Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտակազմակերպական կյանքի արժեքավոր տարեգրություն, սկզբնաղբյուր-հաշվետվություն

ԱԶԳ
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
38
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գիտությունները զբաղվում են ոչ միայն իրենց հետազոտության առարկայի, այլեւ հենց իրենց՝ գիտությունների, դրանց՝ ինչ-որ ժամանակաշրջանում կամ ինչ-որ ուղղությամբ ծավալած գործունեության ուսումնասիրությամբ. գիտահետազոտական հաստատությունների գործունեության մաս է կազմում նաեւ գիտական միջոցառումների կազմակերպումը: Ժամանակ առ ժամանակ հրապարակ են  գալիս աշխատություններ՝ նվիրված այս կամ այն գիտությանը, դրանով զբաղվածների գործունեությանը: Այդօրինակ աշխատություններից է վերջին տարիներին լույս տեսած «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կազմակերպած գիտական միջոցառումները» գիրքը (Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2021), որ հեղինակել է նույն հաստատության ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երիտասարդ արվեստաբանների խորհրդի նախագահ (2010-2023 թթ.), ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի անդամ (2010-ից) Մերի Կիրակոսյանը (Գրքի գիտական խմբագիր՝  ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյան, ում պատկանում է նաեւ գրքի ստեղծման գաղափարը): 
Հեղինակը առանձին գլուխներով անդրադարձել է հայ արվեստին նվիրված միջազգային սիմպոզիումներին, հայ արվեստի հարցերին նվիրված հանրապետական գիտական կոնֆերանսներին, Հայաստանի եւ Վրաստանի արվեստի հիմնահարցերին նվիրված միջհանրապետական գիտական կոնֆերանսներին, Մոսկվայում կազմակերպվող «Ճարտարապետություն, ժառանգություն, ավանդույթ եւ նորարարություն» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսներին, երաժշտագիտական միջոցառումներին, հայ արվեստի երեւելիների հոբելյաններին ու երիտասարդ հայ արվեստաբանների գիտական նստաշրջաններին:

Հայ արվեստաբանության մեջ առաջին անգամ է նման նախաձեռնություն իրականանում գրել՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կազմակերպած գիտական միջոցառումների մասին: Մեզ հետաքրքրող աշխատության մեջ առաջին անգամ ի մի է բերված հիշյալ հաստատության կազմակերպած գիտական միջոցառումների պատմությունը՝ հիմնադրման օրվանից: Երիտասարդ արվեստաբանուհին այս գիրքը գրելու համար ուսումնասիրել է գիտական նստաշրջանների մասին յոթ ու կես տասնյակ գիտական լրատու եւ գիտական նստաշրջանների նյութերի եւ հիմնադրույթների շուրջ հինգ  ու կես տասնյակ ժողովածու: Հեղինակը մեծ աշխատանք է կատարել. մանրամասն ներկայացրել է արվեստի ինստիտուտի կազմակերպած գիտական միջոցառումները՝ անդրադառնալով նաեւ դրանց ուղեկցող մշակութային միջոցառումներին: Ցույց է տվել այդ միջոցառումների դերը, նշանակությունն ու արժեքը հայագիտության կազմակերպման եւ զարգացման գործում: Գրքում կան նաեւ հեղինակային եզրահանգումներ եւ հետաքրքրական մի բացահայտում:

Այս աշխատանքը պատկերացում է տալիս օտարների՝ հայ արվեստի նկատմամբ  ունեցած վերաբերմունքի մասին: Փաստորեն ինչ-որ չափով մեզ ծանոթացնում է արտերկրյա հայագիտությանը, քանի որ գիտական միջոցառումներին մասնակցելը գիտությամբ զբաղվելու ցուցիչներից է, եւ գիտելիքներ ստանալով արտերկրում ու Հայաստանում  տեղի ունեցած՝ հայ արվեստին նվիրված գիտական միջոցառումներին օտար հայագետների մասնակցության վերաբերյալ՝ ընդհանուր առմամբ տեսնում ենք, թե տվյալ ժամանակահատվածում զարգացման ի՛նչ մակարդակի վրա է եղել արտասահմանյան հայագիտությունը, ի՛նչ վերաբերմունք ու հետաքրքրություն են ունեցել մեր արվեստի ու մշակույթի նկատմամբ այլազգի գիտնականները:

Բնականաբար գրքում գաղափար է տրվում նաեւ հայաստանյան արվեստաբանական կյանքի մասին: Հետաքրքրական տեղեկություններ կարելի է ստանալ նաեւ հայ եւ վրացի արվեստաբանների համագործակցության վերաբերյալ, իմանալ, թե ինչ չափով են հարեւան երկու ազգերը հետաքրքրված եղել միմյանց արվեստով, մշակույթով, գիտական հողի վրա ի՛նչ համագործակցություն են ծավալել նրանք իրենց մշակութային փոխճանաչելիությունը մեծացնելու, հարստացնելու ուղղությամբ: Հայ ու ռուսաստանցի արվեստաբանների համագործակցությանը ծանոթանալու առումով եւս ուշագրավ է գիրքը: Առանձնակի ուշադրության կենտրոնում են երաժշտագիտական միջոցառումները:

Հայ արվեստի երեւելիների հոբելյաններին նվիրված գլուխն ընթերցելիս տեսնում ենք, թե հայ արվեստաբանական հանրությունը ինչ վերաբերմունք է տածել իր մեծերի նկատմամբ, ինչպես է հիշել, գնահատել ու մեծարել իր վաստակաշատ եւ արժանավոր զավակներին: 

Ճանաչողական արժեք ունի նաեւ գրքի այն հատվածը, որից իմանում ենք, թե ինչպիսին է եղել Արվեստի ինստիտուտի ղեկավարության ու աշխատակիցների, ՀՀ ԳԱԱ ղեկավարության,  ՀՀ կրթագիտական գերատեսչության վերաբերմունքը հայրենի արվեստաբանության երիտասարդ մշակների՝ մասնավորաբար Արվեստի ինստիտուտի երիտասարդ մասնագետների նկատմամբ:
Մերի Կիրակոսյանը «Գիտական լրատու գիտական նստաշրջանների մասին» բաժնում ժամանակագրական եւ այբբենական կարգով զետեղել է գիտական նստաշրջանները լուսաբանող հրապարակումները, տպագրված՝ հայաստանյան մամուլում: «Մատենագիտություն գիտական նստաշրջանների նյութերի եւ հիմնադրույթների հրատարակված ժողովածուների» բաժնում դարձյալ ժամանակագրական եւ այբբենական կարգով ներկայացրել է գիտական նստաշրջանների նյութերի եւ հիմնադրույթների հրատարակված ժողովածուների մատենագիտությունը: Կան նաեւ  «Առաջաբանի փոխարեն»,  «Վերջաբան» եւ «Հեղինակի մասին» բաժինները:

Գիտական հաստատության աշխատանքի արդյունավետությունը դրսեւորվում, չափվում է նաեւ նրա կազմակերպած գիտական միջոցառումներով, քանզի, որպես կանոն, այդ միջոցառումներին հիմնականում մասնակցում են կազմակերպիչ հաստաստության աշխատակիցները՝ իրենց գիտահետազոտական աշխատանքի արդյունքներով:  Հետեւաբար այս կամ այն գիտական հաստատության կազմակերպած գիտական միջոցառումների պատմությունը տվյալ հաստատության պատմության մի մասն է, ասել է թե՝ այս աշխատությունը ինչ-որ տեսանկյունից հայ արվեստն ուսումնասիրող գիտական օջախի պատմությունն է, ինչպես եւ՝ նրա կատարած աշխատանքի յուրօրինակ հաշվետվությունը փաստորեն: 

Աշխատությունն ունի նաեւ սկզբնաղբյուրային արժեք, եւ հայ արվեստաբանության պատմությունն ուսումնասիրելիս այն կարող է ծառայել իբրեւ սկզբնաղբյուր, հարուստ նյութ տալ հայագիտության այդ ճյուղի պատմությունը հետազոտողին: Սույն գիրքը բնականաբար մատենագիտական արժեքով էլ է օժտված:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքվի հայերի ոդիսականը օսկարակիր «Վերջին արհեստանոցը» ֆիլմում

Հաջորդ գրառումը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական