Երկուշաբթի, Ապրիլի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Ամերիկյան կայսերապաշտությունը ընթացքի մեջ

Հակոբ Ավետիքյան
16/01/2026
- 16 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
98
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երիցս ճիշտ եւ իրավացի էր Նոբելյան մրցանակի մեր դափնեկիրներից Տարոն Աջեմօղլուն, որ ժամանակին նախազգուշացնում էր, որ եթե Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններից Ջո Բայդենին հաղթանակած դուրս գա, ապա դեմոկրատիան, ժողովրդավարությունը վերջ կգտնի Մ. Նահանգներում: Աջեմօղլուն ու մասնագետների նրա խումբը, բացի հասարակագիտական իրենց հետազոտություններից, անշուշտ հետեւել էին, ինչպես ապշահար ողջ աշխարհը, նախորդ ընտրություններում Թրամփի պարտությանը հետեւած, մեղմ ասած, անկարգապահություններին Կապիտոլ Հիլում, հենց Կոնգրեսի շենքում՝ հրձիգ ու պայթուցիկ նյութերի գործադրումով, ոստիկանական ուժերի դեմ գրոհներով, ինչը ափիբերան էր թողել եվրոպական եւ այլ երկրների, ժողովուրդներին ու պետական մարդկանց:

Սակայն, կարծում եմ, որ մեր դափնեկիրն ու նրա թիմը չէին կռահել, որ կրկին իշխանության տիրանալուց հետո թրամփյան հակաժողովրդավարությունը շատ ավելի կոպիտ ու կոշտ կերպով կդրսեւորվի նաեւ այլ երկրներում, առաջին հերթին՝ Վենեցուելայում, որը հենց Ամանորի նախորդ գիշերը, օդային, ծովային ու ցամաքային հարձակման ենթարկվեց, նախագահ Նիկոլաս Մադուրոն ու տիկինը առեւանգվեցին ու տարվեցին Նյու Յորք՝ ամերիկյան դատարանի առաջ պատասխան տալու, իսկ մեկ շաբաթ անց,- դարձյալ չտեսնված ու չլսված, ավելի ճիշտ՝ միայն Միջին դարերում պատմագրված,- Թրամփն իրեն հռչակեց նաեւ Վենեցուելայի նախագահ: Ժողովրդավարության եւ աշխարհակարգի (world order) շա՜տ յուրօրինակ մատուցում, որը հիմնովին ջնջում է արդեն իսկ խարխլված, 1-ին եւ 2-րդ աշխարհամարտերից հետո խելոքացած մարդկության ստեղծած միջազգային կառույցները՝ ՄԱԿ, Անվտանգության խորհուրդ եւ մյուս կազմակերպությունները, Միջազգային դատական ատյանները, երկրների միջեւ համագործակցության ֆինանսական, առողջապահական, բնապահպանական եւ մյուս՝ հակակշռող, փոխօգնության նորմերն ու ընթացակարգերը, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ գրավոր ու բանավոր սկզբունքները:

Վենեցուելայի հափշտակումով մեր երկրագնդի վրա, փաստորեն, հաստատվում է «անտառի օրենքը». ուժեղը ուտում կամ ինչ ուզում անում է նվազ ուժեղ կամ թույլ էակներին: Իսպառ ջնջվում է 1811 թ.ին իսպանացի ու հոլանդացի գաղութարարների ձեռքից Վենեցուելան եւ հետագայում Հարավային Ամերիկայի մյուս երկրները ազատագրած Սիմոն Բոլիվարի հռչակած՝ ժողովուրդների ազատագրության եւ անկախության սկզբունքները: Եվ այժմ այդ երկրները սրտադող սպասում են իրենց նվաճման եւ ստրկացման հերթին, սկսելով հարեւան Մեքսիկայից, Կոլումբիայից, Գուատեմալայից, Բոլիվիայից (Սիմոն Բոլիվայի անունով կնքված), Էկվադորից եւ Լատինական Ամերիկայի այլ երկրներից՝ ենթարկվելու 1902  թ.ին Մ. Նահանգների կողմից արդեն նվաճված Պանամայի ճակատագրին: Թրամփի Վաշինգտոնը միշտ էլ պատճառաբանություն կգտնի, ինչպես Վենեցուելայի պարագայում, որի նախագահն իր կանեփի ու կակաչի պլանտացիաներով թունավորում էր ամերիկացի երիտասարդությանը: Առանց խոստովանելու սակայն, որ այդ պլանտացիաները հենց ամերիկյա՛ն ներդրողների փողերով են ծաղկել, «արդյունավետ» դարձել: Այսինքն՝ որ ամերիկացիները մասնակից ու մեղսակից են Մադուրոյի ձեռնարկություններում:

Մեկ խոսքով, Թրամփն ու իր վարչակազմը լծվել են ողջ Հարավային Ամերիկան, եւ ոչ միայն, նվաճելու գործին, ինչը անգլիական The Economist-ի բնորոշմամբ՝ սկիզբն է Արեւմտյան կիսագնդի յուրացման:

Տակավին ինձ հայտնի չէ Մ. Նահանգների ժողովրդի հանրային կարծիքը այս եւ զավթողական այլ գործողությունների, ինչպես նաեւ Կանադայի ու Գրոյնլենդի նկատմամբ նախագահ Թրամփի հավակնությունների վերաբերյալ (վերջին հարցախույզները խոսում են միայն այն մասին, թե Վենեցուելայի բնակչությունը որքա՜ն երջանիկ եւ ուրախ է բռնապետ Մադուրոյից ազատվելու եւ Թրամփի լծի տակ ընկնելու առթիվ): Հայտնի չէ նաեւ, թե ամերիկյան հանրույթը ի՞նչ կարծիք ունի մեր հարեւան ու բարեկամ Իրանում իր ղեկավարության եւ Իսրայելի հրահրմամբ տեղի ունեցող իրադարձությունների (այս մասին կարդալ 2-րդ էջում մեր աշխատակից, արտակարգ եւ լիազոր դեսպան Գր. Առաքելյանի հոդվածը) վերաբերյալ, որոնք կարող են պատերազմական նոր գործողությունների դուռ բացել տարածաշրջանում:

Ասենք՝ մեզ հայտնի չեն նաեւ մեր իսկ կառավարության խորքային քայլերը (եթե կան այդպիսիք) ստեղծված նոր կացության վերաբերյալ, բացի Փաշինյանի կիրակնօրյա հակաեկեղեցական խեղկատակություններից եւ յուրայիններին ժողովրդի փողերով կաշառելու ամենօրյա շռայլություններից:

Վ. Սարոյանը մի պիես ունի, որը կոչվում է «Հե՜յ, ո՞վ կա այնտեղ»: Իսկապես, ո՞վ կա այնտեղ, որը կկարողանա զգաստացնել մեր երկրի որոշում կայացնողներին, ձեռնարկել նախազգուշական քայլեր, համախմբել ժողովրդին, ազգային ու պետական միաբանություն ստեղծել, դիմագրավել գալիք համաշխարհային, տարածաշրջանային ու տեղական՝ մեր դեմ ուղղվող անմիջական վտանգները:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԻՓՓ-ի գործարկումը արագացվո՞ւմ է

Հաջորդ գրառումը

Մի քանի մեքենա նիկոլի գիրք եմ գնել ու նվիրել նրան հավանողներին, որ կարդան, ուշքի գան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրեն Սուրենյանց

26/04/2026
Հրապարակախոսություն

Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

25/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում. ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ, ԵՍ ՈՂՋ ԵՄ. Հայկ Մամիջանյան

24/04/2026
Հաջորդ գրառումը

Մի քանի մեքենա նիկոլի գիրք եմ գնել ու նվիրել նրան հավանողներին, որ կարդան, ուշքի գան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. «Երկիր»

26/04/2026

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը

26/04/2026

Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Նյու Յորքի քաղաքապետի գրառումից Ադրբեջանի ԱԳՆ-ն հիսթերիայի մեջ է ընկել

26/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը շինծու «հայերի ցեղասպանության» մասին. հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական