Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Արեւային ջրատաքացուցիչներ Սյունիքի մարզում

Էներգետիկ անվտանգության տեսակետից կարեւոր նշանակություն ունի հատկապես ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերում արեւային էներգիայի լայնամասշտաբ օգտագործումը: Գերմանիայի կառավարությունն իր «Կովկասյան նախաձեռնություն» ծրագրով տարածաշրջանում դեռ 2000թ-ից է աջակցում կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանը: Այս ընթացքում KfW բանկի հետ իրականացվել են մի շարք ծրագրեր:Արեւային ջերմային կայանները տեղադրվեցին «Հայաստանի Հանրապետության հետ Գերմանական ֆինանսական համագործակցության» Հայաստանի պաշտպանվող տարածքների աջակցության  ծրագրի շրջանակներում:

Այս անգամ ՀՀ  Սյունիքի մարզում բնական ռեսուրսների եւ պաշտպանվող տարածքների կառավարման բարելավմանն աջակցելն էր նպատակը, ինչպես նաեւ հարակից համայնքների սոցիալ տնտեսական իրավիճակն լավացնելը:

ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության  եւ «Ֆրիէներջի» ընկերության համագործակցությամբ 147 արեւային ջրատաքացուցիչներ են տեղադրվել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սրաշեն, Ներքին Հանդ եւ Ծավ գյուղերում: Անտարակույս, անհրաժեշտ է զարգացնել հաջողությունը,նպաստել այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը հատկապես այս տարածաշրջանում: Ցանկալի կլիներ ունենալ նաեւ հարկային դաշտի զգալի բարելավում:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի  բնագիտության  ակադեմիայի  պրոֆեսոր