Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արեւ խաղա իմ երեսին»

08/07/2022
- ԱԶԳ շաբաթաթերթ, Երաժշտություն, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի «Գեղջկական նոր տաղիկներ» գրքի շնորհանդեսի մի յուրօրինակ տարբերակ մատուցվեց հունիսի 29-ին, Կամերային երաժշտության տանը: «Տաղարան» համույթը պոեզիայի մեղեդին ու մեղեդու պոեզիան միաժամանակ գնահատող արվեստասերների համար մի անկրկնելի երեկո նվիրեցին: Բանաստեղծուհու՝ գեղջկական տաղիկների հիմքով գրված բանաստեղծությունների խոսքերով եւ ժողովրդական զուլալ երաժշտությունը դասականի մակարդակով ներկայացնող- Հասմիկի բանաստեղծություններով ներշնչված «Տաղարանի» նոր ստեղծագործություններով հավաքված համերգ-ներկայացումը հրաշալի էր ե՛ւ բովանդակությամբ, ե՛ւ բարձրարվեստ կատարումներով, ե՛ւ հայկական մեղեդու լավագույն նմուշների ոգին փոխանցելու առումով: Ահա այն, ինչ պետք է մատուցել հայերիս՝ ունեցածը չմոռանալու համար, եւ օտարին՝ մեր արվեստի մասին ճիշտ պատկերացում ունենալու համար: Այդպես էի մտածում ողջ շաբաթ, սակայն, համացանցային անդրադարձերից զատ չնկատեցի ԶԼՄ-ների ուշադրությունն իրոք բարձրարվեստ համերգ-ներկայացման հանդեպ: Այդ պատճառով որոշեցի անդրադառնալ՝ միգուցե մշակույթի նախարարությունը վերջապես նկատի առանց իր մասնակցության ստեղծված մշակույթի այս բարձր նմուշը եւ պատրաստի ներկայացման հետագա հանրայնացմանն ի վերջո նպաստի: Այլապես՝ մեր առօրյան շատ է տոլերանտ արդեն ցածրաճաշակ եւ անգամ օտար մեղեդու հանդեպ, մինչդեռ կոմիտասյան շնչով ստեղծված մեղեդիների, երգ-խաղիկների, կատակերգերի ամբողջությունը, որով հագեցած է նոր աշխատանքը, մեր ինքնության երեւակիչ է:

Համերգային ծրագիրը կոչվում էր «ԱՐԵՎ ԽԱՂԱ ԻՄ ԵՐԵՍԻՆ»: «Գեղջկական նոր տաղիկներ» գիրք-երգարանը երկու հեղինակների՝ բանաստեղծուհի Հասմիկ Սարգսյանի եւ կոմպոզիտոր, դաշնակահար, «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանի ստեղծագործական համագործակցության արդյունքն է:

Սիրերգեր, աշխատանքային, հայրենասիրական, պանդխտության երգեր՝ ամենը, որ հատուկ է հայ ավանդական երգարվեստին, բոլորը կա այս գրքում.բայց նո՛ր, մինչ այս եղած – լսածից տարբեր, նո՛ր հունչով: Այս գիրքը յուրահատուկ տուրք է հայոց մշակույթի արմատներին: Այդպիսով երկու հեղինակների ստեղծած երգարանը հիմք էր դարձել համերգ-ներկայացման համար, որտեղ համույթի հիանալի երգիչներն ու երաժիշտները տաղիկները հասցրին կամերային տան լեփ-լեցուն դահլիճի ընտիր հասարակությանը այնքան համահունչ ու ներդաշնակ, ինչպես որ երկու հեղինակների խոսքն ու մեղեդին են ներդաշնակ, միահյուսված: Տեսեք՝ ինչ սիրուն է.

Աստղը՝ դարձ-դարձ, երկնային բարձ,

մեջ քո աչուկ՝ քաղցր երազ,

քո վարսերը՝ կողքի փռված,

ալիք-ալիք՝ անծայր ծովակ:

Սարսուռ գիշեր, կլոր լուսնյակ,

տաքուկ շնչիկ, բրդե վերմակ,

չըլնի հանկարծ, որ վեր կենաս,

մինչեւ շաքար շուրթդ չտաս…

Նույնքան սիրուն էր Երկանյանի ստեղծած մեղեդին:

Ժողովրդական բանահյուսության մոտիվներով է Հասմիկ Սարգսյանը (որը վերջերս դարձել է նաեւ մեր թերթի ակտիվ հեղինակներից) ստեղծել գեղջկական տաղիկները՝ վայոցձորյան, Տալվորիկի, Սասնա, ապարանյան զուգերգ-խմբերգեր, կատակերգեր, որտեղ բնության եւ մարդու ներդաշն համագոյությունն է: Այս զուլալ տաղիկներին Սեդրակ Երկանյանը նույնքան զուլալ, կոմիտասյան շնչով հագեցած եւ հայոց ազգային երաժշտական լավագույն ավանդույթների ոգով, մի քիչ էլ դասական երանգավորմամբ մեղեդային հագուստներ է հագցրել: Այս ներկայացումն այն աստիճան է հագեցած հայոց մեղեդու ու ժողովրդական բառուբանի կենդանի պատկերներով, այն աստիճան է արթնացնում մեր ներսի քնած, մեղեդային, պոետիկ, ազնիվ, մաքրամաքուր ակունքայնությունը, հայկականությունը, այնքան գեղեցիկ է մեղեդու եւ խոսքի բեմական հանդիպումը, որ անխճություն է այս ներկայացումը թողնել կենտ ելույթի ճակատագրին: Այն պետք է պտտել Հայաստանով ու Սփյուռքով՝ այնքան որ հարուստ երանգապնակ ունի այս համերգը, այնքան որ միատեղ նկարագիր ու բնութագիր է համադրել: Հեղինակների ջանքը ստեղծել է հայ արվեստի կուտակում, որն ափսոս է չհանրայնացնելը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական ճնշումները դրսևորվելու են Նախիջևանի ուղղությունից. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Ես հավատում եմ լուսառատ վաղվան

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ես հավատում եմ լուսառատ վաղվան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026

Հետաքրքիր է, ընտրությանը մասնակցելու նպատակով Ռուսաստանից եկած հայրենակիցներին «հայտնաբերող» լրատվամիջոցները նույն նախանձախնդրությամբ փորձում ե՞ն հայտնաբերել նույն խորհրդարանի ընտրությանը մասնակցելու նպատակով...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական