Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Արցախում երեխաներ են ծնվում

Գաղտնիք չէ,որ քաղաքացիական հագուստներով բնապահպան ներկայացող ադրբեջանցիների մի մեծ խումբ շինծու պատրվակով 2022 թվականի հոկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մինչեւ օրս փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Չնայած առկա դժվարություններին, Արցախում ապրող մեր 120 հազար հայրենակիցները հերոսաբար պայքարում են:

Հարկ է նշել,որ շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում  ծնվել է 110 երեխա: Միայն 2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա: 

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում  2022 թվականի ընթացքում  ծնվել է  1623  երեխա, որից 15-ը զույգ: Արցախցի  43 երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում:       

Արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության  բուժհաստատություններում  ծնվել է 17 երեխա, որից 16-ը  «Մոր եւ մանկան առողջության  պահպանման կենտրոն»  ՓԲԸ-ում, 1-ը «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում:   

Անհրաժեշտ է նշել,որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները «Արեւիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ