Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բալաքյանի քույրը ծանրագույն տրավմայի մասին

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս մեծ հետաքրքրություն առաջացնող էպիկենետիկայի ճյուղերից մեկի համաձայն վնասվածքները (տրավմաները), հատկապես ծանրագույն վնասվածքները ոչ միայն հիշողությունների, պատմողական նկարագրությունների միջոցով են անցնում սերնդե-սերունդ, այլ մոլեկուլային մակարդակով դրոշմվում մեր օրգանիզմի սաղմնային զարգացման փուլերում: Այդ պատճառով է, որ անընդհատ վախի, հետապնդումների եւ բռնությունների ենթարկված ժողովուրդները (հրեաները, հայերը) առավել նյարդային, գերզգայուն եւ ապագայի նկատմամբ դյուրագրգիռ ու մտահոգ են դառնում, քան նման արհավիրքների չենթարկված ժողովուրդները: Ցավը, տրավման մարմնական, ֆիզիկական լինելուց բացի հոգեկան, հոգեբանական բնույթ է կրում, որն առավել խորը եւ հաճախ անջնջելի ազդեցություն է թողնում անհատի վրա:

Նման հոգեբանական եւ մտավոր ուղղվածության հարցեր է քննարկել Ջեն Բալաքյանն իր «Dreams on Fire» (Բոցավառված անուրջներ) պիեսում, որն առայժմ, թագավարակի պատճառով, Քին (Kean) համալսարանի ուսանողների կատարմամբ առցանց zoom ընթերցանության ձեւաչափով է ներկայացվել հանրությանը՝ ճանաչված դերասանուհի եւ կինոարտադրող, SRFF կինոփառատոնի (Նյու Յորք) հիմնադիր Նորա Արմանիի բեմադրությամբ:

Պիեսի գլխավոր կերպարը Արամ Սարգսյանն է, որ տարվելով տատիկի Եղեռնի ծանրագույն տարիներին տեղի ունեցած ընտանեկան պատմությունների ազդեցությունից հոգեկան ընկճվածության վիճակում է հայտնվում եւ կամ իրոք չի հիշում, կամ էլ նախընտրում է մոռացության տալ իր վարքագիծը որոշակի իրավիճակներում:

Նա անավարտ է թողնում տարեվերջյան քննաշրջանը եւ նույնիսկ հրաժարվում էր սիրած աղջկան՝ Էմիլիին հանդիպելուց, որը պարզվում է ծագումով թուրք ամերիկացի է: Պիեսի հիմնական թեմաներից է նաեւ անավարտությունը: «Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ գիտակցում ենք, որ այս կամ այն գործը կիսատ ենք թողել եւ պարտավոր ենք այն ավարտին հասցնել, ինչպես Արամն է կարողանում կատարել պիեսի վերջում», ասում է Ջենը, եւ հավելում, որ մեծապես տպավորված է եղել Արթուր Միլերի «Վաճառականի մահը» պիեսի արտահայտչական միջոցներով, որոնք օգնել են իրեն կառուցելու իր պիեսի անցյալ իրադարձությունները:

Ջեն Բալաքյանը քույրն է 1998-ին «Լավագույն վաճառվող գիրք» ճանաչված «Ճակատագրի սեւ շունը» հուշագրության, որտեղ նույնպես փաստագրված է ծանրագույն տրավմայի ազդեցությունը մարդկային հոգեկան ապրումների վրա: Ջենը անգլերեն լեզու եւ գրականություն է դասավանդում Քին համալսարանում: Ունի հրապարակումներ տարբեր պարբերականներում:

Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոռոգման խնդիրը` ուշադրության առարկա

Հաջորդ գրառումը

Մոսկվայի կրթության ավանդական միջազգային սալոնում

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Մոսկվայի կրթության ավանդական միջազգային սալոնում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական