Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գեղանկարիչ Անատոլի Պապյանի 100-ամյա հոբելյանը նշվեց հետահայաց ցուցահանդեսով

ԱԶԳ
15/11/2024
- 15 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
31
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերյան առաջին օրերին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում ցուցադրվեցին ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի ստեղծագործությունները: Ա. Պապյանի 100-ամյակին նվիրված «Ժառանգություն» խորագրով հետահայաց ցուցահանդեսը կազմակերպել էր նկարչի դուստրը՝ Մարիամ Պապյանը: Այն ոչ միան տուրք է հանրահայտ նկարչի հիշատակին, այլ նաև մի յուրօրինակ ուղևորություն, որ ցույց տվեց նկարչի կայացման ուղին: Ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստագետների մեծ մասը եղել են Անատոլի Պապյանի աշակերտները, արվեստակից ընկերները, և նրանցից շատերն իրենց խոսքն ունեին Ա. Պապյան մարդու և արվեստագետի մասին՝ նշելով այն երախտագիտության զգացումը, որ կրում են իրենց հոգիներում ուսուցչի, ընկերոջ ու խորհրդատուի հանդեպ: 90-ականների ցուրտ ու մութ տարիներին անգամ Անատոլի Պապյանը դժվարությամբ, բայց ճշտապահորեն ներկայանում էր Գեղարվեստի ակադեմիայի դասերին, թեկուզ իմանալով, որ միայն մի ուսանող է տվյալ պահին ներկա: Չէր զլանում իր առաքելությունը կատարելիս, չէր կոտրվում…

Արվեստի կրակը բոցկլտաց նրա մեջ մինչև իր մահ, և ահա իր վախճանից շուրջ տասնյոթ տարի հետո բացված այս ցուցահանդեսում Պապյանի դիմանկարներն ու կոմպոզիցիաներն էին, որոնք մասնագետների գնահատմամբ աչքի էին ընկնում անմիջականությամբ, իր ապրած ժամանակների անհատի ապրումները, նաև հասարակական  գեղագիտական ըմբռնումներն արտահայտելու շեշտված միտումով: Գունանկարներին բնորոշ էին կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ գեղարվեստականության հասնելու վարպետությունը:

Ցուցադրված գործերում տեսա պրոֆեսիոնալիզմ, գույնի ու գծի գործածման ճշգրիտ- անպաճույճ արտահայտչականություն, դիմանկարներում՝ մարդկային բնութագրի խորքայնություն և խորատեսություն, գծանկարներում և էսքիզներում՝ Վարպետի ձեռագրի հստակությունը, նաև, ինչը ևս կարևոր եմ համարում, գաղափարայնությունը:

Տեղին է հիշել գեղանկարիչ Էդուարդ Վարդանյանի խոսքը, որ ժամանակին ասել է իր ուսուցչի՝ Անատոլի Պապյանի մասին: Այս մեջբերումը լավագույնս բնութագրում է նկարչին.«Մեր ժողովուրդը հարուստ է մեծերով, որոնք գնում են՝ մնալու համար պատմության մեջ՝ թողնելով հիշատակ, որով հպարտանալու ենք մենք և եկող սերունդները: Այդ մեծերից մեկն է Անատոլի Պապյանը: Իմ կյանքի լավագույն տարիներն եմ համարում այն ժամանակահատվածը, որ շփվել եմ իր հետ: Որովհետև ամեն օր սովորելու, վերցնելու առիթը կար, և ոչ միայն որպես նկարիչ, այլ որպես մարդ, քաղաքացի, հայրենասեր… Այսինքն մարդ՝ որի արժեքը շատ մեծ է: Եվ նրա թողած ժառանգությունը հավասարազոր է այն ճարտարապետական կոթողներին, որոնք արժևորում են մեր մշակութային պատմությունը: Անատոլի Պապյանի թողած ժառանգությունն այդպիսի հարստություն է մեզ համար: Ինչպես Գառնու տաճարը, եկեղեցիները, որ պահպանվում են: Նման պահպանություն պիտի լինի նաև նմանատիպ նկարիչների արվեստի հանդեպ: Ես բախտ եմ ունեցել ներկա լինելու նրա ստեղծագործական պոռթկումներին: Նկարիչների միության անդամների երևի հիսուն տոկոսն աշակերտել է Ա. Պապյանին: Նա մեր մշակույթում թողել է իր ոսկե էջը, և այդ ոսկե էջը փոխել չի լինի: Նրա ցուցահանդեսները վկայում են, որ արժեքը կա, բայց գնահատանքը դեռ բավարար չէ»:

«Ժառանգություն» ցուցահանդեսին ներկայացված էին նկարչի շուրջ վեց տասնյակ աշխատանքներ: Ա. Պապյանի մի քանի խոշորածավալ գործեր իրենց մեծածավալության պատճառով հնարավոր չէ տեղափոխել և ցուցադրել: Մոնումենտալ նշանակության այդ գործերը պետք է որ իրենց արժանի տեղը գտնեն հատուկ սրահերում, ձեռք բերվելով պետության կամ անհատների կողմից՝ մշտապես ցուցադրվեն՝ հասու դառնալով արվեստասեր հանրությանը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նշխարներ մերձավոր սփյուռքից

Հաջորդ գրառումը

Հայերն արթնանալու են

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հայերն արթնանալու են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական