Շաբաթ, Հուլիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանն իսպանական աշխարհում»

Արծվի Բախչինյան
21/03/2024
- 21 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Իսպանացի, լատինամերիկացի եւ հայ գիտնականների համագործակցությամբ վերջերս Սալոբրենյայի (Գրանադա) «Ալուլիա» հրատարակչությունը լույս է ընծայել աննախադեպ մի հատոր՝ նվիրված հայ-իսպանական պատմամշակութային կապերին: «Հայաստանն իսպանական աշխարհում» հոդվածների ժողովածուն հրատարակվել է Իսպանիայի կառավարության եւ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: Խմբագիրն է Գրանադայի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր, արվեստի պատմության ամբիոնի ակադեմիական քարտուղար Միգել Անխել Սոռոչե Կուեռվան:

Ժողովածուն կազմված է նախաբանից, ներածությունից եւ 13 հոդված-ուսումնասիրությունից: Դրանք են՝ «Իսպաներենի ուսուցումը Հայաստանում. Ծագումներ, ընթացիկ իրադարձություններ եւ հեռանկարներ» (Հասմիկ Բաղդասարյան, Երեւանի պետական   համալսարան), «Հայերը Նոր Իսպանիայում, 16-րդ, 17-րդ եւ 18-րդ դարերում» (Արտուրո Պոնսե Գուադիան, Միչոականի Սան Նիկոլաս դե Իդալգոյի համալսարան, Մեքսիկա), «Նշումներ հայի պաշտամունքի եւ կերպարի մասին. սուրբ Բլազը վաղ ժամանակակից Իսպանիայում» (Լուիս Գորդո Պելաես, Կալիֆորնիայի պետական   համալսարան, Ֆրեզնո, ԱՄՆ), «Հայ վաճառականները Իսպանական միապետության սահմաններում. Ֆիլիպինների կաթոլիկ եկեղեցու հետ հաշտեցման երկակի դեմքը, 18-րդ դար» (Ալբերտո Բաենա Սապատերո, Սալամանկայի համալսարան, Իսպանիա, Խաբիեր Լամիկիս, Բասկերի Երկրի համալսարան), «Հայաստանը իսպանական ֆոնդերում եւ հավաքածուներում» (Միգել Անխել Սոռոչե Կուեռվա եւ Անա Ռուիս Գուտիերես, Գրանադայի համալսարան),  «Ալֆոնսո XIII-ի մարդասիրական միջամտությունը Հայոց ցեղասպանության ընթացքում» (Վարդան Մատթեոսյան, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդարանի գործադիր տնօրեն), «1915 թվականին հայերի դեմ իրականացված ցեղասպանության հանցագործության ապացույցներն ու վկայություններն իսպանական դիվանագիտական   եւ հյուպատոսական նամակագրության մեջ» (Իվան Գաստանյագա, անկախ հետոզոտող, ԱՄՆ), «Հայերն Իսպանիայի քաղաքացիական պատերազմում (1936-1939)» (Արծվի Բախչինյան, ԳԱԱ պատմության ինստիտուտ, Հայաստան), «Պայքար հայոց ցեղասպանության ճանաչման համար Իսպանիայում» (Ֆեռնանդո Կամաչո Պադիյա, Մադրիդի ինքնավար համալսարան) եւ «Տիխուանայի հայ համայնքի ծագումը 1924 թվականին: Քվոտայի օրենքը եւ «սպիտակ» լինելու իրավունքը» (Կառլոս Անթառամյան, Միչոականի քոլեջ, Մեքսիկա), «Հայ ներգաղթ եւ պարբերական մամուլ. հանդիպումների կետեր եւ ներքին լարվածություն՝ ցեղասպանությունից մինչեւ խորհրդայնացում» (Մարսելո Կարապետյան, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ուսումնասիրությունների ինստիտուտ, Բուենոս Այրեսի համալսարան, Արգենտինա), «Արգենտինայի հայ համայնքը» (Խուան Պաբլո Արթինյան, Բուենոս Այրեսի համալսարան, Արգենտինա) եւ «Մշակութային, կրթական եւ հետազոտական   հարաբերություններ Իսպանիայի եւ Հայաստանի միջեւ զարգացման համագործակցության համար» (Ֆրանսիսկո Ա. Սուրիան Էռնանդես, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան):

Ա. Բ.

Նախորդ գրառումը

Գիտակազմակերպական կյանքի արժեքավոր տարեգրություն, սկզբնաղբյուր-հաշվետվություն

Հաջորդ գրառումը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում

Համանման Հոդվածներ

Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում

Լրահոս

Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով

10/07/2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու...

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

10/07/2026

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր...

Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանի անչափահաս երեխա ունենալու հանգամանքը՝ կոչ ենք անում կիրառել խափանման ավելի մեղմ միջոց

10/07/2026

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները, ի պաշտպանություն 2 ամսով կալանավորված Արեգնազ Մանուկյանի, հայտարարություն են տարածել, որում ասվում է. Մենք՝ Հայաստանի Հանրապետության...

100-ից ավելի գործչներ դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ճնշումները. ովքե՞ր են միացել հայտարարությանը

10/07/2026

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը`...

Արմեն Աշոտյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում է. հույս ունենք՝անազատությունը երկար չի տևելու. Մելիքյան

10/07/2026

Երեկ այցելել եմ Արմեն Աշոտյանին։ Նա, ինչպես միշտ, հիմա ևս պատրաստ է լրագրողների հետ շփվել, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում...

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում  մի քանի համերգով հանդես կգա օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական