Երկուշաբթի, Ապրիլի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ասթինե Կալաշյանի գիրքը կարոտի մասին է

Մարիետա Խաչատրյան
16/01/2026
- 16 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
62
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախցի Ասթինե Կալաշյանի «Դարպասից այն կողմ» առաջին գրքի փոքրիկ պատումները կորսված Արցախ աշխարհում մնացած հայրենի գյուղի` Մեծ Թաղերի մարդկանց, մանկության թանձրացումների եւ կարոտի մասին են: Գրքի խմբագիր Ռուզան Մինասյանը Կալաշյանի արձակը վավերագրական է անվանում` զուգահեռ իրականությունների խառնում գեղարվեստական բարձր վարպետությամբ: Ըստ նրա` գիրքը խոստովանանք է, որտեղ մեր գերխիտ ժամանակներից, կյանքից վերցրած կտավներում շերտ-շերտ կարող ես գտնել տխուր-ուրախ երկրի չսպիացող վերքերի, երկրով շնչող հերոսների ներսի պատերազմի մասին պատմությունները.«Հեղինակը հիանում ու իր հետ մեզ տանում է մի աշխարհ, մի միջավայր, որտեղ շատ երկար կուզեինք մնալ»:

Փոքրիկ գիրքն ընթերցելիս անկրկնելի գտածոներ ես ունենում`ոչ միայն պատումներով, այլեւ դրանց կցված լուսանկարներով, որոնք Ասթինեի կարոտների իրեղեն ապացույց են: Այդ գտածոները հուզիչ ու հիշվող են: Արցախի համար մղված մարտերում ոտքերը թողած Յակովը` կես մարմնում եղած հզոր սրտով ու այն մասին, թե ոնց այդ կես մարմնում բաբախող հզոր սրտի մեջ նա տեղավորեց հայրենիքն ու ընտանիքի հետ հեռացավ գյուղից` վստահ, որ էլի կգնա ու իր ձեռքով կբացի իրենց դարպասը:

Գտածոներ են տատի բույրով շալը, պապի հանդաբույր պիջակը, տատի ծննդավայր Վարանդայի դույլերով բալը, իր ծաղկեցրած գյուղի մատույցներում թշնամու արկի պայթյունից ընկած «էն սիրուն դերասանի նման մեզ նայող իմ մանկության ընկերը» (Էրիկ Լալայանը):

Անկրկնելի ընկերուհիների համուհոտով եռյակը` տատը, Ռոզա աքան, Վարդուկ աքան: Յոթհարյուր քայլ այն կողմ հայկական հրաշք նախշերով գորգերի գործարանը: Գյուղի ամենաքաղցրահամ տաք աղբյուրը: Գյուղի միակ էլեկտրական ալրաղացն` իր շատ կարդացած, գյուղում հարգանք վայելող, չիբուխը միշտ բերանին, ջաղացի հերթը միշտ արդար պահող նիհար ջաղացպանով:

Հաղթանակից հետո Արցախի սպիտակած հացերով, «Շուշին երնք կալա~լ» անչափելի ուրախությամբ, «Մեծ գյուղում» մեկ տասնյակից ավելի անուն ունեցող թաղերով` Քյալունց, Հայրունց, Մանկապարտեզին, Ճեղացեն, Շկոլեն, Մագազինին, Ստալավոյեն, Կլուբեն…:
Ու կարոտո՛վ, կարոտո՛վ, որ անուն ունի` Ասթինե Կալաշյան,«Դարպասից այն կողմ»:

Մ. Խ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Հովսեփ Թոքաթ – Անպետյանի «Վանի անհետացած աշխարհը»  աշխատությունը ներկայացվեց հայաստանյան գիտական հանրությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Հովսեփ Թոքաթ - Անպետյանի «Վանի անհետացած աշխարհը»  աշխատությունը ներկայացվեց հայաստանյան գիտական հանրությանը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. «Երկիր»

26/04/2026

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը

26/04/2026

Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Նյու Յորքի քաղաքապետի գրառումից Ադրբեջանի ԱԳՆ-ն հիսթերիայի մեջ է ընկել

26/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը շինծու «հայերի ցեղասպանության» մասին. հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական