«Ազգ»ի գրադարանը ստացավ

Օրերս, «Ազգ»ի խմբագրության իր այցելելու ընթացքում, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության էկումենիկ հարաբերությունների հանձնախմբի ատենապետ՝ Գերշ. Տեր Նարեկ Արք. Ալյեմեզյանը խմբագրությանս գրադարանին նվիրեց 2019 թ.ին Անթիլիասում հրատարակված իր՝ «Հայ եկեղեցւոյ պատասխանները ոչ-ուղղափառ առարկութիւններու» (Armenian Church s Responses To Non-Orthodox Objections) վերնագրով հայերեն-անգլերեն գրքույկը, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Նշենք, որ կաթողիկոսարանի տպարանում տպագրված 217 էջանոց գրքույկը արժանացել է 5 հրատարակության, մեր ստացածը վերջին հրատարակության է:
