Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ահազանգ. հնագետները սատարում են թուրքական ժխտողականությանը

«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» հուլիսի 12-ին՝ տպագիր, 13-ին՝ առցանց  ուշագրավ փաստ է արձանագրել: «Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում տաբու է: Արեւելյան Անատոլիայում (Հայկական բարձրավանդակում) արտասահմանցի հնագետները թուրքական ուրացման ճնշման տակ ինքնագրաքննություն են իրականացնում՝ լռում ցեղասպանության մասին, Անատոլիայի պատմության լուսանցքում թողնում հայոց ներկայությունը՝ երկյուղով, թե կսահմանափակվի  պեղումների իրենց արտոնությունը», պնդում է Կորնել համալսարանից ամերիկացի հետազոտող Ադամ Թ. Սմիթը (Adam T. Smith) «Current Anthropology» ամսագրում: Կովկասում հետազոտող Սմիթը կարծում է, որ հնագետներն այդու սատարում են թուրքական ժխտողականությանը, իրենց աշխատություններում անտեսում, որպես «բյուզանդական» որակելով չեզոքացնում հայոց պատմության, մշակույթի վկայությունները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարում՝ հնագետ Ադամ Թ. Սմիթը