Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով Սանկտ Պետերբուրգում բացվեց Ֆյոդոր Դոստոեւսկու կիսանդրին

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետերբուրգաբնակ մեր ճանաչված հայրենակից, պրպտուն մտքի տեր եւ բազմաթիվ յուրօրինակ ու ինքնատիպ մտահղացումներ կյանքի կոչած բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը համընդհանուր հարգանքի եւ մեծագույն գնահատանքի արժանի սիրելի անձնավորություն է, որն այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի բազմաթիվ անկյուններում:

Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, կողմնակիցն է մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը էլ ավելի սերտացնելուն ու խորացնելուն եւ  մարմնացումն է պատվախնդիր հայի, որն իր գեղեցիկ գործերով մշտապես բարձր է պահում հայի անունը:

Բոլորովին վերջերս մեր հայրենակիցը Սանկտ Պետերբուրգում հանրությանը մատուցեց իր հերթական ծրագիրը:

Մարտի 17-ին Ռուսական Քրիստոնեական մարդասիրական ակադեմիայում հանդիսավորությամբ բացվեց ռուս ականավոր գրող Ֆ. Դոստոեւսկու կիսանդրին: Ուսումնական հաստատության 34-ամյակին այդ չափազանց խորհրդանշական նվերի նախաձեռնողն ու հեղինակը Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավոր Հրաչյա Պողոսյանն է:
Ֆյոդոր Դոստոեւսկու անունը Ռուսական քրիստոնեական հումանիտար ակադեմիային շնորհվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, եւ հենց այդ հանգամանքով էր պայմանավորված ականավոր արձակագրի կիսանդրու տեղադրումը: Քանդակը տեղադրվել է նիստերի դահլիճի մուտքի դիմաց, այդ դահլիճում անց են կացվում գիտաժողովներ եւ սեմինարներ ուսանողների ու դասախոսների համար:

Բարերար Հրաչյա Պողոսյանից եւ նրա ղեկավարած բարեգործական հիմնադրամի աշխատակազմից բացի՝ միջոցառմանը ներկա էին հոգեւոր դասի ներկայացուցիչներ, պետական   ծառայողներ, մշակույթի, արվեստի, կրթության գործիչներ եւ բազմաթիվ հյուրեր: Նրանց թվում էին Ալեքսանդր Նեւսկու Լավրայի վարդապետ Դմիտրի Սամոյլովը, Կենտրոնական շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Տրոֆիմովան, Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի նախագահի տեղակալ Անտոն Ալեքսանդրովը, Ռուսական Քրիստոնեական մարդասիրական ակադեմիայի ռեկտոր Դմիտրի Բոգատիրեւը, Ֆ. Դոստոեւսկու ծոռը՝ Դմիտրի Դոստոեւսկին, Ֆ. Դոստոեւսկու անվան գրականության թանգարանի փոխտնօրեն Բորիս Տիխոմիրովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տատյանա Կուզնեցովան, «Արգումենտի ի ֆակտի. Պետերբուրգ» հրատարակչության գլխավոր տնօրեն Ալինա Կլիմենկոն եւ շատ ուրիշներ:

Ռուսական Քրիստոնեական մարդասիրական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Դմիտրի Բոգատիրեւի բացման խոսքից հետո ամբիոնին մոտեցավ Հրաչյա Պողոյանը:

– Չնայած այն հանգամանքին, որ Ֆյոդոր Միխայլովիչի մահից անցել է ավելի քան 140 տարի, նրա ապրած կյանքը, հիշատակը եւ գրականությունը շարունակում են մնալ մեր սրտերում,- իր ողջույնի խոսքում ասաց ճանաչված բարերարը:- Ինձ բախտ է վիճակվել մեծ գրողի անվան հետ կապված բարեգործական ծրագրեր իրականացնել եւ ամեն անգամ ես զգում եմ նրա անտեսանելի ներկայությունն ու աջակցությունը: Վստահաբար կարող եմ ասել, որ Դոստոեւսկու գերեզմանի վերականգնումը Արվեստի վարպետների Պանթեոնում առանձնահատուկ դեր խաղաց ինձ համար՝ Սանկտ Պետերբուրգի պատվավոր հովանավորի բարձր կոչմանն արժանանալու գործում:

Հրաչյա Պողոսյանը տեղեկացրեց, որ Դոստոեւսկու կիսանդրին պատրաստել է ՌԴ ժողովրդական նկարիչ, ականավոր քանդակագործ Սալավաթ Շչերբակովը, որը նաեւ Ռուսիայի իշխան Վլադիմիրի հուշարձանի հեղինակն է: Այդ հուշարձանը բացվել է Մոսկվայի կենտրոնում 2016 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

 Կենտրոնական շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Տրոֆիմովան իր երախտագիտությունը հայտնեց Հրաչյա Պողոսյանին եւ նշեց Սանկտ Պետերբուրգում բարերարի կյանքի կոչած ծրագրերի կարեւորությունը:

– Հաճելի է մասնակցել նման միջոցառմանը, հատկապես այսօր, երբ ոմանք համառորեն փորձում են չեղարկել ռուսական մշակույթը, արգելել ռուսական աշխարհը,-ասաց «Արգումենտի ի ֆակտի. Պետերբուրգ» հրատարակչության գլխավոր տնօրեն Ալինա Կլիմենկոն:- Մինչդեռ Հրաչյա Պողոսյանն իր նախագծերով պահպանում է ժողովրդի հիշողությունն ու համաշխարհային հարուստ մշակութային ժառանգությունը:

 Նշենք, որ Ֆ. Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը «Արգումենտի ի ֆակտի. Պետերբուրգ» հրատարակչության հետ համատեղ նախաձեռնել էր մշակութային մարաթոն: Տարվա ընթացքում տպագրվել են տասը դասախոսություններ. դրանցում ներգրավվել են առաջատար պատմաբաններ, արվեստի, գիտության եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ:

Դոստոեւսկու կիսանդրու բացման պատիվը վերապահվել էր ակադեմիայի ռեկտոր Դմիտրի Բոգատիրեւին եւ բարերար Հրաչյա Պողոսյանին: Օծման արարողությունը կատարեց Սուրբ Երրորդություն եկեղեցու վանական Դմիտրի Սամոյլովը:

 Դոստոեւսկու կիսանդրին այդ օրվա միակ նվերը չէր ակադեմիային: Դմիտրի Բոգատիրեւի խնդրանքով Հրաչյա Պողոսյանը Ֆյոդոր Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակին նվիրված հուշամեդալներ հանձնեց պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր Ալեքսանդր Էրմիչեւին, ակադեմիայի դոցենտ Ալեքսանդր Սինիցինին, ասպիրանտ, այժմ ուսուցիչ Կիրա Մոժայսկայային եւ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Տատյանա Կուզնեցովային:

 Հիշեցնենք, որ որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանը  նշեց ռուս մեծ դասական Ֆյոդոր Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան ամբողջ տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ մեր հայրենակցի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ վերականգնվել է Ալեքսանդր Նեւսկու մայր տաճարի Տիխվինյան գերեզմանատանը գտնվող գրողի տապանաքարը եւ իրականացվել են գրողի մասին հիշողության պահպանման լայնածավալ նախագծեր, ինչպես Սանկտ Պետերբուրգում, այնպես էլ Ղազախստանի Սեմեյ քաղաքում: Այդ մասին առավել մանրամասն եւ ամբողջական տեղեկատվությունը ընթերցողները կարող են ծանոթանալ Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ հրատարակված Ֆ. Մ. Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ծավալուն գրքում:

Մեր հայրենակիցը ֆինանսավորել է նաեւ անվանի գրողի 200-ամյակին նվիրված հուշամեդալների տպագրությունը:

«Ֆյոդոր Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակ» հուշամեդալները, մեր հայրենակցի պատվերով, պատրաստվել են Սանկտ Պետերբուրգի դրամահատարանի կողմից: Ճակատային կողմում պատկերված է գրողի կիսանդրին, հակառակ կողմում՝ քաղաքի զինանշանը եւ «Հրաչյա Պողոսյան» հիմնադրամի տարբերանշանը:

Ստեղծագործության հեղինակը Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ալեքսանդր Բակլանովն էր: Առաջին մեդալները տրվել են Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին, Քաղաքային օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն եւ այլ ականավոր պետական   գործիչներ:

Հրաչյա Պողոսյանը Ռուսական քրիստոնեական հումանիտար  ակադեմիային նվիրեց նաեւ իր հովանավորությամբ տպագրված երկու գիրք եւ ալբոմ:

Միջոցառման հյուրերի համար Ռուսական Քրիստոնեական մարդասիրական ակադեմիայի դերասանական ակումբի ուսանողները ներկայացրին Դոստոեւսկու «Ծիծաղելի մարդու երազանքը» պատմվածքի հիման վրա արված բեմադրությունը:

Միջոցառումն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ, իսկ վերջում կազմակերպվել է ֆուրշետ:
Հրաչյա Պողոսյանը սփյուռքի մեր այն արժանապատիվ հայրենակիցներից է, որն արդեն երեք տասնամյակից ավելի ապրելով եւ աշխատելով Հայրենիքից հեռու՝ ոչ միայն նշանակալի ձեռքբերումների է հասել ու բարձր է պահում հայի եւ Հայաստանի անունը, այլ նաեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ է: Մեծ եռանդի, աշխատասիրության եւ նույնքան մեծ սրտի տեր այս մարդու հայացքն ու մի ոտքը միշտ Հայաստանում է՝ պատրաստ գործուն աջակցություն ցուցաբերելու Հայրենիքին, ինչը նա արել եւ անում է երկար տարիներ:

Շուրջ 350 բարեգործական ծրագրերից, որոնք Հրաչյա Պողոսյանն իրականացրել է 14 երկրում, ավելի քանի 100-ն առնչվում են հայկական մշակույթին, որոնք իրականացվել են Հայաստանում եւ Հայաստանից դուրս: Դրանք հուշարձաններ են, գրքեր, ֆիլմեր եւ մեր պատմությանն ու մշակույթին վերաբերվող բազմաթիվ այլ ուշագրավ գործեր:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ինչպես են գործերդ, սահմանամերձ գյուղի դպրոց

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչպես են գործերդ, սահմանամերձ գյուղի դպրոց

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորիգի կենտրոնը» Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի՝ հոկտեմբերի 8-ից ի 12-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ուսումնասիրություն է արել, ըստ...

ԿարդալDetails

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025

Պատերազմն ավարտվել է. հայտարարել է Թրամփն Իսրայելում. նա կպարգևատրվի Պատվավոր նախագահական մեդալով

13/10/2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ողջ մնացած վերջին 20 պատանդներին

13/10/2025

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական