Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անցում. Լուտվիկ Թապաքյան

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ

Գույժը ստացանք մեր քույր հրատարակության՝ Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի նախամանորյա համարներից մեկից. օրերս Լոս Անջելեսի շրջանում մահացել է դերասան, ռեժիսոր, երգիծագիր եւ… գրաշար Լուտվիկ Թապաքյանը, 79 տարեկան հասակում:

Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի 1969 թ.ի շրջանավարտներից էր նա: Սփյուռքահայ երիտասարդների այն սերնդից, որը Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից ու նույնիսկ Ուրուգվայից եկել էր թատերական կրթություն ստանալու Երեւանում: Ի՞նչն էր մղել այդ տղաներին այդ ասպարեզն ընտրելու: Սփյուռքում մշտական ու պրոֆեսիոնալ թատրոն չի եղել բնավ, իսկ օտար թատրոններում նրանց գրեթե ոչ մի հեռանկար չէր սպասում: Ինձ թվում է՝ մայր հայրենիքում կրթություն ստանալու իղձն է նրանց մղել այդ քայլին. թատերական նշանավոր գործիչների, դերասան ու ռեժիսոր հայտնի դեմքերին ուսանելու, այդ թվականների թատերական կյանքի մթնոլորտում բոհեմական կյանք վարելու իղձը նաեւ: Նրանց մեծ մասը այնքան չի տիրապետել որեւէ օտար լեզվի՝ տարբեր երկրների բեմերում կամ կինոասպարեզում հանդես գալու համար: Լավագույն դեպքում, ուսումն ավարտելուց հետո, իրենց երկրներ վերադարձին, գաղութային կյանքն է նրանց ասպարեզ տվել բեմ բարձրանալու՝ հաճախ իրենց իսկ հիմնած սիրողական թատերախմբերով, մեծամասամբ հայրենի թատրոնների ռեպերտուարների արեւմտահայերեն կրկնությամբ: Ընդամենը, որքան որ հիշում եմ, այդ շրջանավարտներից երկուսն են կարողացել իրենց տաղանդը դրսեւորել օտար թատրոններում ու կինոյում՝ Ժիրայր Ավետիսյանը, որն արդեն ուսանող տարիներին հաջողությամբ ընդգրկված է եղել Հայկինոյում՝ «Կարինե» եւ այլ ֆիլմերում, իսկ մյուսը՝ Ժիրայր Բաբազյանը, որը խաղացել է ֆրանսիական կինոյում եւ թատերախմբերում, իսկ այժմ իր գիտելիքներն ու փորձառությունն է փոխանցում հայրենի երիտասարդությանը:

Այսուհանդերձ, մյուս տղաները Բեյրութ ու Սուրիա վերադարձին անհամեմատ աշխուժացրել են հայ գաղութային կյանքը թատրոնի միջոցով: Նրանցից են եղել Օննիկ Գանթարճյանը, Վաչէ Ատրունին, Հարութ Երեցյանը, Երջանիկ Մարգարյանը, Գրիգոր Քեշիշյանը ու մի քանի ուրիշներ, որոնք կենսունակ են պահել լիբանանահայ ու սիրիահայ թատրոնը Պերճ Ֆազլյանից, Վարուժան Խտըշյանից, Գրիգոր Սաթամյանից հետո: Թապաքյանը Բեյրութում ոչ միայն թատերական ներկայացումներ է բեմադրել, այլեւ երգիծական իր նյութերով փնտրված սյունակագիրն է եղել 1970-75 թթ.ին լույս տեսնող «Երիտասարդ հայ» շաբաթահանդեսի: Առ այսօր մարդիկ հիշում են «Իշամեղու» ստորագրությամբ նրա սյունակում լույս տեսած՝ երգիծական ակնարկները:

Խոհուն, փիլիսոփա, զարգացած, դեպքերն ու երեւույթները միայն իրեն հատուկ ստոյիգյան վերաբերումով բնորոշող մարդ էր նա, լավ, բարի ընկեր, որ երիտասարդական ամենաաղմկալից քեֆերին անգամ կարող էր մեղմ ու երազկոտ երգել իր ամենասիրած երգը՝ «Զեփյուռ բարեւ տար իմ յարին, կյանք ու արեւ տար իմ յարին»…

Տարիներ անց, երբ արդեն Բեյրութից փոխադրվել էր Ամերիկա, իրեն հանդիպեցի ՌԱԿ-ի «Նոր օր» շաբաթաթերթի խմբագրատանը, որտեղ այդ ժամանակ խմբագրի աթոռը զբաղեցնում էր դարձյալ Բեյրութից իմ հնագույն ընկերներից՝ նմանապես սիրողական թատերախմբերում հանդես եկած Հակոբ Պողոսյանը: Հին, երեւանյան մեր ուսանողական տարիները վերհիշեցինք Լուտվիի հետ, որ գրաշար, իսկ տիկինը՝ էջադրող էր աշխատում այդ թերթում: Լուտվիկի զվարթախոսության մեջ տխրություն կար, կյանքում իր տեղը չգտած, իր կոչումից հեռացած մարդու տխրություն: Սփյուռքացա՛ծ մարդու տխրություն:

Ողորմի հոգուն: Խոնարհում՝ իր բարի հիշատակին:

Հ.Ա.

Նախորդ գրառումը

Հարկավոր է ազգային հիմնանպատակ ձեւակերպել

Հաջորդ գրառումը

2023. բարի ժամանակներ բոլորիս

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

2023. բարի ժամանակներ բոլորիս

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական