Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անորոշ ժամանակների տրվելով

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ քաղաքացուս շրջապատի որոշակիից մինչեւ բացարձակ մեծամասնությունն անորոշ տրամադրություններով է սկսում Աստծո պարգեւ յուրոքանչյուր առավոտն ու այն նույնկերպ ավարտում երեկոյան: Տպավորություն է ստեղծվում, որ կապ չունի նա աշխատանք ունի՞, թե՞ գործազուրկ է, երիտասա՞րդ է, թե՞ ծեր, առո՞ղջ է, թե՞ հիվանդ, արական, թե՞ իգական սեռի ներկայացուցիչ է: Օրերս նրանցից մեկը, դեռեւս մնացած ֆիքսված հեռախոսակապի միջոցով զանգահարել է համեմատաբար ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուս հետեւյալ հարցով. արդյո՞ք  հրատապ է ՀՀ-ում խեցգետին կոչվողի բիզնեսը:

Անկեղծ գտնվեմ եւ նշեմ, որ հարցից անակնկալի եկա, քանզի տնտեսության հարցեր լուսաբանելու նախասիրություններիս ընթացքում երբեւէ խեցգետին կոչվողի հետ չէի առնչվել: Նման մոտեցում չեմ նկատել նաեւ տասնամյակներ շարունակ հարյուրավոր հյուրասիրությունների մասնակցության ընթացքում, երբ հիմնական մատուցվողը փլավն ու սունկ են եղել, տոլման ու մսեղենը, հարիսան ու խաշլաման: Ի՞նչ մնում է խոցգետնին, կուզեք ինձ քարե դարի ներկայացուցիչ համարեք, կուզեք կերակրատեսակներից բացարձակապես ոչինչ չհասկացող մեկը, անգամ նվազագույն պատկերացում չունեմ:

Իսկ թե ինչու եմ այսչափ մանրամասնում, խնդրեմ ծանոթացեք. հեռախոսազանգողն ասաց, որ մտահոգությունը կապված է ՀՀ էկոնոմիկայի բարձր պաշտոն զբաղեցնող փոխնախարարի կողմից երկրում խեցգետնի արտադրությամբ զբաղվողների բիզնեսին ծանոթանալու այցի հետ: Թվում է` բարձրաստիճան այր է, երկրի առաջնահերթություններն իրեն առավել են տեսանելի, անհրաժեշտություն է դրանց ծանոթանալ, շարքային քաղաքացիների սննդակարգը բարեփոխել: Չէ՞ որ հենց ՀՀ էկոնոմիկայի նախարարն է նշել, որ Հայաստանի հանրապետության պարենային անվտանգության գլխավոր խնդիրներից մեկը… ճիշտ սնվելն է:

Այլեւայլ միջավայրեր հարցումներիս արդյունքում պարզվեց, որ խեցգետնով սնվելու պարագայում, որը կարելի է ճիշտ սնվել դիտարկել, հարկ է գրպանում թե դրամապանակում առնվազն 15.000 դրամ ունենալ: Տանն այդ կերակրատեսակը պատրաստելն անհույս է. քանզի ծանոթներիցս ոչ մեկը, իսկ նրանք տասնյակներով, տարիների փորձ ունեցող խոհարարներ են, որեւէ անգամ պատկերացում չունեին խեցգետին կոչվողի պատրաստումից: Ստացվում է, որ հայկական խոհանոց ասվածի շուրջ ժամանակակից գնահատականնները չափից դուրս անբարենպաստ են որոշ միջավայրերի առումներով:

Դե եկ ու մի նշիր, որ լավ չէ, թերեւս խայտառակ վիճակ է, քանի երկրում, ասենք բիզնեսի միջազգային ակադեմիա ունենք, ուր ծրագրում են համաշխարհային խոշոր ընկերություններին Հայաստան բերել: Ստացվում է, որ արդեն գործող «Սինոփսիս»-ը դրանց շարքում չէ, հարկ է մտածել նոր, առավել խոշոր, խոշորագույն ընկերությունների մասին, ասենք, մեր հայրենակցի մասնակցությամբ «Մոդերնա»-ի կամ «Կրայսլեր»-ի, չինական «Հայ վեյ»-ի, նամանավանդ հայ բառի առկայության պարագայում: Սա իհարկե կեսկատակ, քանզի մերօրյա Հայաստանի հանրապետության տնտեսությունում դժվար է պատկերացնել, որ հնարավոր է կազմակերպել տպագրվող լուսանկարում պատկերված արտադրանքին համանման որեւէ արտադրանք: Այն բաղկացած է ասեղների խմբից, որոնք թելված են տարբեր գույնի թելերով, կա կոճակ, 1-2 այլ անհրաժեշտություններ: Թե ում մտքով է անցել այս հավաքածում ստեղծել, դժվար է ասել, բայց որ այն հարյուր հազարավոր օրինակով վաճառվում է օդանավերում ու գնացքներում, նավերում ու ավտոկայանատեղերում, նավահանգիստներում ու երկաթուղային կայարաններում, դա իրողություն է, հեղինակներին շահույթ է երաշխավորում, որքան էլ ոմանք այն թերահավատորեն ընդունեն: Ինչ-որ մեկն ակնարկեց, որ սույն հավաքածուի հեղինակը երբեմնի անհատ ձեռներեց է եղել, գրեթե զերո-ից է բիզնեսը սկսել, որը հիմա՜, հիմա՜…

Լավ, լավ, այդքան հեռու չգնանք, այլ վերադառնանք ՀՀ էկոնոմիկայի նախարարի ճիշտ սնվելու դիտողությանը: Ասենք, սննդաբանների կողմից առաջարկվող հավի մսի օգտագործմանը: Եթե նախարարական միայն աշխատավարձով կարելի է տեղական արտադրության հավի կրծքամսի ամբողջ 500 կգ արտադրանք գնել, հարյուր հազարավոր կենսաթոշակառուներին ու նպաստ ստացողներին տրվողը հազիվ 7-8 կգ է կազմում: Արդյունքում` նրանք օգտվում են չգիտես ինչու առավել մատչելի վաճառվող Երկիր մոլորակի չորս կողմերից ներկրվող, շատ ավելի մատչելի գնով առաջարկվող խոր սառեցված մսատեսակներից: Անհայտ է, բացարձակապես որեւէ մեկը չի խոսում, թե ինչու են հազարավոր կիլոմետրեր հեռավորություններից բերվելուց հետո էլ դրանք տեղում արտադրվածի համեմատ կես գնով  վաճառվում: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ Բրազիլիայում լինի, Կանադայում թե Հայաստանում, ձվից մինչեւ 1 կգ կշռող հավ դառնալու ժամանակահատվածը 34-35 օր է, 1-2 օրով ավել կամ պակաս: Ահա այսօրինակ ինչո՞ւ -ն է հարկ պարզել ՀՀ տնտեսվարական մտքին, հանձին իր պետական գերկառույց էկոնոմիկայի գերնախարարության, ուր տարօրինակորեն առաջնահերթություն են դիտարկում, թող որ մեր կողմից սիրողական մակարդակով քննարկվող խեցգետնի արտադրությունը:

Այսուհանդերձ, ըստ ՀՀ կենտրոնական բանկի գնահատականի 2023-ին Հայաստանի հանրապետությունում գնաճը կկազմի 8 տոկոս, երբ նույն տարվա բյուջեի մասին օրենքի քննարկվող նախագծում տնտեսական աճը սահմանվել է 7 տոկոս: Մեր մարդիկ արդեն գիտեն, թե ինչպես ու ինչկերպ են մեզանում մեր առօրյայի վրա հիմնականում ազդող տնտեսական աճն ու գնաճը հաշվառվում: Նրանց տառապանքը փորձ ունի, որը տարիների հետ անքննելի է դառնում:

Այսպես էլ ապրում ենք:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

25.10.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձկնորսի՞ է արդյոք Պապիկյանի համազգեստը

Հաջորդ գրառումը

ԿԸՀ անդամների սիմետրիկ դասավորությունից անդին «ասիմետրիկ» իրողություններ են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Տխրունի. ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական