Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանի ագրեսիան ԱՄՆ-ն ի՞նչ պայմաններով կամ պահանջներով է կանգնեցրել»

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը

– Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներն Ամենայն հայոց հայրապետի առաջարկով ու հրավերով նստել են մի սեղանի շուրջն ու քննարկել Հայաստանի օրհասկան իրադրությունը։ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ եթե այժմ որեւէ քայլ չանենք (կապիտուլյացիայից մինչեւ խաղաղության պայմանագրի կնքում), ապա կես տարի անց գուցե պետություն կամ պետականություն էլ չունենանք։ Դրան զուգահեռ արդեն երկու օր շարունակ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրները հակադարձում ու ըստ էության մերժում  են Տեր-Պետրոսյանի՝ օրհասական պահին Փաշինյանին աջակցելու ու փաստաթուղթը ստորագրելիս նեցուկ կանգնելու գաղափարը։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, կաթողիկոսի ու նախկին նախագահների հանդիպումը։ Ի՞նչ եք կարծում, նրանք նորից կնստե՞ն նույն սեղանի շուրջը։

– Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում՝ ձեր թվարկած անձինք մի սեղանի շուրջը նորից կնստե՞ն, թե՞ ոչ. ուզում է նստեն, ուզում է չնստեն… Ինձ մեկ այլ հարց է հետաքրքրում. ի՞նչ օրակարգով են սեղանի շուրջը նստելու, միանձնյա՞ որոշումներ են կայացնելու, թե՞ հանրությանն էլ են ներգրավելու այդ օրակարգում, ու եթե այո, ապա արդյո՞ք լսելու, անսալու են հանրության կարծիքին։ Ինքս օրինակ նման զարգացում չեմ նկատում։ Կարճ ասած՝ ինձ այդ հանդիպումների բովանդակությունն է հետաքրքրում, ու լավ կլինի՝  հանդիպումներն ուղիղ եթերում կազմակերպվեն։ Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի կարծիքին, ապա դա մերկապարանոց, առանց հիմնավորումների տեսակետ է։ Այ եթե նա հիմնավորում է, թե աշխարհում ի՞նչ գործընթացներ են ծավալվում, մեծ խաղացողներն ի՞նչ խնդիրներ են լուծում, ու դրանք ի՞նչպես են անդրադառնում մեր տարաշածրջանի վրա կամ  անդրադառնում Արցախի ու Հայաստանի խնդիրների վրա, այդ դեպքում հնարավոր կլիներ քննարկել Տեր-Պետրոսյանի առաջարկը։

– Ռուսաստանը, որ այժմ տարված է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններով, ու անգամ մասնակի մոբիլիզաիցիա է հայտարարել, Հայաստանի ականջին ասես «не до вас» է ասել, ու ՀՀ փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանն այժմ այլ գործընկերներ է փնտրում՝ ԱՄՆ-ից մինչեւ Ֆրանսիա։ Աշխարհաքաղաքական իրավիճակի ու այդ համատեքստում Հայաստանի կարգավիճակի մասին ի՞նչ կասեք։

– Գործընկերներ է փնտրում, որ ի՞նչ անի, ի՞նչ խնդիր լուծի։ Եթե Արցախից հրաժարվել է ուզում, որ, իբրեւ թե, Հայաստանի տարածքը պահի, բայց անգամ դրանում վստահ չէ, ապա դրսում նման բան քննարկելու իմաստը ո՞րն է։ Թուրքիային, Ադրբեջանին ու Արեւմուտքին հետաքրքրում է Սյունիքը, ու որպես միջանցք է հետաքրքրում, որ դա կարողանա օգտագործել Իրանի ու Ռուսաստանի դեմ։ Հիմա հարց՝ այդ դեպքում մեր շահը ո՞րն է։ Մենք 29.8 հազար քառակուսի կիլոմետրը կարողանալո՞ւ ենք պահել, Սյունիքն Ադրբեջանին անցնելու շո՞ւրջ է բանակցում դրսի լիդերների հետ։

– ԱՄՆ-ն ակտիվացրել է իր դերակատարությունը մեր տարածաշրջանում եւ քայլեր է ձեռնարկում նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով։ Վերջերս ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելեց Հայաստան, էլ չասած, որ ըստ ամերիկյան կողմի՝ իրենց ջանքերով է Ադրբեջանը դադարեցրել ագրեսիան։

– Նախ պետք է հասկանալ, թե ադրբեջանական ագրեսիան ԱՄՆ-ն ի՞նչ պայմաններով կամ ի՞նչ պահանջներով է կանգնեցրել։ Այսպես ասած՝ ինչ է դրել ԱՄՆ-ն Հայաստանի առջեւ։ Եթե այդ պահանջները չիմանանք, ապա ի՞նչը քննարկենք։ Ես չեմ հավատում, որ միջազգային հարաբերություններում բարեգործությամբ են առաջնորդվում։ Եթե ԱՄՆ-ն դադարեցրել է, ապա ինչ-որ շահ ունի, ու, կրկնում եմ, ո՞րն է այդ շահը, որքանո՞վ է համընկնում մեր շահի հետ։

– Այս օրերին հայաստանյան հասարակության մի զանգված ակտիվորեն  քննարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը կամ նպատակահարմարությունը, դրան էլ գումարած ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հայտնել է, որ առաջիկայում կազմակերպության զորավարժությանը չի մասնակցելու։ Ի՞նչ եք կարծում, Փաշինյանի իշխանությունը նման գործընթաց կսկսի՞ ու մինչեւ ո՞ւր կարող են գնալ այդ խոսակցությունները կամ տրամադրությունները։

– Ենթադրենք՝ ՀԱՊԿ-ից դուրս եկան, բա հետո՞։ Ո՛չ Թուրքիան է ՀԱՊԿ-ի անդամ, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Իրանը, բայց նրանք լուրջ ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում։Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու միակ հետեւանքն կլինի այն, որ Արցախը կսկսի հայաթափվել… Գուցե դա է այդ առաջարկողների նպատակը, չգիտեմ։

– Մոբիլիզացիա հայտարարելուց հետո Ռուսաստանում դժգոհության ալիք է բարձրացել, ռուսաստանցիները, այդ թվում՝ հայերը, լքում են կամ ցանկանում են լքել երկիրը։ Ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը, երբ մի կողմում իր ռազմավարական գործընկերն է, մյուս կողմից՝ հայրենակիցները։

-Եթե հայրենակիցները Ռուսաստանի քաղաքացիներ են, ապա Հայաստանը ոչ մի դիրքորոշում էլ չի կարող ունենալ։ Դիրքորոշում կարող է ունենալ այն դեպքում, երբ հայերի հանդեպ, որպես էթնոս, տարբերակված վատ վերաբերմունք ցուցաբերվի։ Եթե նման բան չկա, ապա Հայաստանը ոչ մի իրավական հիմնավորում չունի միջամտելու այդ գործընթացին։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանական կայքէջը հայկական փաստագրության մասին

Հաջորդ գրառումը

Նուպար Պէրպէրեանի հրապարակագրական ժառանգութիւնը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Նուպար Պէրպէրեանի հրապարակագրական ժառանգութիւնը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական