Գերմանիայում ստեղծվում է հայերենի արժութայնության (վալենտականության) առաջին առցանց բառարանը

Գրաբարի բայերը Վյուրցբուրգի Յուլիուս Մաքսիմիլիան համալսարանի (JMU) համեմատական լեզվաբանության ամբիոնի նոր հետազոտական նախագծի առանցքում են։ Նպատակը արժութայնության բառարանի ստեղծումն է, որը հասանելի կդառնա թվային տարբերակով։ «Աղբյուրները վկայում են, որ 5-րդ դարասկզբից մեզ հասած գրաբարը հայոց լեզվի պահպանված ամենահին ձեւն է եւ Աստվածաշնչի պահպանված ամենահին թարգմանությունը հենց այդ լեզվով է», ծանուցում է համալսարանի կայքէջը։ 2023 թվականին Վյուրցբուրգի համալսարանի համեմատական լեզվաբանության ամբիոնում կսկսվի նոր հետազոտական նախագիծ, որը ֆինանսավորում է Գերմանական հետազոտական ընկերակցությունը (DFG) երեք տարի ժամկետով։ Հետազոտության պատասխանատուն լեզվաբան դոկտ. Պետր Քոչարովն է։ Կանդրադառնանք։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
