուսակցական պաշտոնակատարով

Գեղամ Մկրտչյան
20/12/2024
- 20 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գյումրիում անցկացված, Հայաստանում նորահնար «փրայմերիզի» կամ «նախնական քվեարկության» արդյունքների հիման վրա վարչապետ Փաշինյանն այստեղ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց միասնական սոցիալական ծառայության տեղի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանին: Վերջինս Գյումրին կղեկավարի առնվազն մինչեւ համայնքային ավագանու եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները:

Հանրապետության երկրորդ քաղաքում կառավարման ճգնաժամ էր առաջացել  մեկուկես ամիս առաջ, երբ համայնքային ավագանու ամենամեծ խմբակցությունը՝ «Բալասանյան դաշինքը» ներկայացնող 14 անդամները Բալասանյան ընտանիքի անդամների դեմ նախաձեռնված քրեական վարույթից հետո վայր դրեցին իրենց մանդատները, տեղական ինքնակառավարման մարմինը նաեւ մնաց առանց քաղաքապետի, նրա տեղակալների ու որոշ բաժինների վարիչների: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հույս է հայտնել, որ նա կարճ ժամկետում կկարողանա իրավիճակի հետեւանքով առաջացած խնդիրներին լուծումներ գտնել:

Սարիկ Մինասյանը համայնքապետարանում աշխատել է որպես բաժնի պետ: Նա անկուսակցական է, բայց վայելում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունը եւ տեղական արտահերթ ընտրություններում լինելու է ՔՊ-ի նախընտրական ցուցակի առաջին համարը: Միայն թե այնտեղ օրինաչափ են համարում, որ առաջիկայում կանդամակցի տվյալ կուսակցությանը:

Բոլոր դեպքերում այս ինքնիրեն, թե հատուկ ստեղծված իրավիճակի շահառուն, թվում է, իշխող կուսակցությունն է, որի համար սա Գյումրու նման քաղաքում վերջապես  իշխանությունը վերցնելու շանս է ստեղծում: Իսկ հեռու չեն նաեւ գալիք խորհրդարանական ընտրությունները, որի համար էլ երեւի կարող են ձեռք-ձեռքի աշխատել տեղում ընտրվելու դեպքում իշխանության աջակցությունը վայելող քաղաքապետն ու այժմ նշանակվող ՔՊ-ական նոր մարզպետը:

Բայց երկու դեպքում էլ վերջին խոսքն ասողը, հուսանք, բազմախնդիր եւ կուսակցական շահախնդրություններին շատ չտրվող Գյումրին ինքը կլինի:

Ավագանու արտահերթ ընտրություններն ըստ ամենայնի տեղի կունենան 2025 թ. մարտի 30-ին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայէլի «նուէրը» նոր Սուրիոյ

Հաջորդ գրառումը

Մռայլ ապագա սիրիահայերի համար

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026
29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
Հաջորդ գրառումը

Մռայլ ապագա սիրիահայերի համար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական