Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի վտանգված հայկական ժառանգությունը՝ մայիսի 11-14-ին Զալցբուրգում եւ Վիեննայում

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Բուդապեշտի հունգարաադրբեջանական տանը մայիսի 2-ին բացվել է «Հայկական վանդալիզմ. Զավթումից առաջ եւ հետո» վերնագրյալ լուսանկարների ցուցահանդեսը, հաղորդում է «Ազերթաջի» գերմաներեն տարբերակը՝  լուրը զետեղելով «քաղաքականություն» բաժնում։ Ամիսներ առաջ Ալիեւը խոստացել էր, որ արտերկրում ներկայացնելու է հայերի վանդալիզմը եւ փաստորեն հետամուտ է իր հայտարարածին։ Դատելով տեղեկատվությանը կից լուսանկարներից, այցելուների թիվը մեծ չի եղել։ Ցուցահանդեսը տեւելու է մոտ մեկ ամիս, այն կազմակերպել են ադրբեջանական սփյուռքին սատարող ֆոնդը եւ Բուդապեշտի հունգարաադրբեջանական տունը։ Թե ինչ արձագանք կունենա այս քարոզչությունը, այսօր դժվար է կանխատեսել, բայց մխիթարական է, որ Եվրոպայի կենտրոնում Արցախի, նրա վտանգված հայկական ժառանգության, Ալիեւի վանդալիզմի մասին խոսվելու է, հուսանք՝ նաեւ արագ արձագանքմամբ։

Մայիսի 11-ին Զալցբուրգում, ապա 13-14-ին Վիեննայում երկու ցուցահանդես կբացվի, որ Արցախի վտանգված հայկական ժառանգությանը միջազգային ուշադրություն բեւեռելու նպատակ է հետապնդում ։ Զալցբուրգցի հայագետ Յասմին Դում-Թրագութը, որ ամիսներ առաջ ծառայության հրավիրվեց սուրբ Էջմիածին, շատ ակտիվ է, եւ «Ազգ»ը ծանուցել է, որ նա գերմանալեզու առցանց տարածքում բազմիցս է բարձրաձայնել հայկական քրիստոնեական ժառանգության, հատկապես Արցախում դրանց պահպանման հրատապության մասին։

«Հայաստանում եւ աշխարհում օրեցօր ավելի է սաստկանում այն մտահոգությունը, թե Ադրբեջանը լրջորեն մտածում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգությունն իսպառ ոչնչացնելու մասին։ 2020-ի աշնանը ԼՂ -ն իր տարածքի մեծ մասը կորցրեց Ադրբեջանի հետ պատերազմում, եւ  քրիստոնեական այնպիսի վայրեր, ինչպիսիք են Շուշիի մայր տաճարը, Դադիվանքն այլեւս հայկական վերահսկողության տակ չեն», ծանուցում է kathpress ավստրիական կաթոլիկական կայքէջը։

«Մշակույթը հակամարտության ծիրում. Արցախի հայկական մշակութային ժառանգությունը» վերնագիրն է կրում Զալցբուրգի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի,  Քրիստոնյա Արեւելքի հետազոտության կենտրոնի մուտքի ճեմասրահում ներկայացվող լուսանկարների ցուցահանդեսը։ Քրիստոնյա Արեւելքի հետազոտական կենտրոնի ղեկավար, ցուցահանդեսի կազմակերպիչ պրոֆեսոր Յասմին Դում- Թրագութը ընդգծում է Արցախի վտանգված ժառանգությունը լայն հանրությանը օր առաջ ներկայացնելու կարեւորությունը։ Մայիսի 11-ին ժամը 12-ին նախատեսված է ցուցահանդեսը բացել բանախոսությունների շարքով. ելույթ կունենան Արցախից Վրթանես արք. Աբրահամյանը, ԱՄՆ Արեւմտյան ափի առաջնորդ Հովհան արք. Տերտերյանը, ինչպես նաեւ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Արցախի կրոնամշակութային ժառանգության պահպանման աշխատանքային խմբից Գարեգին վարդապետը։ Վիեննայից բանախոսությանը կմասնակցեն նաեւ Միջին Եվրոպայի ու Շվեդիայի կաթողիկոսական պատվիրակ Տիրան եպս. Պետրոսյանը, ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Իր ներկայությունը հաստատել է նաեւ Զալցբուրգի արքեպիսկոպոս Ֆրանց Լակները։ Միջոցառման շրջանակներում ներկայացվելու է նաեւ պրոֆ. Դում-Թրագութի համահեղինակությամբ հրատարակված «Արցախի հայկական կրոնամշակութային վտանգված ժառանգությունը» (“Endangered Armenian cultural-religious heritage of Artsakh”) ժողովածուն։

Մայիսի 13-ին եւ 14-ին նույնաբովանդակ միջազգային գիտաժողով կգումարվի նաեւ Վիեննայի արվեստի պատմության թանգարանում։ «Ղարաբաղից Վիեննա. Հայկական մշակույթի նմուշները Ղարաբաղից Մխիթարյան միաբանության վանական համալիր» վերնագրյալ ցուցահանդեսը կբացվի մայիսի 13-ի երեկոյան։ Բացի Հայ առաքելական եկեղեցուց, գիտաժողովի կազմակերպմանը սատարել է մշակութային վտանգված ժառանգության պահպանմամբ զբաղվող ավստրիական «Կապույտ վահանը»։ Գիտաժողովի բացման պատիվը տրված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Տիրան եպս. Պետրոսյանին։ Բանախոսների թվում են ավստրիական «Կապույտ վահան» կազմակերպության նախագահ Կարլ Հաբսբուրգը, հայագետներ աշխարհի տարբեր երկրներից։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Նախորդ գրառումը

Արտգործնախարար Միրզոյանի այցը ԱՄՆ ուղենշում է Հայաստանի դիվանագիտական պատշպանունակությունը

Հաջորդ գրառումը

Թուրքերի վերջնապայմանը՝ ուրացե՛ք Ցեղասպանությունը…

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախահայության ցեղասպանությունը և Արցախի Հանրապետության օկուպացիան «լավ կետ ա», որին մենք հասել ենք ազգովի. Փաշինյանը խոստովանեց. Ստեփան Հասան-Ջալալյան

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
Հաջորդ գրառումը

Թուրքերի վերջնապայմանը՝ ուրացե՛ք Ցեղասպանությունը...

Լրահոս

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026

Հունիսի 27-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է «Ուժային կենտրոնների միջև․ բազմավեկտոր դիվանագիտության դասերը»...

Երբ Ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում, Իսրայելի քայլը ո՛չ ողջունել է լինում, ո՛չ դատապարտել. Սողոմոնյան

29/06/2026

Երբ Հայոց ցեղասպանության ճանաչումը տեղի է ունենում զուտ քաղաքական նպատակահարմարության ծիրում՝ այս դեպքում թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման ֆոնին, ինչպես նաև հաշվի...

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական քայլ է,որը պետք է դիտարկել թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում. թուրքագետ

29/06/2026

Իսրայելի քայլերն, ըստ էության, քաղաքական են՝ չնայած որ այդ երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը պատմությունից և բարոյականությունից է խոսում։ Azg.am-ի թղթակցի...

«Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր ապտակ էր Էրդողանին, բայց սա Իսրայելի կողմից օրինական ճանաչում չէ»․ Արտյոմ Չերնամորյան. «Առավոտ»

29/06/2026

«Ցավոք սրտի, երկու շաբաթ հետո Իսրայելի Քնեսեթը արձակուրդ է գնում, իսկ աշնանը Իսրայելում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եթե, իհարկե,...

Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունը «թուրքական դար» կառուցելն է. Էրդողան

29/06/2026

«Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունն է, որ թյուրքական աշխարհն ընդունի մեր ընդհանուր պատմությունը, լեզուն և մշակույթը»,- Բաքվում անցկացված Առաջին թուրքագիտական ​​համաժողովի  100-ամյակին...

ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ

29/06/2026

Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, Եկեղեցու դեմ հարձակումներն ու ընտրակեղծիքները՝ սատարելու համար ՀՀ վարչապետին ՀՀ վարչապետին չի հաջողվել ստանալ ձայների...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական