Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

07/04/2023
- 07 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թքելու ենթամշակույթը

Հաճախ ստիպված ես լինում շուրջդ տիրող իրավիճակի նկատմամբ վերաբերմունք դրսեւորել, եւ այդ վերաբերմունքը երբեմն դրսեւորում ես, կներեք արտահայտությանս համար՝ թքելու օգնությամբ: Եթե փողոցով անցնելիս քո մշակույթին չհամապատասխանող (մեղմ ասած) արարք ես նկատում, նվազագույնը անտարբերությամբ «թքում-անցնում» ես: Մի քիչ ավելի դժվար է, երբ զայրույթդ զսպում ես «թուքը կուլ տալով», իսկ ամենադժվարը՝ երբ «թուքումուր» տալու միջոցով զբաղվում ես դաստիարակչական աշխատանքով:

Թքի նշանակետը ճակատն է: Հակառակ դեպքում, ինչո՞ւ պիտի տիեզերական ողբի ու պայքարի երգիչ Սիամանթոն կրկներ ականատեսի ըմբոստաձայն հառաչանքը, թե՝ «ո՜վ մարդկային արդարություն, թող ես թքնեմ քու ճակատիդ»: Կամ՝ ինչո՞ւ պիտի Մեծն Շիրազը Մասիսի աստվածամերձ գագաթից թշնամու ճակատին թքնելու անհագ ցանկություն ունենար:
Բոլոր դեպքերում, թքելը մեր վերաբերմունքի պարտադիր բաղադրիչն է: Եթե վիրավորական խոսքին արձագանքելու խնդիր ունես, ու չես ուզում տուրք տալ գռեհկաբանությանը, ընդամենն ասում ես՝ «թքած ունեմ»:

Հանձնարարված գործի նկատմամբ ոչ սրտացավ վերաբերմունք ունեցող մարդու աշխատանքը սովորաբար գնահատում ես «թքած-կպցրած գործ» որակումով: «Սեփական թուքը լիզելը» տղամարդկային արժանապատվությանը տեր չկանգնելու նշան ես համարում:
Ախորժագրգիռ ուտելիք տեսնելիս, պատկերավոր արտահայտությամբ հնչեցնում ես «թուքս գնաց» բառակապակցությունը:

Թուքը նաեւ ժամանակի միավոր է: Բարձր ամբիոնից ելույթ ունենալու սիրահար պատգամավորը խոսում է մինչեւ բերանի թուքը չորանալը: Դա նշանակում է հիմնական եւ հարակից զեկուցումների համար նախատեսված քսան րոպե՝ մինչեւ ժամկետի ավարտն ազդարարող երրորդ զանգը:

Դեպի վեր նետված թուքը, որ տիեզերական ձգողականության օրենքի պարտադրանքով բումերանգի նման ետ դառնալու հատկություն ունի, պարսկերենով կոչվում է  tof-e sarbala, «գլուխն ի վեր թուք», որը թարգմանաբար հենց նշանակում է «բումերանգ»:
Թուքը նաեւ բարոմետր է մարդկանց պատկառանքի աստիճանը որոշելու համար: Եթե թեստավորվող անձը թուքը գարնանային անձրեւից չի տարբերում, ուրեմն նրա թեստի պատասխանը դրական է:

Իսկ մեր օրերում թուքն օգտագործվում է նաեւ իրականության նկատմամբ մարդկանց պատկերացումները փոխելու  միջոց: Թե որքանով է այդ միջոցն արդարացված, ինքներդ դատեք:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրականության մասին եւ ոչ միայն

Հաջորդ գրառումը

Բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով Սանկտ Պետերբուրգում բացվեց Ֆյոդոր Դոստոեւսկու կիսանդրին

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով Սանկտ Պետերբուրգում բացվեց Ֆյոդոր Դոստոեւսկու կիսանդրին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական