Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արտաքին ազդեցությունն ու Հայաստանի քաղաքական ուժերը

ԱԶԳ
05/06/2026
- 05 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի ընտրությունների օրը մոտենում է, քաղաքական բնապատկերը Հայաստանում դառնում է առավել հագեցած այն քննարկումներով, թե արդյոք քաղաքական տարբեր ուժեր գտնվո՞ւմ են արտաքին զանազան ուժային կենտրոնների ազդեցության ներքո: Սա, որոշ առումով, բնական եւ ակնկալելի երեւույթ է, քանի որ որեւէ երկրում, եւ հատկապես փոքր պետություններում, համաշխարհային գերհզոր տերությունները միշտ էլ ունեցել են եւ ունեն որոշակի շահեր, եւ այդ շահերը հաճախ արտահայտվում են տեղական քաղաքական այն ուժերի միջոցով, որոնց գործունեւթյան օրակարգերը համահունչ են այդ շահերի հետ:

Արդյունքում, վերջին օրերում թեժացել են քննարկումներն այն հարցի վերաբերյալ, թե Հայաստանում ո՞ր քաղաքական ուժերն են համարվում ռուսամետ եւ որո՞նք` արեւմտամետ: Այսօրինակ դասակարգումները հաճախ որպես գործիք են ծառայում ազդելու հանրային կարծիքի վրա եւ քվեարկողների ձայները առաջնորդելու որոշակի ուղղությամբ:

Օրինակի համար, իշխող կուսակցությունը երբեմն շեշտում է, որ քաղաքական որոշ ուժեր առավել սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, իսկ իրենք` ավելի եվրոպամետ են եւ հակված են ինտեգրվելու Արեւմուտքի հետ: Ի հակադրություն դրա, ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին չափից ավելի շատ կախվածության մեջ լինելու արտաքին ուժերի ազդեցությունից եւ կամ ծառայելու օտարերկրյա կառույցների թելադրանքներին:

Իրականում նման պիտակավորումները քաղաքական հաղորդակցությունների սովորական գործիք են, բայց միշտ չէ, որ դրանք ամբողջական կամ իրական պատկերն են տալիս այս կամ այն քաղաքական ուժի արտասահմանյան դիրքորոշման մասին: Արդյունքում ընտրազանգվածի շրջանում ձեւավորվում են որոշակի կողմնորոշումներ, եւ իշխանությունները կարողանում են պաշտպանել այն թեզը, որ իրենց պարտության պարագայում Հայաստանը դառնալու է «ռուսական գաղութ»: Ընդդիմությունն էլ պնդում է, որ իշխող կուսակցության վերընտրության պարագայում Հայաստանը դառնալու է «Թուրքիայի վիլայեթը»:

Այդուհանդերձ, իրականությունը բնականաբար այնքան պարզ չէ, որքան ներկայացվում է: Պատասխանատվության գլխավոր բաժինը պետք է դնել իշխանությունների ուսերին, որովհետեւ ի վերջո կառավարությունն է պատասխանատու ստեղծելու հասարակական միասնության եւ հանդուրժողականության մթնոլորտ, ինչը Հայաստանում իսպառ բացակայում է:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, պետք է նշել, որ վերջին տարիներին նրան չի հաջողվել ինչպես հարկն է գործակցել իշխող կառավարության, Մ. Նահագների կամ Եվրոմիության քաղաքական ուժերի հետ: Արդյունքում բնականաբար նա ոչ մի պաշտպանություն չի կարող ակնկալել կամ ստանալ ԵՄ-ի կամ արեւմտյան դերակատարների կողմից: Սա ընդհանուր առմամբ ընդդիմության բացթողումն է, որին կարիք չկա ներկայիս անդրադառնալու:

Չափազանց կարեւոր է հասկանալ, թե ինչպես են իշխանությունները ներկայացնում իրենց դիրքորոշումը որպես արեւմտամետ, դեպի Եվրոպա ձգտող, եվրոպական ինտեգրմանը հետամուտ ուժի, միաժամանակ երբեմն մեղադրելով Ռուսաստանին Հայաստանի եւ ՀՀ կառավարության դեմ հիբրիդային պատերազմ մղելու մեջ: Իրականությունն այն է, սակայն, որ 2018-ից ի վեր ՀՀ իշխանությունները չեն գործադրել որեւէ լուրջ քայլ ընդդեմ Հարավային Կովկասում ՌԴ-ի կենսական շահերիի: Նրանք չեն հեռացել ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից: Ավելին, ռուսական զինվորական հենակետը շարունակում է իր ներկայությունը պահպանել Հայաստանում: Իր հերթին, Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հայկական ատոմակայանը նույնպես շարունակում է գործել, եւ Ռուսաստանը առաջվա նման մնում է ՀՀ-ի ամենամեծ առեւտրական գործընկերը: Առեւտրաշրջանառությունը երկու պետությունների միջեւ հասնում է տարեկան միլիարդավոր դոլարների: Չմոռանանք նաեւ, որ ՌԴ-ն հյուրընկալում է աշխարհում ամենամեծ հայկական սփյուռքը, որի թվաքանակը հավասար է մոտավորապես ՀՀ-ի ներկա բնակչության թվաքանակին:

Հետեւաբար, հույսեր կապել, որ Հայաստանը դուրս կգա ռուսական ազդեցության ոլորտից եւ կթեքվի դեպի Եվրոպա, առնվազն իրականությանը չի համապատասխանում: Նման զարգացում չի կարող տեղի ունենալ վերը նշված հանգամանքների պատճառով:

Այն ներածականը, որ իշխանությունների կողմից հանրային քաղաքական ներքին քննարկման առարկա է դարձել, թե իրենք եվրոպամետ ուժ են եւ պատրաստ են ԵՄ-ին միանալու հանրաքվե անցկացնել, ներկա փուլում առնվազն զարմանալի է, քանի որ նրանք չունեն ո՛չ տեսական, ո՛չ էլ գործնական հնարավորություն այն իրականացնելու: Հետեւապես, ներքին քաղաքական շրջանակներում բարձրաձայնվող քննարկումները կեղծ են եւ իրականությանը չեն համապատասխանում: Դրանք պարզապես փորձ են նախընտրական ժամանակահատվածում հասարակությանը մոլորեցնելու, որպեսզի հետապնդեն իրենց քաղաքական ուժի վերընտրությունը առաջիկա հինգ տարիների համար:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շնորհանդես՝ Թեքեյան կենտրոնում

Հաջորդ գրառումը

Գնա՛ ընտրության

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Գնա՛ ընտրության

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026

Արդեն քանի տարի է, ինչ երկու պետություն` Ադրբեջանն ու Թուրքիան, նկրտումներ ունեն և հայտ են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության, և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական